ՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳ. ԱՇԽԱՏՈՒՄ Է ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ՌԵՍՈՒՐՍԸ

Արխիվ 12-16

ՙՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳ. ԱՇԽԱՏՈՒՄ Է ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ՌԵՍՈՒՐՍԸ

Ուսումնասիրելով մեծամասնական ընտրակարգով նախնական արդյունքները` առաջին հերթին աչքի է զարնում այն հանգամանքը, որ եթե ընտրատարածքում կա ֆինանսական մեծ կարողությամբ օժտված թեկնածու, ապա, որպես կանոն, այդ թեկնածուն կարողանում է հաղթել: Ճիշտ է, նախորդ ընտրությունների համեմատ դա դարձել է ավելի դժվար: Գումարած դրան` այն ընտրատարածքներում (զորօրինակ` թիվ 3-ում), ուր կային ՀՀԿ-ի կողմից պաշտպանվող թեկնածուներ, ֆինանսական հնարավորությունները արդեն վճռորոշ նշանակություն չեն ունեցել:
րոշ ընտրատարածքներում առկա էր ֆինանսական մեծ հնարավորություններով օժտվածների բավականին մեծ մրցակցություն, եւ, օրինակ, թիվ 12-ում ԲՀԿ-ական Լյովա Խաչատրյանը կարողացավ հաղթել ՕԵԿ-ական Ռոբերտ Մասումյանին, իսկ թիվ 23-ում պատկերը հակառակն էր` այդտեղ ՕԵԿ-ական Կարեն Բոթոյանը հաղթել է ԲՀԿ-ական Էդվարդ Սահակյանին: Եվ, ի դեպ, դա միակ մեծամասնական ընտրատարածքն է, ուր ՕԵկ-ին հաջողվել էր մեծամասնական ընտրակարգով պատգամավոր ունենալ: Մյուս ընտրատարածքներում ՕԵԿ-ի թեկնածուները ունեցել են առավել քան համեստ ցուցանիշներ եւ որոշ դեպքերում նույնիսկ ապահովել են ՀԱԿ-ի թեկնածուների վերջին տեղում չլինելը:
Իսկ ընդհանուր առմամբ մեծամասնական ընտրակարգով չափազանց ցածր ցուցանիշներ ունենալը բնորոշ է ոչ միայն ՕԵԿ-ին, այլեւ գործնականում բոլոր ընդդիմադիր ուժերին: Այսինքն` մեծամասնական ընտրակարգով էլ հիմնական մրցակցությունը ընդանում էր ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ: Ընդդիմադիրները ցածր ցուցանիշներ ունեն անգամ ավանդաբար ընդդիմադիր տրամադրություններով աչքի ընկնող մայրաքաղաքի Կենտրոն եւ Արաբկիր վարչական շրջաններում: Այսպես, ե°ւ Զարուհի Փոստանջյանը, ե°ւ Արամ Մանուկյանը, ե°ւ Հովհաննես Հովհաննիսյանը, ե°ւ Լեւոն Զուրաբյանը, ե°ւ Ռուբիկ Հակոբյանը այդ ՙընդդիմադիրասեր՚ տարածքներում ունեն տոկոսային ավելի ցածր ցուցանիշներ, քան իրենց կուսակցությունները համամասնական ընտրակարգով: Ընդդիմադիր թեկնածուներից բարձր ցուցանիշներ հիմնականում ունեն նրանք, ովքեր օժտված են մեծ նյութական կարողություններով (զորօրինակ` մայրաքաղաքում Սարիբեկ Սուքիասյանը եւ Մանուշակ Պետրոսյանը, Արարատի մարզում` Ռազմիկ Թեւոնյանը) կամ, երբ խոսքը մարզերի մասին է, կոնկրետ տեղանքում գլխանց ունեն բարձր ցուցանիշ (հզոր օրինակ` Հրազդանում Սասուն Միքայելյանը): Իսկ ընդդիմության առանցքային դեմքերը մեծամասնական ընտրակարգով նույնպես աչքի են ընկել ցածր ցուցանիշներով (Զարուհի Փոստանջյան, Արամ Մանուկյան՚ Հովհաննես Հովհաննիսյան, Արմեն Մարտիրոսյան, Լեւոն Զուրաբյան, Ռուբիկ Հակոբյան եւ այլն): Բայց միաժամանակ նկատելի է, որ մեծամասնական ընտրակարգով ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի եւ ՀՅԴ-ի ՙմիասնական շտաբն՚ ունի զրոյին մոտ օգտակար գործողության գործակից, քանզի այդ կուսակցությունների ներկայացուցիչները գործում էին իրար դեմ նույն ընտրատարածքներում: Այսպես, եթե իրար դեմ լինելու հանգամանքը չլիներ, ապա ԲՀԿ-ն կկարողանար, թերեւս, ընտրված պատգամավորներ ունենալ թիվ 3, թիվ 9, թիվ 14 ընտրատարածքներում:
Սակայն կային նաեւ մեծամասնական ընտրակարգի որոշակի ՙսյուրպրիզներ՚: Այսպես, Վանաձորում ավանդաբար միշտ ընտրվող Վիկտոր Դալլաքյանը պարտվեց միանգամայն նոր դեմք Էդմոն Մարուքյանին, իսկ թիվ 36 ընտրատարածքում ՀՀԿ-ական Մխիթար Վարագյանը պարտվոց ԲՀԿ-ական Մուշեղ Պետոյանին, թեեւ ուներ անհամեմատ ավելի մեծ ռեսուրսներ: Այդ երկու դեպքը ցույց են տալիս, որ նույնիսկ ռեսուրսների առկայությունը չի կարող երաշխավորել վերընտրությունը, եթե ընտրատարածքի ընտրողները հոգնել կամ հիասթափվել են իրենց պատգամավորից: Նախորդ բոլոր ընտրություններում այդպիսի բացառությունները գործնականում անհնար էին:
Իսկ եթե ամփոփենք, ապա պետք է նշենք, որ մեծամասնական ընտրակարգով էլ աստիճանաբար սկսում են աշխատել նույն միտումները, ինչ առկա են համամասնական ընտրակարգով, այսինքն` ապաօլիգարխացում, ինչպես նաեւ ֆինանսական եւ վարչական լծակների դերի որոշակի նվազում: Պարզապես, եթե համամասնական ընտրակարգով նույն ՀՀԿ-ն ավելի ազատորեն կարող էր կազմել թեկնածուների ցուցակները (իսկ նրանից օրինակ վերցնելով` նաեւ կոալիցիոն գործընկերները), ապա մեծամասնական ընտրակարգով յուրաքանչյուր կուսակցություն ամեն ընտրատարածքում հաշվարկում է, թե ով առավելագույն հնարավորություններ ունի այդտեղ ընտրվելու: Ու մեկ այլ նրբերանգ էլ առկա է. կոալիցիոն կուսակցությունների մեծամասնական թեկնածուների դեպքում քիչ չեն դեպքերը, որ թեկնածուն դրսեւորում է յուրահատուկ էգոիզմ, եւ համամասնական ընտրակարգով նրա կուսակցությունը ստանում է ավելի քիչ քվեներ, քան` ինքը, իսկ ընդդիմադիրների պարագայում` հակառակը: Ընդդիմադիր որեւէ առաջնորդ որեւէ ընտրատարածքում չի ընկալվել որպես ընտրատարածքի բնակչության կոնկրետ շահերը ներկայացնելու պիտանի, իսկ ընդհանրապես մեծամասնականով ընտրված միակ ընդդիմադիր (ավելի ճիշտ` պայմանականորեն ընդդիմադիր) թեկնածուն ՀՅԴ-ի կողմից առաջադրված անկուսակցական Արայիկ Գրիգորյանն է, որին բացահայտորեն ՀՀ նախագահի մակարդակով իր աջակցությունն է հայտնել ՀՀԿ-ն:
Այսինքն` փոքր կուսակցությունները գործնականում մեծամասնականով ունեն ավելի փոքր շանսեր, քան համամասնականով` լինեն նրանք իշխանամետ, թե ընդդիմադիր: Եվ, ի դեպ, ՙօսկանյանացումով՚ ընդդիմադիր կեցվածք ստացած ԲՀԿ-ն իր ներկայությունը ԱԺ-ում կարողացավ ավելացնել համամասնական, բայց ոչ մեծամասնական ընտրակարգով: Թե ինչու է այդպես, պարզ է, քանի որ մեծամասնական ընտրակարգը ենթադրում է ավելի մեծ բեւեռացում, քան համամասնականը, ուստի առավել մեծ շանսեր ունեցողների հնարավորությունները էլ ավելի են աճում, իսկ ավելի փոքր շանսեր ունեցողների հնարավորությունները լրացուցիչ նվազում են: Սակայն, առայժմ, քանի դեռ մեր Սահմանադրությունը հնարավորություն չի տալիս ունենալ խորհրդարանի երկրորդ` տարածքային պալատը, մեծամասնական ընտրակարգը մնում է տարածքների շահերը խորհրդարան հասցնելու միակ ձեւը:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում