ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆ. ՙՄԱՐԶՊԵՏՆ ԱՅՆՔԱՆ ՈՒԺԵՂ Է, ՈՐ ԵՍ ՈՎ ԵՄ...՚

Արխիվ 12-16

ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆ. ՙՄԱՐԶՊԵՏՆ ԱՅՆՔԱՆ ՈՒԺԵՂ Է, ՈՐ ԵՍ ՈՎ ԵՄ...՚

Շիրակի մարզում ԱԺ ընտրությունների արդյունքները, մեղմ ասած, կարելի է եւ անսպասելի համարել: Համենայնդեպս, դրանք որոշակիորեն առանձնանում են ընդհանուր հայաստանյան ֆոնին այն առումով, որ այստեղ եղած 4 ընտրատարածքներից 3-ում մեծամասնական ընտրակարգով հաղթանակը ԲՀԿ-ինն էր: ՀՀԿ-ի նկատմամբ նման մեծ առավելություն ԲՀԿ-ն ուներ նաեւ Կոտայքի մարզում: Սակայն հաշվի առնելով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ծննդավայրի գործոնը, Կոտայքում ԲՀԿ-ի այդ առավելությունը միանգամայն բացատրելի է:
Փորձենք հասկանալ, թե ինչ կատարվեց Շիրակում: Շատ ավելի անսպասելի էին այն արդյունքները, որոնք արդեն նաեւ համամասնական ընտրակարգով ԲՀԿ-ն ունեցավ  Գյումրի քաղաքում. այստեղ ԲՀԿ-ի տարած 26601 ձայնի դիմաց ՀՀԿ-ն ուներ 14658 ձայն: Տարբերությունը մոտ 12000 է, այսինքն` ԲՀԿ-ի տարած ձայների կեսի չափով: Եվ դա այն դեպքում, երբ Գյումրին ղեկավարում է ՀՀԿ-ական քաղաքապետ` Վարդան Ղուկասյանը: Այսինքն, մի անձնավորություն, ով քանիցս տարաբնույթ ընտրություն ներում անմիջապես իր կամ ՀՀԿ-ի օգտին հաղթանակներ է տարել: Ուրեմն ինչո±վ էր պայմանավորված այս ընտրություններում նման խոշոր պարտությունը...

ՈՐ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԵՆ
ԱՇԽԱՏԵԼ ՕԵԿ-ԱԿԱՆ ԹԵԿՆԱԾՈՒԻ ՕԳՏԻՆ


Քաղաքի հետ առնչվում են երեք ընտրատարածքներ. հյուսիսային շրջանների հետ մեկտեղ նաեւ Գյումրիի հյուսիսային մի որոշ հատվածն է մտնում 33-րդ ընտրատարածքի մեջ: Այստեղ, ինչպես հայտնի է, հաղթանակ է տարել Աշոտ Աղաբաբյանը` 15234 ձայնով: Նրա հիմնական հակառակորդ ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանը հավաքել է 9907 ձայն, իսկ կոնգրեսական Շալիկո Զորյանը` 2682: Աշոտ Աղաբաբյանի հաղթանակն այս տարածքում, իհարկե, դժվար անակնկալ համարել: Սակայն մի փոքր զարմանալի է թվում Հովհաննես Մարգարյանի 9907 ձայնը: Բանն այն է, որ նույն` 33-րդ ընտրատարածքում ՕԵԿ-ը հավաքել է ընդամենը 1566 ձայն: Պարոն Մարգարյանի եւ նրա ներկայացրած կուսակցության ձայների այդ տարբերությունը ահռելի է, եւ այստեղ կարելի է մտածել ընդամենը 2 տարբերակի մասին: Առաջինը, որ ՕԵԿ-ի այդ հայտնի ներկայացուցիչը հիմնականում աշխատել է իր համար (թե ինչ մեթոդներով, դա արդեն հարցի հաջոդ կողմն է)` աչքաթող անելով հարազատ կուսակցությանը: Եվ երկրորդ տարբերակը. Հ. Մարգարյանը ձայներ է բերել միաժամանակ իր եւ ՕԵԿ-ի համար, ու հաշվի առնելով այս կուսակցության տարած ձայների ընդհանուր թիվը, 1566 ձայնն այս ընտրատարածքում, տրամաբանական է: Այդ դեպքում ինչպե±ս Մարգարյանի ձայները հասավ 9907-ի: Եթե ընդունենք, որ գործել է այս երկրորդ տարբերակը, ապա կստացվի, որ մյուս բոլոր կուսակցությունները, ովքեր այստեղ չունեին սեփական թեկնածու, մեծամասնական ընտրակարգով աշխատել են Հ. Մարգարյանի օգտին, ինչ է, թե ձայները չգնան ՀՀԿ-ի ներկայացուցչին: (Եթե ԲՀԿ-ն էլ է սրա մեջ ներառված, ապա կոալիցիոն գործընկերոջ առումով դա մի տեսակ տգեղ բան է դառնում, առավել եւս, որ հանրապետության եւ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը այն  բոլոր տարածքներում, որտեղ չկար ՀՀԿ-ական թեկնածու, հիմնականում կոչ էր անում ձայն տալ ԲՀԿ-ի թեկնածուին): Եվ արդյունքում ՀՀԿ-ի 11462 ձայնի դիմաց ԲՀԿ-ն այստեղ հավաքեց 10943 ձայն: Ընդ որում, ԲՀԿ-ական ձայների հիմնական մասը հավաքվել են այդ ընտրատեղամասի Գյումրիի հատվածներից: ՙ

ՄԱՀԱՑՈՒ՚ ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԸ

Մինչ Գյումրիի հիմնական թիվ 34 ընտրատարածքին հասնելը, խոսենք նաեւ 35-ից: Այն  արդեն ընդգրկում է Գյումրից հարավ եւ արեւելք ընկած մի շարք բնակավայրեր ու քաղաքի հարավային հատվածը: Այստեղ միակ թեկնածուն` ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանը, ում հաղթանակին ի սկզբանե ոչ մեկը չէր էլ կասկածում, հավաքել է 21459 ձայն: Բայց ահա նույն ընտրատարածքում ԲՀԿ-ն հավաքել է ընդամենը 8414 ձայն, որով էլ պարտվել ՀՀԿ-ի 9932 ձայնին: Ուրեմն ի±նչ է ստացվում, որ պրն Բալասանյանին ձայն տվողների պատկառելի մեծամասնությունը հավատում է նրա ապագա պատգամավորական գործունեությանը, սակայն ոչ մի վստահություն չունի ԲՀԿ-ի նկատմա±մբ: Այսինքն, եթե լիներ այլընտրանք, միգուցե պրն Բալասանյանը պարզապես ջախջախիչ պարտությո±ւն կրեր եւ հետեւաբար նա պետք է երախտապարտ լիներ ՀՀԿ-ին:
Բայց գանք մինչ ընտրություններն էլ շատերի ուշադրության կենտրոնում գտնվող թիվ 34 ընտրատարածքին, որտեղ մրցում էին ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանն ու ՀՀԿ-ական Արման Սահակյանը: Այն, որ բավականին լուրջ ուժեր էին կենտրոնացել հենց այս տարածքում ընթացող պայքարի մեջ եւ, որ սպասվում էր ծայրահեղ սուր մրցակցություն, բոլորը գիտեն: Եվ ահա արդյունքում Մարտուն Գրիգորյանը 16704 ձայն հավաքելով հաղթեց Արման Սահակյանին (14168 ձայն): Եվ ահա նույն ընտրատարածքից ԲՀԿ-ն ունեցել է 14817 ձայն, իսկ ՀՀԿ-ն` 8662: Ի սկզբանե սպասվում էր, որ այս տարածքում ՀՀԿ-ն կհավաքի ավելի մեծ թվով ձայներ, քան իր թեկնածուն: Բանն այն է, որ Ա. Սահակյանը գյումրեցի չէ, իսկ Գյումրիում բավական սուր կերպով է գործում տեղացի լինել-չլինելու գործոնը: Եվ այդ առումով անսպասելի էր, որ ՀՀԿ-ի թեկնածուն հավաքած ձայներով ոչ միայն առաջ անցավ իր կուսակցությունից, այլ որ այստեղ տարբերությունը մոտավորապես 5500 ձայնի կարգի է: Նկատենք, որ Մ. Գրիգորյանն էլ իր հերթին է առաջ անցել իր կուսակցության ձայներից: Սակայն  ի տարբերություն ՀՀԿ-ի թեկնածուի, Մ. Գրիգորյանի մոտ ձայների տարբերությունն այդքան էլ ցցուն չէ: Իսկ այս պատկերը գործնականում նշանակում է, որ նրանք, ովքեր պետք է Մ. Գրիգորյանին օժանդակելուց զատ նպաստեին նաեւ սեփական կուսակցությանը ձայն  բերելուն, ըստ էության, ձախողվել են:
Չնայած Գյումրիում ՀՀԿ-ի քարոզարշավը կազմակերպողների ձախողվելու փաստը շատ ավելի պարզ է դառնում այն բանից, երբ հաշվի ենք առնում, որ վերջին հաշվով քաղաքի մասշտաբով ՀՀԿ-ն ԲՀԿ-ին զիջել է մոտ 12000 ձայնով: Առավել եւս, որ մարզի մյուս բնակավայրերում պատկերը հակառակն է: Այսպես. մարզի 118 համայնքներում (չհաշված Գյումրին) ՀՀԿ-ն ստացել է մոտ 31,5 հազար ձայն, ԲՀԿ-ի 17 հազար ձայնի դիմաց: Այսինքն, մարզի մյուս բնակավայրերում ԲՀԿ-ի նկատմամբ ՀՀԿ-ի առավելությունը մոտ 14,5 հազար է, ինչը ԲՀԿ-ի բոլոր ձայների 80 տոկոսից ավել է: Եվ այդ ֆոնին էլ ավելի ցցուն է դառնում Գյումրիում ԲՀԿ-ի առավելությունը:

ՙԴԻՄԵՔ ՔԱՂԱՔԱՊԵՏԻՆ՚,- ԱԿՆԱՐԿՈՒՄ Է ՄԱՐԶՊԵՏԸ

Ինչու է նման տարօրինակ պատկեր գրանցվել Շիրակի մարզում: Մարզպետը` ԱՇՈՏ ԳԻԶԻՐՅԱՆԸ խոսելով Գյումրիում ԲՀԿ-ի հաղթանակի մասին, նման մի ակնարկ-խորհուրդ էր տվել լրագրողին. ՙԳյումրու քաղաքապետին էդ հարցը տվեք՚: Ու շարունակելով, նկատի ունենալով Գյումրու քաղաքապետին, մոտավորապես այսպիսի կիսատ-պռատ մեկնաբանություն էր ավելացրել. ՙՉէի ասի` թերացել է, կարող ա ճիշտ չէին կազմակերպել իրենց աշխատանքները, բայց մարզի ամբողջ ցուցանիշները մենք փակել ենք...՚:
Ստացվում է նման մի ակնարկ. մարզի մյուս հատվածներում վիճակը լավ է, քանի որ կազմակերպչական գործը մարզպետը ՙճիշտ է կազմակերպել՚, իսկ Գյումրիում վատ է, քանի որ ՙճիշտ չէին կազմակերպել՚:

ՙԿԱ ԳՈՒՄԱՐ ՈՒ ՇԱՏ-ՇԱՏ ԳՈՒՄԱՐՆԵՐ՚

Այս վիճակից գլուխ հանելու համար ականջ դրեցինք մարզպետի վերը նշված խոստմանն ու զանգահարեցինք Գյումրու քաղաքապետ ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԻՆ:
-Շիրակի մարզպետը Գյումրու ՀՀԿ-ի պարտության պատճառների հետ կապված խորհուրդ էր տվել դիմել քաղաքապետին, այսինքն` Ձեզ: Ուրեմն ինչպե±ս կմեկնաբանեք այն փաստը, որ Գյումրիում ՀՀԿ-ն մոտ 12000 ձայնով պարտվեց ԲՀԿ-ին այն դեպքում, երբ Հայաստանի ընդհանուր պատկերը բոլորովին  այլ է: Ուրեմն պատճառը ո±րը կհամարեք:
- Պատճա±ռը... Պատճառը գիտեք որն է, բոլորի մեղքը:
- Ում նկատի ունեք:
- Բոլորին, ձեզանից սկսած:
- Ինչո±ւ, լրատվամիջոցն ի±նչ գործ ունի:
- Դե, դուք էլ շատ բան եք արել, դուք էլ նպաստեցիք:
- Ընդհակառակը, բոլոր լրատվամիջոցներն էլ երեւի թե փորձեցին հնարավորինս նորմալ լուսաբանել:
- Բոլորն այդտեղ մեղավոր են:
Հետո, ընդհանուր առմամբ, կա գումար ու շատ-շատ գումարներ: Շատ շատ գումարները... հետաքրքիր բան է:
- Նկատի ունեք Ձեր հակառակորդի±ն:
- Ընդհանուր առմամբ շատ բաներ չեմ ուզում ասել...
Եվ հետո, պարզ չէ±, որ մարզպետը ավելի հեղինակություն ունի, քան Գյումրու քաղաքապետը:
- Սակայն Գյումրիում Դուք էլ եք, այսպես ասած, հին հեղինակություն համարվում:
- Մարզպետն այնքան ուժեղ է, որ ես ո±վ եմ, ինձ ո±վ է սիրում: Բայց կգան քաղաքապետի ընտրությունները ու կտեսնենք, թե ով ինչ քաշ ունի:
Նկատենք, որ Վ. Ղուկասյանի խոսքերի ենթատեքստում ինչ-որ մի նեղացածության նշույլներ են նկատվում. իսկ դա  խոսում է այն մասին, որ համենայնդեպս այս նախընտրական փուլում մարզպետի ու քաղաքապետի, դիրքորոշումներն մի ընդհանուր հունի մեջ չեն եղել: Բայց դա արդեն այլ պատմություն է:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում