ՕԵԿ-Ն ՈՒ ՀՅԴ-Ն ԿԽՈՍԵՆ ԱՅՍՕՐ

Արխիվ 12-16

ՕԵԿ-Ն ՈՒ ՀՅԴ-Ն ԿԽՈՍԵՆ ԱՅՍՕՐ

Արդեն պարզ է 2012 թվականի ԱԺ ընտրությունների նախնական արդյունքները, եւ եթե համեմատենք նախորդ ընտրությունների արդյունքների հետ, ըստ կուսակցությունների, ապա պատկերը հետեւյալն է.
Եվ այսպես, եթե նախկինում ՕԵԿ-ը ուներ 8 պատգամավոր, ապա հիմա հինգ համամասնականով եւ մեկ մեծամասնականով, այսինքն պակասեցին երկուսով: Հավանաբար երեք նախարարներից կմնա մեկը, չնայած որ առանձնապես չեն փայլել իրենց պաշտոնավարմամբ, հաճախակի փոփոխվելով, ուստի  արտակարգ իրավիճակների գործող նախարար Արմեն Երիցյանը ինչպես նաեւ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը կշարունակեն իրենց պաշտոնավարումը: Իսկ եթե հիշենք, ապա ՕԵԿ-ական  նախկին պատգամավորներից դուրս մնացին Հովիկ Մարգարյանը, ով ցուցակում զբաղեցնում էր 12-րդ տեղը, Մանուկյան Մարզպետունին, Աբրահամյան Սերյոժան եւ Խաչիկ Պետրոսյանը: Մհեր Շահգելդյանը, ով ցուցակում 7-րդն է, կփոխարինի նրանց եւ եթե ՕԵԿ-ի ցուցակը չթարմացվեր, ապա պարոն Շահգելդյանը եւս չէր ընտրվի: ԱԺ հանձնաժողովների առումով ՕԵ կուսակցությունը, եթե ուներ երկու նախագահներ, ապա հիմա, հավանաբար, կմնա մեկը: Այս ընտրարշավի ժամանակ կուսակցության նախագահ Ա. Բաղդասարյանը անընդհատ նշում էր, որ իրենք ունեն 170 հազար ձայն, այնինչ, ըստ նախնական արդյուքների, հավաքեցին 83 հազար ձայն: Իսկ թե ինչո±վ էր դա պայմանավորված` հարցով դիմեցինք կուսակցության մամուլի պատասխանատուին, ով ասաց, որ այս պահին որեւէ բան ասել չեն կարող, եւ այսօր կարտահայտեն իրենց դիրքորոշումը, քանի որ դեռ ամփոփվում են տվյալները:
Ինչ վերաբերվում է ՙԺառանգություն՚ կուսակցութանը, ապա այս դեպքում կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը անընդհատ բարձրաձայնում էր, որ այս խորհրդարանում մեծամասնություն են կազմելու: Եթե ամփոփենք նախորդ եւ ներկա արդյունքները, ապա տեսնում ենք, որ կուսակցությունն անցյալ ընտրություններին հավաքել էր 6 տոկոս ձայն, իսկ հիմա դաշինք կազմելով ՙԱզատ դեմոկրատների՚ հետ հավաքեցին նախորդից ավելի քիչ` 5,79 տոկոս: Այսինքն յոթից դարձան հինգ եւ, ընդ որում, նախկին պատգամավորներից ներկա կգտնվեն միայն Ր. Հովհաննիսյանը եւ Զ. Փոստանջյանը, իսկ կարկառուն ներկայացուցիչներ Անահիտ Բախշյանին, Լարիսա Ալավերդյանին եւ անգլիաներին սիրահարված Ստյոպիկ Սաֆարյանին կփոխարինեն ՙԺառանգության՚ փոխնախագահ Ռուբիկ Հակոբյանը եւ եւս երկու հոգի ՙԱզատ դեմոկրատներ՚-ից: Այսպիսով, այս կուսակցությունը երկու անգամ պակասեց իր ներկայացուցիչներով: ՙԻսկ ինչով է պայմանավորված նման պատկերը՚,- հարցով երեկ փորձեցինք դիմել կուսակցության որեւէ ներկայացուցչի, սակայն չհաջողվեց նրանց հետ կապ հաստատել: Այս դեպքում հավանաբար աղանդավոր քույրիկ-եղբայրները որպես ընտրող հուսախաբ արեցին կուսակցությանը:
Այս ընտրություններում ամենատխուր վիճակը ՀՅԴ-ինն է, ովքեր մեծ նահանջ ունեցան, իսկ նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարում էին, որ կրկնապատկելու են ԱԺ-ում իրենց ներկայությունը, այնինչ մոտ երեք անգամ նվազել է նրանց ձայները: Այս կապակցությամբ ՀՅԴ մամուլի պատասխանատու Սպարտակ Սեյրանյանը մեզ փոխանցեց, որ ՀՅԴ-ն իր ասելիքը կասի այսօր: Եթե նախկին ընտրություններին հավաքել էին 13,16 տոկոս ձայն, հիմա ունեն 5,73 տոկոս, արդյունքում ստացվում է, որ ունեին 16 պատգամավոր, իսկ հիմա կունենան 5 պատգամավոր, իսկ ՀՅԴ-ի կողմից մեծամասնական ընտրակարգով առաջադրված Արայիկ Գրիգորյանին սատարում էր Հանրապետական կուսակցությունը: Իսկ ԱԺ-ում երկու հանձնաժողովները, հավանաբար, էլ չեն ղեկավարի: Այդ 16 պատգամավորներից, կրկին նախնական արդյունքներով, այսօր միայն չորսն են նախկին պատգամավորներից եւ գումարած Աղվան Վարդանյանը: Դե ինչ արած, ընկեր դաշնակներ, այսպես էլ է լինում:
Ակնհայտ է, որ խորհրդարան է գալիս նոր ֆրակցիա` ՀԱԿ-ը 6 կամ 7 պատգամավորով եւ, ամենայն հավանականությամբ, Լեւոն Տեր-Պետրոսյանը ելնելով իր մեծամտությունից, մանդատը վայր կդնի եւ ճանապարհ կհարթի ցուցակում 7-րդ տեղը զբաղեցնող, իր իսկ առաջադրված ընտրատարածքում` կանանցից վախեցող Նիկոլ Փաշինյանը: Իսկ ահա Հրանտ Բագրատյանը ՙեզրագծին՚ է, իսկ Գագիկ Ջհանգիրյանը, ով տվայտվում էր պատգամավորական մանդատի համար, չհասավ իր նպատակին:
Ինչ վերաբերվում է ԲՀԿ-ին, ապա նախկինում ունեին 30 պատգամավոր, որից 11-ը մեծամասնական, իսկ հիմա ձայները բաշխվել են 28 համամասնականով եւ 8-ը մեծամասնականով: Ըստ էության, ստացվում է, որ այս կուսակցությունում նվազել է մեծամասնականը, բայց ավելացել է համամասնականը:
ՀՀԿ խմբակցությունը ուներ 62 պատգամավոր եւ եւս յոթ հոգի, ովքեր ՀՀԿ անդամ չեն, սակայն գտնվում էին կուսակցության ազդեցության տակ եւ ընդհանուր թիվը հավասար է 69-ի, որտեղ 29 մեծամասնական էին: Իսկ հիմա ունեն 40 կամ 41 համամասնական եւ 28+5, իրենց կողմից աջակցած մեծամասնական պատգամավորներ:
Այս պահի դրությամբ պատկերը սա է ըստ նախնական արդյունքների, իսկ թե ինչ զարգացումներ կլինեն պարզ կլինի առաջիկայում:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում