ՙԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ՚ ԴԵՌ ՊԵՏՔ Է ՀԱՄԱԴՐԻ, ՎԵՐԼՈՒԾԻ...

Արխիվ 12-16

ՙԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ՚ ԴԵՌ ՊԵՏՔ Է ՀԱՄԱԴՐԻ, ՎԵՐԼՈՒԾԻ...

Պարզվում է սկսվել է հետընտրական դեպրեսիա մի քանի կուսակցություններում, որոնք ընտրության արդյունքներից դժգոհ ո°չ խոսում են, ո°չ հեռախոսազանգերին պատասխանում: Ինչեւէ, այնուամենայնիվ, մեզ հաջողվեց զրուցել ՙԺառանգություն՚ եւ ՙԱզատ դեմոկրատներ՚ կուսակցությունների միասնական նախընտրական շտաբի մամլո խոսնակ ՀՈՎՍԵՓ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆԻ հետ:
-ՙԺառանգության՚ տարածած հայտարարության մեջ ասված է, որ կուսակցությունը ընտրությունների վերաբերյալ իր վերջնական գնահատականը կտա, երբ ընտրական հանձնաժողովներում ՙԺառանգության՚ ներկայացուցիչներից ստացված արձանագրությունների արդյունքները ԿԸՀ-ի հրապարակած արդյունքների հետ կհամեմատվեն: Ինչո±ւ մինչ այսօր դա արված չէ եւ ձգձգում է ՙԺառանգություն՚-ը տալ վերջնական գնահատականներ:
- Ինչպե±ս արված չէ, արված է, բայց պետք է դրանք համադրել, դա այդքան էլ հեշտ չէ: Դուք վստա±հ եք, որ մյուս կուսակցությունները դրանք արել են: Մենք ասում ենք, որ կլինի հայտարարություն առաջիկայում: Եվ միայն համադրելը չէ,  նաեւ վերլուծելու խնդիր կա:
- Արդեն կայացած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ՙԺառանգության՚ հայտարարության մեջ նշված է նաեւ, որ բարեգործության անվան տակ ընտրակաշառք է բաժանվել: Արդյոք դա վերաբերում է ԲՀԿ-ի կողմից 500 տրակտորներ բաժանելո±ւն:
- Ոչ միայն դա, այնտեղ այլ բարեգործական հիմնադրամներ կան: Այդ թվում որոշ մեծամասնական պատգամավորներ են օգտագործել բարեգործական հիմնադրամներ: Ի դեպ, նաեւ ՀՀԿ-ից:
- Րաֆֆի Հովհաննիսյանն ասում էր, որ նոր խորհրդարանում ՙԺառանգություն՚-ը մեծամասնություն է ներկայացնելու, բայց արդյունքում ստացվեց վեց տոկոսից քիչ, այն էլ ՙԱզատ դեմոկրատներ՚-ի հետ միասին: Իսկ 2007 թվականին ՙԺառանգությունն՚ ավելի շատ ձայներ էր հավաքել: Ըստ Ձեզ, ինչո±վ էր դա պայմանավորված:
- Մեր հայտարարության մեջ հստակ նշված է, թե ինչպիսի խախտումներ են եղել եւ ինչ ծավալների...
- Արդյոք ՙԺառանգության՚ հաշվին չէ±, որ ՀԱԿ-ը վերջին պահին անցավ խորհրդարան:
- Ես չգիտեմ, որ կուսակցությունն ինչպես է անցել եւ ում հաշվին է անցել: Միայն գիտեմ, որ խախտումներն այնքան մեծ էին, որ մեր ձայները, ՙԺառանգության՚ տոկոսը թե° համամասնական, թե° մեծամասնական ցուցակում էապես նվազել է:
- Իսկ ինչպե±ս կմեկնաբանեք Վահան Իշխանյանի մի շարք մեղադրանքներն ուղղված ՙԺառանգություն՚ կուսակցությանը: Օրինակ վերջինս նշում է, որ ՙԺառանգությունն՚ էլ 20 հազար դրամ վերցնողներից լավը չէ:
- Չեմ մեկնաբանում Վահան Իշխանյանին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում