ՙԲԱՎԱՐԱՐՎԵՔ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԳՐՎԱԾՈՎ՚

Արխիվ 12-16

ՙԲԱՎԱՐԱՐՎԵՔ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԳՐՎԱԾՈՎ՚

Ինչպես արդեն նշել էինք, մի քանի կուսակցություններ, որոնք մասնակցել եւ հաղթահարել են 7 տոկոսանոց շեմը, երեկ պետք է կատարեին իրենց հայտարարությունները ընտրությունների արդյունքների մասին: Եվ այսպես` ՀՅԴ-ն, որն այս ընտրություններում հավաքել է 86,3, իսկ նախորդին 177,9 ձայն, իր հայտարարության մեջ ասում է. ՙԸնտրությունները չարձանագրեցին ժողովրդի կամքը եւ քաղաքական ուժերի իրական հարաբերակցությունը: Սա նաեւ նշանակում է, որ քաղաքական ուժերը, այդ թվում ՀՅ Դաշնակցությունը, դեռ չեն կարողացել մեր հասարակության մեջ ազատ քաղաքացու, արժանապատվորեն ընտրություն կատարողի գիտակցություն արմատավորել՚: Այնուամենայնիվ, ի±նչ կերպ կմեկնաբանեն ընկեր դաշնակները ձայների կրկնակի գամ պակասելը` հարցով երբ դիմեցինք ՀՅԴ մամուլի պատասխանատու Սպարտակ Սեյրանյանին, վերջինս շարունակ մեզ փորձում էր համոզել, որ իրենց հայտարարության մեջ ամեն ինչ ասված է. ՙԱյդ հայտարարության մեջ ինչ որ գրված է բավարարվեք դրանով, որեւէ լրացուցիչ բան մեկնաբանելու եւ ավելացնելու եթե ունենայինք, կգրեինք: Մեր հայտարարության մեջ նշված է, թե ինչու են մեր ձայները պակասել, հարկավոր է այն ուշադիր կարդալ՚: Հավանաբար ընկեր դաշնակները իրենք հենց ուշադիր չեն կարդացել, թե ինչ են գրել, քանի որ ձայների գրեթե երեք անգամ պակասելու մասին ոչինչ չկար գրված:


ԹԵՄԱՆ ՓԱԿԵՑԻՆՔ, ՖՍՅՈ՚

ՙԺառանգություն՚ կուսակցությունում կռիվ է ընկել: Կուսակցության անդամ, թիվ 1 ընտրատարածքում պարտություն կրած անգլիասեր Ստյոպիկ Սաֆարյանը հայտարարել է, որ նա չէր էլ սպասում, որ պարտություն է կրելու, եւ որ այդ հարցում դեռ մտորումներ է ունենալու: Դե ինչ, որքան էլ պարոն Սաֆարյանը մտորումներ անի, միեւնույն է դժվար թե ինչ-որ բան փոխվի, բայց կուսակցության ներսում առաջացած խմորումների մասին Ս. Սաֆարյանը եւ կուսակցության մյուս անդամները լուրջ փաստի առաջ են կանգնել եւ կարծես ինչ-որ բան չեն կարողանում իրար հետ կիսել: Եթե ամփոփելու լինենք այս կուսակցության հավաքած ձայների տվյալները, ապա կտեսնենք, որ ՀՀ տարածքում նրանք հավաքել են 87700 ձայն, իսկ եթե դրանք բաշխվում է թեկնածուների կողմից հավաքած մեծամասնական եւ համամասնական ձայների, ապա ստացվում է.
Ստյոպա Սաֆարյան` 9300 մեծամասնական եւ 3800 համամասնական,
Զարուհի Փոստանջյան` 6800 եւ 4100,
Անահիտ Բախշյան` 5300 եւ 3100,
Արմեն Մարտիրոսյան` 4700 եւ 3500,
Ռուբիկ Հակոբյան` 4200 եւ 3400,
Գառնիկ Սահակյան` 2400 եւ 2300:
Ակնհայտ երեւում է, որ  Ս. Սաֆարյանը ունի 13100 ձայն, Զարուհի Փոստանջյանը 10900 ձայն, Ա. Մարտիրոսյանը 8200, իսկ Ռուբիկ Հակոբյանը, ով մեծամասնականով եւ համամասնականով հավաքել է ընդամենը 7600 ձայն, այսինքն` ԱԺ-ի ամբիոններից բազում անգամներ ելույթ ունեցած եւ հարցեր բարձրացած անգլիասեր պարոն Սաֆարյանի ձայների կեսը, կհայտնվի խորհրդարանում տիկին Փոստանջյանի հետ միասին: Դե արի ու մի սիրտդ տրաքացրու, ով աշխատի, ով գնա ՙսանատորիա՚:
Այս կապակցությամբ ՙԺառանգության՚ ներսում կա տրամադրվածություն այն մասին, թե ինչու պետք է առավել քիչ ձայն հավաքողները, հանձինս` Ռուբիկ Հակոբյանի եւ Զարուհի Փոստանջյանի, փոխարինեն շատ ձայն հավաքողներին նոր ԱԺ-ում: Կուսակցության ներսում առաջացած լարվածության մասին լուրերը Ստյոպա Սաֆարյանը մեզ հետ զրույցում չհերքեց, սակայն հրաժարվեց հարցազրույց տալուց` ասելով. ՙԵս հարցազրույց չեմ տալիս, փակեցինք թեման, ֆսյո՚:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում