ՇՈՒՇԻՆ ԽԹԱՆ ՀԱՆԴԻՍԱՑԱՎ ՄԵՐ ՀԱՋՈՐԴ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Արխիվ 12-16

ՙՇՈՒՇԻՆ ԽԹԱՆ ՀԱՆԴԻՍԱՑԱՎ ՄԵՐ ՀԱՋՈՐԴ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ

1988-2000թթ., առավել քան երբեւէ, մեր պետականության կայացման ամրապնդման հիմնարար մի ժամանակահատված էր, որից հեռու չէր Մարաղայի սպանդը, Գետաշենի զավթումը, Խոջալուի պաշտպանությունը, Շուշիի, Լիսագորի ազատագրումը, Գաձասարի ճանապարհի բացումը, Աղդամի կրակակետի վերացումը... Մի խոսքով, 6-7-ամյա անընդմեջ պայքար, որը մեր հիշողության մեջ կմնա արցախամարտ, գոյամարտ, ազատագրման պայքար անուններով: Եվ պատահական չէր, որ երեկ ՍԻՄ ՙԱզդակ՚ ակումբի հյուրն էր ազատամարտիկ, ՙԱրաբո՚ ջոկատի հրամանատար ՄԱՆՎԵԼ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ:
- Ըստ Ձեզ` ո±րն է այսօրվա խորհուրդը:
- Այսօրը թե° ինձ համար, թե° հայ ժողովրդի համար ես համարում եմ հպարտության օր: Տարիներ առաջ այս օրը հայ ժողովուրդը հաղթանակ տարավ: Ես ոգեւորվել եւ ուրախ եմ նրա համար, որ հայ ժողովուրդը ծեծվող-սպանվողի անունից, հաղթողի անուն է ձեռք բերել: Մենք պետք է այնպես անենք, որ ամեն մի հայ, աշխարհի որ անկյունում էլ որ լինի, հասկանա, որ այսօր իր տոնն է: Հայ ժողովրդի ոգին պետք է նորից արթնանա, իսկ դրա համար պետք է բարձրացնել ազգային ոգին, առաքինի մարդկանցից կերպար կերտել, ունենալ նորմալ երկիր:
- Շուշիի ազատագրման հետ կապված ի±նչ կարող եք ասել:
- Շուշիի ազատագրումը ավելի շատ ոչ թե ռազմական հաղթանակ եմ համարում, ալ բարոյահոգեբանական: Շուշիում հակառակորդը զգաց, որ մենք իրենց հաղթելու ենք, իսկ մենք զգացինք, որ անպայման հաղթանակելու ենք: Շուշին պարզապես մեր հաղթանակն առաջ բերեց: Շուշիի հաղթանակով հայ զինվորը հասկացավ, որ եթե 20 հազարանոց քաղաքը կարելի է ազատագրել, ինչո±ւ չազատագրենք Գանձակը: Ես ձեզ վստահ ասում եմ, որ եթե դեպքերը այդպես շարունակվեին ի օգուտ մեզ համաշխարհաին ատյաններում, մենք Գանձակն էլ կազատագրեինք: Եթե մենք մինչեւ Շուշիի ազատագրումը քայլ առ քայլ էինք հետապնդում  հակառակորդին, Շուշիից հետո արդեն վազքով էինք հետապնդում հակառակորդին:
- Ի±նչ փոխվեց Շուշիի ազատագրումից հետո, ինչո±ւմն էր այդ հաղթանակի կարեւորությունը հենց այդ պահին:
- Շուշիի հաղթանակը հակառակորդի մոտ առաջացրեց խուճապ, իսկ մեզ մոտ` վստահություն: Շուշին խթան հանդիսացավ մեր հաջորդ հաղթանակների համար:  
- Եթե, Աստված մի արասցե, պատերազմ սկսվի, ի±նչ եք կարծում` մենք պատրա±ստ ենք դիմակայելու, եթե հաշվի առնենք, որ մեր թշնամու բանակը շատ ավելի մեծ է:
- Մեծը էական նշանակություն չունի, կարեւորը ամուր լինելն է, իսկ մենք ամուր ենք: Հայ տղամարդն ի ծնե զինվոր է, հերիք է միայն հայ տղամարդիկ համախմբվեն, շարք կանգնեն, եւ հաղթանակն ապահովված է:
- 20 տարի առաջվա մարտական ոգին այսօր տեսնո±ւմ եք:
- Մարտական ոգին բոլորի մեջ նստած է: Մարտական ոգին պետք է զարթնեցնել: Վերք կա մեր վրա սպիացած, մենք չենք ունեցել անկախություն, պետականություն, պետք է գտնել այդ սպիացած մասը հայ տղամարդու մեջ եւ փորձել անել ամեն ինչ, որ հայի մարտական ոգին նորից բարձրանա:
- Վերջին 1-2 տարվա ընթացքում բանակն ակտիվ քննարկումների թիրախում է գտնվում, մի կողմից` քննադատությունն է շատ, մյուս կողմից` ասում են, որ այսօր թափանցիկությունն է մեծացել: Կուզենայինք իմանալ Ձեր կարծիքն այդ մասին:
- Այսօրվա մեր բանակը թեկուզ ուժեղ է, լավն է, բայց ես ամեն դեպքում քիչ գոհ եմ մեր բանակի կարգավիճակից: Մեր բանակը պետք է հայ տղամարդկանց սրբատեղին, մատուռը լիներ: Ես այդպիսի բանակ եմ երազել, ես չեմ ասում, որ մեր բանակը վատն է, ո°չ, ուղղակի ուզում եմ ասել, որ բանակը պետք է ամեն օր ուժեղանա, պետք է բանակի հայ զինվորի պատիվը, կերպարը կերտենք, որ կարողանանք վաղը-մյուս օրը հայ սպայի կերպարով ոգեւորել երիտասարդությանը, այսպիսին պետք է լինի բանակը:
- Խաղաղ բնակչության վրա կրակ բացելը պատերազմի մասին միջազգային օրենքներով համարվում է ծանր հանցագործություն, դրա հետ կապված հայկական կողմի լռությունը եւ միջազգային կազմակերպությունների չարձագանքելը ինչո±վ է պայմանավորված:
- Աշխարհը վարում է օլիգարխիկ քաղաքականություն: Ամբողջ աշխարհը օլիգարխիայի մեջ է: Եթե հայկական կողմը չի փորձում որեւէ կերպ անդրադառնալ այդ երեւույթին, աղմուկ բարձրացնել, արտասահմանցու ինչի±ն է պետք աղմկել: Մենք լուռ այդ ամենը տանում ենք, դրա համար էլ մեզ ոչ ոք չի պաշտպանում: Միջազգային կազմակերպություններն էլ, ըստ երեւույթին, մտածում են, որ եթե հայերն անտարբեր են խնդրի շուրջ, մենք ինչո±ւ խառնվենք: Սա է խնդիրը:
Նշենք, որ պարոն Եղիազարյանը հանդիպման սկզբում եւ վերջում շնորհավորեց հայ ժողովրդին մայիսյան տոների կապակցությամբ, ցանկանալով համախմբվածություն եւ նորանոր հաղթանակներ: Իսկ լրագրողուհիներին նվիրեց կարմիր վարդեր:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում