ՙՙԿԱՐԵԼԻ Է ԷԼԻ ԳԱԼ ՁԵՐ ԵՐԿԻՐ

Արխիվ 12-16


ԿԱՐԵԼԻ Է ԷԼԻ ԳԱԼ ՁԵՐ ԵՐԿԻՐ

Ապրիլի վերջին Մոսկվայի մանկապատանեկան արվեստի կենտրոնների սաները Հայաստան էին ժամանել` մասնակցելու ՙՀայ-ռուսական երգ ու պարի՚ փառատոնին: Ռուս փոքրիկները նախ հանդես եկան Արմավիրում, ապա հնարավորություն ունեցան հիանալ Հայաստանի տեսարժան վայրերով: 17 հոգուց բաղկացած պատվիրակության անդամներն այցելեցին Սարդարապատի հուշահամալիր, Բագարանի կողմից եղան հայ-թուրքական սահմանին, եղան Էջմիածնի տաճարում, մեկնեցին Գառնի, Գեղարդ, Զվարթնոցի տաճար: Իսկ վերջին օրը համերգային ծրագրով դպրոցի սաների հետ հանդես եկան Գավառի արվեստի դպրոցում:
Փառատոնի անցկացման մտահղացումը դաշնակահարուհի ՎԱՐՎԱՌԱ ՄԱՆԹԱՇՅԱՆԻՆՆ էր, ով արմատներով սերում է Թիֆլիսի հայտնի Մանթաշովների տոհմից: Վ. Մանթաշյանը ՙԻրավունքի՚ հետ զրույցում տեղեկացրեց, որ շուրջ տասը տարի` 1981-91թթ., ղեկավարել է Գավառի արվեստի դպրոցը, իսկ այսօր աշխատում է Մոսկվայում եւ կրկին կրթում մատաղ սերնդին: Նրա խոսքերով. ՙՓառատոնի անցկացման նպատակը մեկն է, որ իմ աշակերտները գան Հայաստան, ծանոթանան մեր մշակույթին, ազգային արժեքներին եւ ըստ արժանվույն գնահատեն այն: Պետք է տեսնեն, թե, բազում դժվարությունների միջով անցնելով, ինչեր է կերտել հայ ժողովուրդը: Հուսամ, որ այս փառատոնը կարող է ռուս բարերարների միջոցներով նոր ճանապարհներ ու դռներ բացել երկու երկրների երեխաների համար: Ճիշտ է, արմատներս սերում են Թիֆլիսից, բայց ես հոգով ու սրտով կապված եմ Հայաստանին, Գավառին եւ միշտ ջանացել եմ, որ իմ աշակերտները ճանաչեն ու գնահատեն հայի իսկական արժեքն ու մարդկային որակները: Պիտի ասեմ, որ այլազգի իմ սաները սրտանց ու հոգով են երգում հայերեն երգերը, լսում հայ ժողովրդի պատմությունը: Հենց այդ նպատակով էլ իրականացրեցի այս միջոցառումը, ինչի համար չեմ կարող շնորհակալությունս չհայտնել այն երկու դպրոցների տնօրեններին, որտեղ դասավանդում եմ. 264 դպրոցի տնօրեն Սերգեյ Ուսկովին եւ մանկապատանեկան ստեղծագործական ՙԱլեքսեեւսկի՚ կենտրոնի տնօրեն Ելենա Ուսկովային, ովքեր հնարավորություն ընձեռեցին եւ թույլատրեցին, որ մեկնենք Հայաստան՚:
Իսկապես, ներկա լինելով փառատոնին, համոզվեցինք, թե  ռուս սաները որքան նվիրումով են երգում հայերեն:
Ռուս եւ հայ նշանավոր կոմպոզիտորների ստեղծագործություններով հագեցած երաժշտական ծրագիրը համեմված էր հայկական, հունգարական, վրացական պարերի կատարումներով: Ներկաներին հատկապես հուզեցին Ալեսյա Չերնովայի եւ Եկատերինա Ֆեոդորովայի սահուն հայերենով ՙՈվ սիրուն-սիրուն՚ եւ ՙԱրմենիա՚ երգերը: Այնուհետեւ հանձնվեցին փոխադարձ նվերներ եւ պատվոգրեր: Կնքվեց բարեկամության դաշինքը` հաջորդ հանդիպումը Մոսկվայում ունենալու ակնկալիքով:
Հայաստան ժամանած յոթ սաները այնքան էին հիացած մեր երկրով, որ մեկնելիս, դիմելով ուսուցչին` տիկին Մանթաշյանին, ասացին. ՙԿարելի± է էլի գալ Ձեր երկիր՚: Իսկ ՙԻրավունքի՚ հետ զրույցում անկեղծացան. ՙԱյստեղի ժողովուրդը շատ հյուրասեր ու անկեղծ է: Մենք ելույթ ունեցանք Սարդարապատում եւ այս մի քանի օրում ծանոթացանք Հայաստան աշխարհի հետ: Մենք կկարոտենք Հայաստանը եւ անհամբեր կսպասենք հաջորդ այցին՚:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում