Հայաստանի ընտրությունները բնութագրվում են մրցակցային, թրթռուն եւ մեծ մասամբ խաղաղ ընտրարշավով՚:
Արխիվ 12-16![]()

ՙՀայաստանի ընտրությունները բնութագրվում են մրցակցային, թրթռուն եւ մեծ մասամբ խաղաղ ընտրարշավով՚:
ԵԽԽՎ դիտորդների առաջնորդ Ֆրանսուա-Խավիեր
դը Դոնեան
ԼՏՊ-Ի ՏՐՏՈՒՆՋԸ ԿԱՄ ԱՎԱՆԴԱԿԱՆ ՀԱՐՍԻ ՍԻՆԴՐՈՄ
(ՙՇԱՏ ՎԱՏ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է
ԱՆՑԿԱՑՎԵԼ, ԲԱՅՑ ՀԱԿ-Ը ՉԻ ՀՐԱԺԱՐՎԻ ՄԱՆԴԱՏՆԵՐԻՑ՚` ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Կու լամ, բայց խորհրդարան կու գամ:
% % %
ԵԹԵ ԱՅԴՊԵՍ ՉԼԻՆԵՐ
(ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՔԻՉ ՏՈԿՈՍ
ՀԱՎԱՔԵԼՈՒ ՀԱԿ-Ի ՊԱՏՃԱՌՆԵՐՆ ՈՒ ՄԽԻԹԱՐԱՆՔՆԵՐԸ)
ՀԱԿ սրտին` ընտրակաշառք կամ ՍԴ մխիթարանք:
% % %
ԹԱՄԱԴԱՆ ԿԱՄ
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՏՐՏՈՒՆՋԸ
Ինձանից մեծամասնականով պատգամավոր դուրս չեկավ, ստիպված եմ ղեկավարել Սամվել Ալեքսանյանի քեֆի սեղանը:
ԱՆՏԵՐ ԲԻԶՆԵՍԸ ԳԵՏԻՆ ՉԻ ՄՆԱ
(ՍԻԼՎԱ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ
ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԳՆԵԼ ՙԵՐԻՑՅԱՆ ԵՎ ՈՐԴԻՆԵՐ՚ ԲԻԶՆԵՍԸ)
Ըստ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի` Սիլվա Համբարձումյանը սատկած էշ է ման գալիս նալերը քաշի:
% % %
ՀՀԿ-Ն ՀԱԿ-ԻՆ
(ՎԵՐՋԻՆԻՍ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԵՏՈ ՊԱԿԱՍՈՂ 0,5 ՏՈԿՈՍ ՆՎԻՐԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ` ՙՈՍԿԵ ՑԼԻԿԸ՚
ՖԻՄԻ ՆՄԱՆՈՒԹՅԱՄԲ)
Առ, տար...
% % %
ՕԵԿ-Ի ՀԱՑԸ ԿՏՐԵՑԻՆ
ԲՀԿ Կենտրոնական շտաբից դատախազությանը հայտնում են, որ Լյովա Խաչատրյանն ընտրակաշառք չի բաժանել, այլ սկսել է իրականացնել ԲՀԿ-ի խոստացած ավանդների վերադարձը:

