ՀԱՂԹԱՆԱԿՆ ԸՆՏՐՈՂԻՆՆ Է

Արխիվ 12-16


ՀԱՂԹԱՆԱԿՆ ԸՆՏՐՈՂԻՆՆ  Է



Հայաստանի Հանրապետությունն իր ողջ նորագույն պատմության ընթացքում նախադեպը չունեցող  համապետական ընտրություններ իրականացրեց: Կարծում եմ` ոչ առաջին, ոչ երկրորդ նախագահների օրոք չի եղել այսպիսի ընտրություն, ուստի պետք է ամրագրել. երրորդ նախագահի օրոք սկիզբ դրվեց արդար ընտրություններով իշխանություն ձեւավորելու պրակտիկան: Ընտրություններ, որոնցում առկա խախտումները դժվար թէ էական ազդեցություն թողնեն ընտրությունների արդյունքների վրա: Այսօրվա ընտրությունների համար իրենց ուրույն լուման ներդրեցին ոչ  միայն գործող նախագահը, այլ նաեւ վերջին երեք տարում քաղաքական արենայում ակտիվ գործող բոլոր քաղաքական կուսակցությունները, միգուցե ավելի շատ` օպոզիցիոն: Հետեւությունը մեկն է. ունենք ազատ, արդար Ընտրություններ, որի արդյունքում հաղթողն ընտրողն է, անկախ նրանից, թե ձայնն ում է տվել:
Ինչ վերաբերում է նախընտրական, ընտրական, չի բացառվում նաեւ հետընտրական որոշ անօրինական գործառույթներին, մասնավորապես` ընտրակաշառք տալուն, կրկնակի քվեարկելուն, իսկ ընտրություններից հետո տերերի ՙդաբռոյով՚  օրենքից դուրս գործողություններ անելով, որոնց կատարողներն ու կրողները, անկախ կուսակցական պատկանելիությունից, նույն մարդկային կերպն են, եւ, չունենալով ոչ մի սկզբունք, պատրաստ են ծառայել ցանկացած տիրոջ, շատ հաճախ էլ` մի քանի տիրոջ, հուսանք, որ եկող տարի տեղի ունեցող նախագահական ընտրություններին դրանք էլ կվերանան` բխող բոլոր բարենպաստ հետեւանքներով, իսկ ընտրողն էլ իրեն կզգա իր ձայնի տերը:
Ըստ էության, ընտրության արդյունքով ավելի բարենպաստ դիրքում հայտնված իշխող կուսակցությունը պարտադրված է վաղն եւեթ տալ եւ լուծել բազմաթիվ ու բազմապիսի` առաջին հայացքից թվացյալ այնպիսի հասարակ խնդիրներ, որոնք` տարիներ շարունակ չլուծվելով կամ անարդար լուծվելով, դարձել են արտագաղթի պատճառ, կամ էլ մեր` քաղաքացիներից շատերին դարձրել են ՙօրենքով  բոմժեր՚: Պատերազմ տեսած, հաղթանակած երկրի քաղաքացին արժանի է ապրելու բարեկեցիկ կյանքով, իսկ նոր ձեւավորվող կառավարությունն օրենքի ուժով պարտավոր է ապահովել իր քաղաքացու բոլոր իրավունքները, ա°յն քաղաքացու, որը, երկրորդ պլան մղելով իր առօրյա խնդիրները, ի դեմս գործող իշխանության, իր վաղվա օրը կապեց նրա հետ:

ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
ՙԼԵՎ ԳՐՈՒՊ՚ փաստաբանական գրասենյակի գլխավոր տնօրեն
www.levgroup.am

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում