ՙԱՅՆ ԱԶԱՏ ՁԱՅՆԵՐԸ, ՈՐՈՆՔ ԻՆՁ ՊԵՏՔ Է ԳԱՅԻՆ` ԳՆՎԵՑԻՆ՚ ՄԵՋ ԳՐՎԱԾՈՎ՚
Արխիվ 12-16![]()
Հետընտրական կրքերը շարունակվում են, եւ ընտրակեղծիքների հետ կապված, երեկ, թիվ 11 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու ՄԱՆՎԵԼ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ կամ Արաբոյի Մանվելը, մեզ ներկայացրեց այն, թե ինչ է տեղի ունեցել իրենց ընտրատարածքում` ընտրությունների օրը:
յս ընտրությունները, բնականաբար, տարբերվում էին մնացած ընտրություններից, այսինքն` մարդկանց ընտրատեղամաս բերելու ձեւերը փոխվել էին: Եթե նախկինում հանձնաժողովի անդամները սկսում էին իրար հետ վիճել, աղմուկ բարձրացնել, կամ վիճաբանել, ձայն կեղծել, լցոնումներ կատարել, արկղներ գողանալ, այդ ամենը հիմա չկա, բայց կա այն, որ գումարը տրվում է ու ձայները առնում են, որը գաղտնիք չէ: Կոնկրետ կուսակցությունները գումար են տալիս թեկնածուներին, նրանք էլ բաժանում են մարդկանց ու բերում քվեարկության: Ամեն մի ընտրող ընտրում է իր խղճով եւ հինգ տարի պետք է անիծի իր բախտը, որ իր ուզածին չի ընտրել: Պետք է ասեմ, որ ոչ մի ընտրատեղամասում ոչ վեճ է եղել, ոչ կռիվ, հանձնաժողովները գործել են օրենքի սահմաններում, ինչի համար հանձնաժողովները իրենց դերակատարությունները կորցրել են:
- Չե±ք կարծում, որ անհնար է բոլորին գումար տալ եւ կան մարդիկ, ովքեր իսկապես ցանկանում են իրենց ձայնը տալ հենց իրենց ուզած թեկնածուին:
- Դժբախտությունը կայանում է նրանում, որ շատ քիչ նման մարդիկ կան` մոտ 10-15 տոկոսը: Թիվ 11 ընտրատեղամասում կա մոտ 65 հազար ընտրող, որից 40 հազարն է մասնակցել ընտրության, որտեղ ինձանից բացի Հեղինե Բիշարյանն էր, ՙԲելաջոյի՚ Գրիշը (ԲՀԿ թեկնածու Գրիգոր Մարգարյանը - խմբ.) եւ Բանուչյան Արշակը: Ես փող չեմ բաժանել եւ նման ձեւով չեմ էլ ցանկանում դառնալ Ազգային ժողովի պատգամավոր: Ես զինվոր եմ, ժողովրդի մարդն եմ, ես ՙսամազվանեց՚ չեմ: Մեր ընտրատարածքում հաղթել է Գրիշան` կարծեմ 14 հազար ձայնով, բայց ես չեմ հասկանում ժողովուրդը նրան ընտրել է ինչի± համար, որ նա ավելի հայտնի± է, ինձանից ավելի գրագե±տ է, թե± ավելի ազնիվ է: Ինչի± համար կարող էին նրան ձայն տալ` դե իհարկե գումարի: Իսկ Հեղինե Բիշարյանը մայիսի 5-ից մինչեւ ամսի 6-ի առավոտը փող ու հեռախոս էր բաժանում ժողովրդին:
- Պարոն Եղիազարյան, Դուք գո±հ եք Ձեր անցկացրած ընտրարշավից եւ ավելի լավ ակնկալիքներ ունեի±ք:
- Ասեմ, որ մինչեւ ապրիլի 20-ը մենք ձայն չհանեցինք, այնուհետ միանգամից գործի անցանք եւ դիսկեր բաժանեցինք մեր մարտական ուղուց, հանդիպումներ ունեցանք ժողովրդի հետ, որից մարդիկ ոգեւորված էին, ամբողջ Շենգավիթ, Հայրենիք եւ Նոր-Արեշ գոռում էին Մանվել Եղիազարյան: Այնինչ ամսի 5-ից մինչեւ ամսի 6-ի լույս առավոտ սկսեցին գումարներ բաժանել, եւ այն ազատ ձայները, որոնք ինձ պետք է գային` գնվեցին: Մայիսի 6-ի առավոտյան մեր ընտրատեղամասերի մոտ կիսագողական դեմքերը կանգնած անցնող-դառնողներին ասում էին` ձայնը տվեք Գրիշին, կամ չորրորդը, չորրորդը:
- Եթե Դուք նկատել եք նման բաներ, ինչո±ւ չեք դիմել համապատասխան մարմիններին:
- Ես Աստծո ստեղծածն եմ, ես Դարվինի հետնորդը չեմ, ո±ր բողոքն է տեղ հասել, որ ես բողոքեմ: Մարդիկ ոչ թե պայքարելու էին Մանվել Եղիազարյանի համար, այլ ժողովուրդը հույս ուներ, որ արդարությունը կհաղթի: Չնայած որ թեւաթափ արեցին, որոնց համար ես դեռ պայքարելու եմ: Չէ± որ մարդիկ ճանաչում են, թե թաղամասում ով ով է, եւ եթե իմ դեմ դրած լիներ մի պրոֆեսոր կամ ջութակահար, պատշար, ու նա ազնիվ մրցակցեր եւ հաղթեր, ես այնքան առաքինի մարդ եմ, որ նրան սրտանց կշնորհավորեի: Իսկ տվյալ դեպքում ընտրողները ո±ւմ են ձայն տվել` հայտնի չի: Մենք մեր մաքուր անվան համար պայքարելու ենք մինչեւ մեր արյան վերջին կաթիլը:
- Քանի± ձայն եք հավաքել:
- Տեղյակ չեմ, մի տասը արկղ բացվել է, թողել դուրս ենք եկել ընտրական տեղամասերից, հետո իմացանք, որ գրել են երեք հազար ձայն, որը աբսուրդ է: Մի ինչ-որ ՙվարժապետ՚, ով ժողովրդին մի քանի անգամ խաբել է, ստանում է 12 հազար ձայն: Խոսքս վերաբերվում է ՙՕրինաց երկրին՚, եւ եթե ես իրանց տեղը լինեի, ընդհանրապես փողոց դուրս չէի գա: Իսկ նրանք ժողովրդին հիմարի տեղ են դրել ու խոսում են արդարության մասին: Ինչպես ասում է Ֆիրդուսին` ՙԺողովուրդը մեծ ավանակ է, եւ սանձը ոնց քաշես, այնպես էլ գլուխը կթեքի՚: Խոսքս վերաբերվում է ժողովրդի 20 տոկոսին, որոնք լեշակեր են եւ չեն հասկանում, որ հինգ տարի պետք է անիծեն իրենց բախտը: Այսօր ամսի 9-ն է, երշիկ կարողացավ առնել ուտել, բա հինգ տարի ի±նչ է ուտելու: Ես կարծում եմ, որ այս ժողովուրդը արժանի է այս Ազգային ժողովին:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ
Հ.Գ.- ՙԱրաբո՚ ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանի հետ մեր հանդիպումը Շուշիի ազատագրման տարելիցի առթիվ էր եւ դրա հետ կապված մեր զրույցի շարունակությունը ներկայացված է 6-դ էջում:

