ՙՙԵՀՈՎԱՅԻ ՎԿԱՆԵՐԸ՚ ԱԿՏԻՎ ՔՎԵԱՐԿՈՒՄ ԷԻՆ
Արխիվ 12-16![]()
ՙՔայքայիչ աղանդներից տուժածների վերականգնման կենտրոն՚ կազմակերպության նախագահ պարոն Ամարյանը, օրերս իր ասուլիսում ասել է, որ ԱԺ ընտրություններին մասնակցելու են նաեւ ՙԿյանքի խոսք՚ աղանդի եւ ավետարանչական եկեղեցու անդամները: Նշենք, որ շրջելով թիվ 05 ընտրատարածքի մի քանի ընտրատեղամասերում, նկատեցինք, որ իրենց մասնակցությունն էին ցուցաբերում նաեւ ՙԵհովայի վկաները՚, ինչը բավականին զարմանալի էր այն առումով, որ այդ աղանդի ներկայացուցիչները մինչ այս ընտրությունները, կտրականապես չեն մասնակցել երկրում տեղի ունեցող որեւէ քվեարկությանը: Այնուամենայնիվ, զրուցելով մի քանի ընտրողների հետ, ովքեր ճանաչում են թաղամասում բնակվող ՙԵհովայի վկաներին՚, մատնանշում էին ասելով. ՙՇատ զարմանալի է, թե ոնց է եղել, որ ՙԵհովայի վկաները՚ գալիս են ընտրության, վերջապես դարձի են եկել, գոնե մի օգուտ տան էս երկրին էդ աղանդավորները՚:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ
ՀԱԿ-Ը ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻՑ ԴՈՒՐՍ ՉԻ ԽՈՍՈՒՄ
Հետաքրքրական է, որ Հայաստանում 2007 թվականի խորհրդարանական ընտրությունների համեմատ ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցությունը ստացել է 250 հազար ավել ձայն, մինչդեռ ՀԱԿ-ը 2008 թվականի նախագահական ընտրությունների համեմատությամբ կորցրել է 250 հազար ձայն: Իսկ թե արդյոք սա ԲՀԿ-ի հետ միասնական շտաբի մեջ մտնելու արդյունք չէ, փորձեցինք պարզել ՀԱԿ ներկայացուցիչներից: Երկարատեւ զանգերից հետո պարզվեց, որ ՀԱԿ-ը կարծես թե դեռ քարոզարշավի ազդեցության տակ է մնացել եւ ուրախանալու փոխարեն, որ խցկվեցին Ազգային ժողով, կրկին պատրաստվում են բողոքելու, ինչի մասին նշեց ՀԱԿ անդամ, ՀՀՇ վարչության նախագահ ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ. ՙՎաղը ժամը 19:00-ին եկեք հանրահավաքի, այժմ ոչինչ չեմ մեկնաբանում՚:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
ՙԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԿՀԱՅՏՆԵՆ՚
Կիրակի օրը տեղի ունեցած ընտրությունների ընթացքում տեղի ունեցող խախտումների մասին ահազանգել էր նաեւ ԱԺ ՀՀԿ խմբակցության նախագահ Գալուստ Սահակյանն առ այն, որ ՙԿենտրոն՚ հեռուստաընկերության եթերում ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը հակաքարոզչություն էր իրականացնում ՀՀԿ-ի նկատմամբ: Այս կապակցությամբ նյութեր է նախապատրաստվել, իսկ արդյունքների մասին երեկ պարոն Սահակյանը մեզ փոխանցեց, որ. ՙԴեռ որեւէ նորություն չունեմ, քննարկումներ են կատարում, արդյունքների մասին կհայտնեն՚:
Ա. ՀԱԿՈԲՅԱՆ
ԲՈԼՈՐՆ ԷԼ ԿԱՇԱՌՔ ՏԱԼԻՍ ԵՆ, ԲԱՅՑ ԻՆՁ ՉԵՆ ՏՎԵԼ
Վանաձորից մեր թղթակիցը տեղեկացրել է, որ քվեարկության օրվա երկրորդ կեսին զրուցել է տարբեր կուսակցությունների, ՀԱԿ դաշինքի վստահված անձանց հետ, ովքեր ընդհանուր առմամբ դժգոհ չէին ընտրությունների ընթացքից:
Իսկ ընտրատեղամասերից դուրս ընտրողները նշում էին, որ բոլորն էլ կաշառք են բաժանում: Երբ մեր թղթակիցը հարցնում էր` կոնկրետ ո±ր կուսակցությունները, տալիս էին ՕԵԿ-ի, ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի անունները: Նշում էին, բայց երբ թղթակիցը հարցնում էր, թե իրենց կաշառք տվե±լ են, բոլորն էլ բացասական պատասխան էին տալիս: Նաեւ խուսափում էին կոնկրետ անուններ տալուց:

