ՙՙՄԵԶԱՆԻՑ ԷԼ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ՄԱՐԴ ԵՂԱՎ՚
Արխիվ 12-16![]()
ՙՄԵԶԱՆԻՑ ԷԼ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ՄԱՐԴ ԵՂԱՎ՚
Արդեն մի քանի ամիս բոլորի քննարկման թեմա հանդիսացող խորհրդարանական ընտրությունները կայացան, իսկ դրանց մասին խոսակցությունները, քննարկումներն էլ շուտով կանցնեն պատմության գիրկը: Անկախ տարիքից, սեռից ու պաշտոնից, բոլորը վերլուծում էին ընտրություններն ու իրենց անձնական տեսակետը ճիշտ համարում: Սովորական քաղաքացուց, քաղաքական գործիչներից ետ չեն մնում նաեւ մշակույթի բնագավառի հայտնի դեմքերը, ովքեր ՙԻրավունքի՚ հետ զրույցում, հիմնականում համեմատականներ անցկացնելով նախորդ տարիներին տեղի ունեցած ընտրությունների հետ, այս տարվա ընտրությունները դրական էին գնահատում: Մեզ հետ զրույցում նախկին պատգամավոր, պրոդյուսեր, երգչուհի ՆԱԴԵԺԴԱ ՍԱՐԳՍՅԱՆԸ նշեց, որ ընտրության է գնացել դստեր` երգչուհի ԷՄՄԻԻ հետ. ՙՆիկոլ Աղբալյանի անվան դպրոցում ենք քվեարկել: Էմմին էլ ինձ հետ միասին էր եկել: Նա միշտ հատուկ մասնակցում է ընտրություններին, որպեսզի իր ձայնը ոչ ոք չօգտագործի՚: Ապա շարունակեց. ՙԱռաջին անգամ ես կարող եմ ասել, որ քաղաքակիրթ կերպով անցկացրեցինք ընտրությունները: Մեր ընտրատարածքում էլ շատ հանգիստ էր ամեն ինչ: Իհարկե, լսում եմ, որ տարբեր տեղերում ինչ-որ բաներ եղել են, բայց առանց դրա էլ չի կարող լինել: Համենայնդեպս, ուրախ եմ, որ մենք այս տարի ավելի կիրթ մոտեցում ունեցանք՚:
ՙԻրավունքի՚ այն հարցին, թե ինչ մշակութային բացթողումներ ու հարցեր կան, որ կցանկանար իր գործընկեր Շուշան Պետրոսյանը բարձրացներ խորհրդարանում, նախկին պատգամավորն այսպես պատասխանեց. ՙԱյսօր մենք շատ խնդիրներ ունենք ե°ւ սոցիալական ասպարեզում, ե°ւ մշակութային: Նախ, շատ ուրախ եմ, որ այսօր մեր ասպարեզից պատգամավոր կունենանք խորհրդարանում, որի շնորհիվ կկարողանանք մշակութային խնդիրները լուծել: Հիմա չեմ ուզում անդրադառնալ դրան, բայց շուտով կներկայացնեմ, եւ կաշխատենք միասին այդ խնդիրները լուծել: Տարբեր սոցիալական խնդիրներ կան, որոնք ինձ մոտ կետ առ կետ գրված են, որոնք ես կներկայացնեմ եւ հուսով եմ, որ, շնորհիվ մեր լավագույն երգչուհու, որն այսօր ընտրվել է պատգամավոր, կկարողանանք տարբեր խնդիրներ լուծել՚:
ՇՈՒՇԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ հետ ունեցած զրույցից պարզեցինք որ նա, ինչպես միշտ, պարտաճանաչ մասնակցել է ընտրություններին. ՙՄիշտ եմ մասնակցում ընտրություններին, ես իմ պարտքը կատարել եմ եւ ում ուզել եմ, ընտրել եմ: Այս տարի ավելի, քան նորմալ են անցել ընտրությունները, շատ կազմակերպված եւ քաղաքակիրթ ձեւով՚:
