ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՙԸՆՏՐԱԿԱՆ՚ ԽՃԱՆԿԱՐ

Արխիվ 12-16


ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՙԸՆՏՐԱԿԱՆ՚ ԽՃԱՆԿԱՐ

Համապետական ընտրությունները թեւակոխեցին երրորդ` հետընտրական փուլ: Որքան էլ չասենք, չփաստենք, չհիմնավորենք եւ չհաստատենք, թե հայ հասարակությունը վերջապես հասավ քաղաքակրթության այն մակարդակին, որ կարողացավ իրականացնել կարգին ընտրություններ, վերջիններիս գնահատականը այնուամենայնիվ կտրվի այդ վերջին փուլից հետո: Որոշ երկրներում հետընտրական գործընթացներն ավարտվում են չսկսված, երբ պարտվողները շնորհավորում են հաղթողներին, քանի որ անկախ ընտրության արդյունքներից, ՙկողմերը՚ համոզված են լինում, որ հաղթողը, ի վերջո, ժողովուրդն է, որն իր կամքով ընտրեց իր ծառաներին: Մեզանում դեռ այդպես չէ եւ այդպես չի լինի, մինչեւ ՙծառաների՚ կոչմանը հավակնորդների մոտ չվերանա իշխելու տրամադրությունները: Հետեւաբար հուսալով, որ ե°ւ ընտրողները, ե°ւ ընտրվածները, ե°ւ մերժվածները այս անգամ կգիտակցեն, որ ազգաբնակչությունը իրականացրել է ի°ր ընտրությունը, այնուամենայնիվ արձանագրենք, որ շնորհավորանքներ միմյանց ուղղել են դեռ ոչ բոլորը, եւ որ հետընտրական փուլը թերեւս մեզ համար ոչ պակաս կարեւոր է, քան նախորդները…
Այս առումով եւ հաշվի առնելով անցյալի փորձը` արձանագրենք նաեւ, որ հետընտրական զարգացումների պատասխանատվության գերակշիռ մասն ընկնում է իրավապահների վրա: Վերջիններս առաջին երկու փուլերի քննությունները, կարծես թե, հանձնեցին բավարար արդյունքներով: Այսպես, հանրապետության դատախազական եւ ոստիկանական համակարգերն ուշադրության եւ արձագանքի առարկա դարձրեցին իրենց իրավասությանը վերաբերող բոլոր դիմումները, բողոքները, հաղորդումները եւ, անգամ ասեկոսները: Ասել, թե դա դյուրին գործ էր, կնշանակեր մեղանչել արդարության առջեւ, քանի որ համապետական ընտրությունների ժամանակաշրջանում իրականում կատարաված եւ ենթադրյալ հանցավոր արարքները պահանջում են ոչ սովորական մոտեցումներ: Օրինակի համար. ՙ2012թ. մայիսի 6-ին համացանցում տեղեկություն էր տարածվել այն մասին, որ ՀԱԿ-ի վստահված անձը ծեծի է ենթարկվել…՚: Քրեադատավարական օրենքը սահմանում է, որ ծեծն այն հանցավոր արարքն է, որի առնչությամբ գործերը հարուցվում են ՙոչ այլ կերպ, քան տուժողի բողոքի հիման վրա՚: ՙՍովորական՚ դեպքում իրավապահները պարտավոր կլինեին ՙսպասել՚ ծեծից տուժած անձի դիմումին: Սակայն հրապարակային հաղորդագրությունը վերաբերում էր ընտրական գործընթացին մասնակցնող անձին եւ ՙհրապարակման կապակցությամբ ոստիկանության Մարտունու բաժնում նախապատրաստվել էին նյութեր, որի ընթացքում բացատրություն էր տվել թիվ 24/26 ընտրատեղամասում ՀԱԿ ներկայացուցիչ, վստահված անձ Ալավերդի Նամալյանը` հերքելով իրեն ծեծի ենթարկելու լուրերը…՚: Այդպիսի բաներ: 2012թ. մայիսի 6-ին ՀՀ գլխավոր դատախազությունը մամուլի հրապարակումների եւ անձանց բողոքների հիման վրա ուսումնասիրվել են 7 դեպքեր` այսպես թե այնպես կապված ընտրական գործընթացներին: Շատ է, թե քիչ` քննարկման առարկա չի հանդիսանում. կարեւորն այն է, որ եղել էին 7 հաղորդումներ եւ 7-ի վերաբերյալ էր տրվել են առ այս պահը չբողոքարկված լուծումներ: Հարուցվել են քրեական գործեր` ոստիկանին ծեծելու եւ ընտրակաշառք բաժանելու դեպքերի առնչությամբ:
Ոստիկանության ՙբախտը՚ բերել էր անհամեմատ քիչ. ՙ2012 թ. մայիսի 6-ի ժամը 8:00-ից մինչեւ մայիսի 7-ի ժամը 6:00-ի դրությամբ ՀՀ ոստիկանության օպերատիվ շտաբում ԱԺ պատգամավորների ընտրության ընթացքի վերաբերյալ ստացվել է 129 տեղեկություն` ընտրատարածքների մոտ մարդկանց կուտակումների, խուլիգանական գործողությունների, ընտրացուցակների անճշտությունների, քվեաթերթիկների պակասի, ընտրությունների ընթացքին եւ ԶԼՄ-ների ներկայացուցիչների աշխատանքին խոչընդոտելու, կրկնակի ընտրության փորձի, ընտրակաշառքի, հակաքարոզչության եւ այլ խախտումների վերաբերյալ…՚:
Եվ այսպես, այն հարցը, թե եղե±լ է ինտրախախտումներ, թե± ոչ, ստացել է իր պատասխանը իրավապահ մարմինների կողմից հանրությանը ներկայացված տեղեկատվությամբ: Կարո±ղ են այսօր վաղը բացահայտվել նոր իրավախախտումներ: Անշուշտ կարող են: Իսկ կարո±ղ ենք հուսալ, որ այդ խախտումների լուծման հարցով կզբաղվեն միայն իրավապահ եւ իրավասու մարմինները: Ընդունելի այլ տարբերակ. ըստ իս չպետք է լինի, որպեսզի չլինեն նաեւ դեպքեր, երբ որեւէ չծեծվածի համար ծեծի կամ այլ բռնությունների ենթարկվի իր հաջողված կամ ձախողված ընտրությունը կատարած անձը: Սա է` ՙքաղաքացիական պարտք՚ հասկացությունը…

Ա. ԱԲԳԱՐՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում