Նախընտրական քարոզարշավի վերջերում...
Արխիվ 12-16![]()
Մեզ որոշ չափով եւ զարմացրեց ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ` ընտրություններին ընդառաջ իր հարցազրույցում Պուտինի հետ հարաբերությունների մասին ասելով. ՙՀուսով եմ` չեք կարծում, թե նախագահները միայն պաշտոնական հարաբերությունների վրա կենտրոնացած ռոբոտներ են՚: Հետաքրքիր է` ենթագիտակցաբար ինչը հիշելով ՀՀ երկրորդ նախագահը հանկարծ այդ ենթատեքստում զարմանալիորեն արտաբերեց ՙռոբոտ՚ բառը, որը, կարծես թե, նրա բառապաշարին այդքան էլ բնորոշ չէ: Նիկոլի ականջը կանչի` իր վաղեմի ՙո°չ ռոբոտացմանը՚ կարգախոսով հանդերձ:
Մենք առիթներ ունեցել էինք անդրադառնալու քարոզարշավի ընթացքում ՙնարնջագույն՚ նպատակներ հետապնդողների կողմից իրականացվող ԿԻԲԵՐՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ` այս կամ այն խմբի, անհատի, անգամ լրատվական կայքերի էջերը կոտրելը: Եվ այդ գարշելի ու միաժամանակ հույժ զարմանալի արշավի վերջին ակորդը քվեարկության օրը ՙօնլայն՚ ռեժիմով ընտրախախտումները հաշվառող iditord.am կայքը շարքից հանել էր, որը, սակայն, երկար չտեւեց, քանի որ հենց կայքի վկայությամբ` խնդիրն արագ լուծել իրենց օգնել են ՀՀ նախագահի նստավայրի մասնագետները: Հիմա զարմանալով հանդերձ` պետք է հարցադրենք, թե ով էր իրականում շահագրգռված թաքցնել եղած խախտումները, քանի որ իշխանությունը նպաստում էր այդ խախտում հաշվառող կայքի աշխատանքին, իսկ ՙՀՀԿ-ի մենաշնորհի դեմ՚ պայքարիստների համակարգչահենները` խոչընդոտում:
Նաեվ վերջապես մեզ որոշ չափով զարմացրեց եւ Հայկոմկուսի առաջնորդ ՌՈՒԲԵՆ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ, ով ընտրություններից առաջ հայտարարեց. ՙԺողովուրդը տեսնում է, որ բոլոր կուսակցություններն էլ նույնն են, միայն Կոմկուսն է այլ՚: Եթե միայն Կոմկուսն է այլ, ապա ինչո±ւ այդքան քիչ ընտրողներ գերադասեցին Կոմկուսը, ինչո±ւ այդքան պասիվ աշխատանք տարան կոմունիստները, ընկեր Թովմասյան: Թե չէ, ճիշտն ասած, ավելի հաճելի կլիներ, որ ՀԱԿ-ի փոխարեն ԱԺ-ում տեսնենք կոմունիստներին, բայց, ավաղ, ոչ միշտ են մեր ցանկությունները համընկնում մեր հնարավորությունների հետ:
Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