Երգիչ ԱՐՍԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ (ՄՐՈ) իր քաղաքացիական պարտքը կատարել է թիվ 06 ընտրատարածքում. ՙԿարծում եմ, որ ավելի հանգիստ ընթացավ, քան անցյալ տարիներին՚: Մեր այն հարցին, թե ինչ խնդիրներ կցանկանար, որ գործընկեր Շ. Պետրոսյանը բարձրաձայներ խորհրդարանում, երգիչը պատասխանեց. ՙԲարով-խերով այս ամենը ընկնի հունի մեջ, իհարկե, մենք Շուշանի հետ շատ խնդիրների մասին ենք խոսել ոչ միայն երգարվեստի, այլ մշակույթիª ե°ւ թատերական, ե°ւ նկարչական, ե°ւ արվեստի բոլոր ճյուղերին պետք է ուշադրություն դարձվի: Շատ խնդիրներ կան, որոնք շատ լուրջ, մանրամասն ուսումնասիրման կարիք ունեն: Հատկապես խոսքը գնում է ազգային մշակույթի մասին, այլ ոչ թե այս նոր ելած ինչ -ինչ բաների, որոնք կարող են այսօր լինել, իսկ վաղը` ոչ: Ինչը որ կապված է ազգային մշակույթի հետ, պետք է հետեւողական լինել, որովհետեւ ապրելու եւ հարատեւելու մեր միակ միջոցը դարեր շարունակ եղել է մեր մշակույթը: Եվ այդպես էլ պիտի լինի՚:
Երգչուհի ՆՈՒՆԵ ԵՍԱՅԱՆԸ նույնպես կարծում է, որ այս տարվա ընտրություններն ընթացել են քաղաքակիրթ ձեւով: Երգչուհին եւս իր առաջարկներով պատրաստվում է դիմել խորհրդարան մտած գործընկերուհուն. ՙԽնդիրներ շատ կան, ուրախ եմ ու շնորհավորում եմ մեր գործընկերուհուն: Ուրախ եմ, որ մեզանից էլ խորհրդարանում մարդ եղավ, եւ մեր ձայնը տեղ կհասնի: Երեւի Շուշանի հետ կնստենք եւ միասին կխորհրդակցենք առաջին հերթին մեր իրավունքների պաշտպանության հարցի շուրջ, ամենառաջին եւ ցավոտ խնդիրը ձայնասկավառակների եւ խտասկավառակների կեղծ վաճառքների հարցն է, որն անպայման պետք է լուծվի: Կապ չունի` հիմա վաճառվո±ւմ են, թե± ոչ ձայնասկավառակները, միեւնույն է, պետք է այդ դաշտը մաքրվի՚:
Մի քանի հայտնի անձնավորություններ էլ ընտրությունների մասին իրենց տեսակետները գրառել են ֆեյսբուքյան իրենց անձնական էջերում, որոնցից կանդրադառնանք մի քանիսին:
Ռադիո-հեռուստահաղորդավարուհի ԼՈՒՍԻՆԵ ԲԱԴԱԼՅԱՆՆ իր ֆեյսբուքյան էջում գրել էր. ՙԺողովուրդ ջան, ինձ մի հարց ա հետաքրքրում, ո±վ կարող է օգնել` գտնեմ պատասխանը: Ինչո±ւ քվեաթերթիկում չկա նշված ՙԲոլորին դեմ՚, դա արդյո±ք քաղաքացու իրավունքի խախտում չի: Ես, որ քաղաքացի եմ ու բոլորին սրտանց դեմ եմ, ի±նչ անեմ: Դա` մեկ, եւ երկրորդը. հարգելի° կուսակցություններ, որ սենց ձեզ կոտորեցիք էս քանի ամիսը, որ տենց ձեզ կոտորեիք, էդ բոլոր ռեսուրսներն օգտագործեիք ազգի կենսապայմանների բարելավման համար, ահագին առաջ կգնայինք, ու մարդիկ մեծ սիրով էլ ձեզ կընտրեին... Ի±նչ ասեմ... որը բարին ա, թող դա էլ կատարվի...՚:
Սցենարիստ ՍԱՐԳԻՍ ՄՆՈՅԱՆՆ էլ իր ֆեսյբուքյան էջում գրել էր. ՙԷս ընտրությունների ձեռքը նույնիսկ կնիքն է ցնդում՚:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

