ՀՄԱՅԱԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ԵՎ ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԸ ՈՉ ՄԻ ԴԵՊՔՈՒՄ ՉԵՆ ԱՐՏԱՀԱՅՏՈՒՄ ԲՀԿ ՔԱՂԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԾԻՔԸ

Արխիվ 12-16

ՙՀՄԱՅԱԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ԵՎ ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԸ ՈՉ ՄԻ ԴԵՊՔՈՒՄ ՉԵՆ ԱՐՏԱՀԱՅՏՈՒՄ ԲՀԿ ՔԱՂԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԾԻՔԸ

ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցությունը հետընտրական թեժ քննարկումների եւ լարված աշխատանքի է անցել, եւ հետ չմնալով մյուս կուսակցություններիցª նույնպես բողոքում է ընտրակեղծիքներից, թեպետ ընտրախախտումների հետ կապված ամենաշատը շրջանառվում է հենց ԲՀԿ-ի անունը: Մինչդեռ ԲՀԿ քաղաքական խորհրդի անդամ ՏԻԳՐԱՆ ՈՒՐԻԽԱՆՅԱՆԸ ՙԻրավունք՚-ի հետ զրույցում բոլորովին այլ պատկեր ներկայացրեց:
-Ի±նչն է պատճառը, որ ԲՀԿ-ն ձգձգում է պաշտոնական կարծիք հայտնել խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ:
- Տրամաբանական չէ±, ընտրությունից ընդամենը ժամեր են անցել, երկրորդ օրն է դեռ: Մեզ մոտ բազմաթիվ եւ բավականին բուռն քննարկումներ են տեղի ունեցել եւ շատ լարված աշխատում ենք: Պատճառը դա է, որը շատ բնական է, որեւէ այլ բան այդտեղ չկա:
- Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանն ասել է, որ միասնական շտաբը ընտրությունների վերաբերյալ իր տեսակետը կարտահայտի տոներից հետո: Հ.Հովհաննիսյանն իր կարծի±քն է արտահայտում, թե± որպես ԲՀԿ համամասնական ցուցակի 9-րդ համար ներկայացնում է ԲՀԿ-ի դիրքորոշումը:
- Ոչ մի դեպքում կուսակցության քաղաքական խորհրդի կարծիքը չի արտահայտում, այլ Հմայակ Հովհաննիսյանն արտահայտում է միասնական շտաբի կարծիքը: Իսկ միասնական շտաբի շրջանակներում ԲՀԿ կուսակցությունը ներկայացնում է պատգամավոր Վահե Էնֆիաջյանը:
- ԲՀԿ-ն հրապարակավ խոսում էր ընտրակեղծիքների մասին...
- Ես` որպես կենտրոնական շտաբից Գորիսի տարածաշրջանի համակարգող, նույն ընտրությունների օրը այնտեղից եթերով եւ նաեւ այլ հարցազրույցներով խոսել եմ ու խոսում եմ բազմաթիվ ընտրախախտումների մասին: Դրանք արձանագրվել են թե° համապատասխան փաստաթղթերով, թե° տեսագրություններով: Մենք հիմա զբաղվում ենք հենց այդ տեսանյութերը վերծանելով, ինչպես նաեւ փաստաթղթային բազան պատրաստելով:
- Բայց չէ± որ արեւմտյան դիտորդները խոշոր ընտրախախտում համարում են հենց ԲՀԿ-ի կողմից 500 տրակտորների բաժանումը:
- Բազմիցս դրա մասին խոսել ենք, եթե արեւմտյան դիտորդների իրավական գրագիտությունը թերի է, կարող եմ որպես իրավաբան կազմակերպել անվճար դասընթացներ իրենց համար: Տրակտորներ չեն բաժանվել, այլ գործողություն է իրականացվել, որը բացարձակապես հիմնավորված է օրենքով եւ բարոյական կարգերով: Գործողությունն իրականացրել է համապատասխան կոմերցիոն կազմակերպությունը, որն էլ կատարվել է սեփական նախաձեռնությունների միջոցով: Ընդ որում, շատ ավելի վաղ, քան ընտրությունները կամ նախընտրական շրջանը սկսելը:
- Հնարավո±ր է, որ ԲՀԿ-ն կոչ անի իր ընտրողներին դուրս գալ փողոց ցույցի, չնայած նրան, որ ԿԸՀ-ի հրապարակած նախնական արդյունքների տակ ստորագրել են բոլոր կուսակցությունների ներկայացուցիչները:
- ԲՀԿ-ն կենտրոնական ուժ է եւ դրանից բխող հետեւանքներով հանդերձ ուզում եմ ասել, որ նվազագույնը, հրապարակված կես միլիոնի հասնող ձայները կանգնած են մեր թիկունքում, եւ դրա մասին միշտ պետք է հիշել: Ընդ որում, անկաշառ ու համոզված ձայներ, մարդիկ անկաշկանդ իրենց քվեն տվել են մեր օգտին:
- ԲՀԿ անդամ Վարդան Օսկանյանն ասել է, որ ընտրությունների արդյունքները չեն համապատասխանում իրականությանը, ինչպես նաեւ անընդունելի է համարում այն, որ ԲՀԿ-ն կոալիցիա կազմի ՀՀԿ-ի հետ: Վ.Օսկանյանն արտահայտում է սեփակա±ն կարծիքը, թե± ԲՀԿ-ի:
- Իմ եւ պարոն Օսկանյանի տարբերությունը կայանում է նրանում, որ ես քաղաքական խորհրդի անդամ եմ, իսկ նաª ոչ, սակայն վերջինս իր դատողությունները, համապատասխան իր նկատառումները արտահայտում է հավանաբար որոշ քննարկումներից ելնելով: Ես ունեմ իմ կարծիքը համապատասխան այլ քննարկումների արդյունքում:  Յուրաքանչյուրս կարող ենք հայտնել այս կամ այն կարծիքը, իսկ կուսակցությունը պաշտոնապես կհայտնի իր դիրքորոշումը առաջնորդի շուրթերով կամ իր կողմից լիազորված անձի միջոցով:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում