ՇՏԻԳԼԻՑ-ԱԲՐԱՀԱՄ` ՕԳՈՍՏՈՍԻ 25-ԻՆ

Արխիվ 12-16


ՇՏԻԳԼԻՑ-ԱԲՐԱՀԱՄ` ՕԳՈՍՏՈՍԻ 25-ԻՆ



Պրոֆեսիոնալ բռնցքամարտի երկրորդ միջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցն օրերս միավորներով վստահ հաղթանակ է տարել տիտղոսի հավակնորդ ավստրալացի Նադեր Համդանի նկատմամբ:
Գերմանիայի Էրֆրուտ քաղաքում կայացած մենամարտում Շտիգլիցը գերիշխել է բոլոր 12 ռաունդների ընթացքում, սակայն չի կարողացել մրցակցին նոկաուտի ենթարկել: Մրցակիցն ամուր կամք է դրսեւորել եւ, չնայած դեմքի պատռվածքին, դիմացել է մինչեւ վերջ: Մրցավարները 117:111, 117:111, 120:108 հաշվով հաղթանակը շնորհել են Կրասնոդարի Եյսկ քաղաքում ծնված Ռոբերտ Շտիգլիցին, որը 42-րդ հաղթանակը տարավ պրոֆեսիոնալ ռինգում:
Այժմ Շտիգլիցը պետք է անցկացնի տիտղոսի պարտադիր պաշտպանություն: Պաշտոնական հավակնորդը աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամն է: Մենամարտը նախատեսվում է անցկացնել օգոստոսի 25-ին:
Ինչպես գիտեք, հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ ԱՐԹՈՒՐ  ԱԲՐԱՀԱՄԸ վերջերս մամուլի ասուլիս էր տվել, որի ժամանակ մասնավորապես նշելէր. ՙԻնձ համար հաճելի է, որ գրեթե ամեն մենամարտից հետո հնարավորություն է լինում գալ հայրենիք ու ոգեշնչվել՚:
Նա խոսել է հիմնականում վերջին հաղթանակների մասին.
ՙՖարիասի դեմ մենամարտը համեմատաբար հեշտ անցավ, իսկ վերջին մենամարտը լեհ մարզիկի հետ ավելի բարդ ստացվեց. շատ չարչարվեցի, բայց կարեւորը, որ հաղթեցի: Այս հաղթանակը թույլ տվեց ինձ որակավորվել՚:
Իսկ ահա Աբրահամից կրած պարտությունից հետո Պյոտր Վիլշեւսկին հայտարարել էր, թե Աբրահամն անազնիվ մենամարտ անցկացրեց` հարվածներ հասցնելով մարմնի արգելված մասերին:
Դրան այսպես է պատասխանել մեր հայրեմակիցը. ՙՊատահում է: Նա էլ մեջքիս էր հարվածում, բայց ես չեմ բողոքում: Սա բռնցքամարտ է, ու չես կարող միշտ ուղիղ հարվածել: Դա նորմալ է, քանի որ սպորտում ամեն ինչ կարող է պատահել՚:
Վերջին մրցամարտը 12 ռաունդ տեւեց, թեեւ շատերը, ինչպես Շտիգլից-Համդան մենամարտից էին ակնկալում, այս դեպքում էլ Արթուրը պետք է նոկաուտի ենթարկեր մրակցին: Մեր հայրենակիցը դրա պատասխանն էլ ունի. ՙԱմեն մարզիկի չես կարող նոկաուտի ենթարկել: Ի վերջո,  դիմացինդ ՙտանձիկ՚ չէ, նա էլ ցանկանում լավ կարիերա ստեղծել՚:
Ի դեպ, Արթուր Աբրահամը միայն բռնցքամարտով չէ տարված ու այլ ծրագրեր էլ ունի. ՙՀայաստանի հետ կապված մեծ ծրագիր ունեմ, Ներքին Չարբախում մշակութային կենտրոն ենք բացելու: Դա տեւական ժամանակ է պահանջում: Հատուկ ՙՆերքին Չարբախ՚ հիմնադրամ ենք բացել ու աշխատում ենք Գերմանիայի հետ: Այժմ միայն բռնցքամարտի մասին եմ մտածում, իսկ դա կանենք մի քանի տարի հետո՚:
Հայտնի դարձավ նաեւ, որ ամեն անգամ Արթուրն իր հաղթանակած ձեռնոցները նվիրում է հիմնադրամի, որն այդ ձեռնոցներից ստացված եկամուտով օգնում է հիվանդ երեխաներին:
Աբրահամին հարց ուղղվեց նաեւ անձնական կյանքի վերաբերյալ, որին նա այսպես արձագանքեց. ՙԱնձնական կյանքում անակնկալ կա, որի մասին շուտով կասեմ՚:
Երկար տարիներ Գերմանիայում բնակվող մեր հայրենակցին դուր չի գալիս փողոցների վիճակը. ՙԵթե կեղտոտողներին 5 կամ 10 հազար դրամ տուգանեն, ապա նրանք հաջորդ անգամ չեն կրկնի՚:
Հույս ունենանք, որ Արթուր Աբրահամը հաջողությամբ կհաղթահարի Շտիգլիցի արգելքը (իսկ դա, խոստովանենք, անչափ դժվար է լինելու), իսկ շուտով էլ կիմանանք նրա անձնական կյանքի անականկալի մասին:

Պատրաստեց Ռ. ԹԱԹՈՅԱՆԸ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում