ՙՙԹՈՂ ԵՎՐՈՊԱՑԻՔ ԳԱՆ ՄԵԶԱՆԻՑ ՍՈՎՈՐԵՆ՚.- ասում է թիվ 5/08 ընտրատեղամասի ՙԺառանգություն՚ կուսակցության ներկայացուցիչը
Արխիվ 12-16![]()
ասում է թիվ 5/08 ընտրատեղամասի ՙԺառանգություն՚ կուսակցության ներկայացուցիչը
Ներկայացնում ենք թիվ 5 ընտրատարածքի մի քանի տեղամասերի տվյալներ: Եվ այսպես 5/07 ընտրատեղամասի նախագահ Սամվել Պետրոսյանը մեզ փոխանցեց հետեւյալը. ՙԸնդհանուր վիճակը գնահատում եմ շատ բավարար եւ 18:00-ի դրությամբ ընտրողների թիվը անցել է հազարից` 1843 ընտրողից: Կոնկրետ ոչ մի միջադեպ եւ բողոք չի եղել այս պահի դրությամբ, ակտիվությունը շատ բարձր է, նույնիսկ մի պահ եղավ, որ ակտիվությունը շատ էր 14:00-16:00-ի ընթացքում, բայց ամեն ինչ հարթ ընթացավ: Մասնակցելով բոլոր ընտրություններին կարող եմ այս անգամվանը առանձնացնել, թե° ակտիվությամբ, եւ թե° բարձր մակարդակով՚:
5/07 ՀԱԿ ներկայացուցիչ եւ մեծամասնական ընտրակարգով առաջադրված Հովհաննես Հովհաննիսյանի ներկայացուցիչ Մովսիսյան Վահրամ. ՙԸնդհանուր իրավիճակը կարելի է ասել, որ նորմալ է, պարզապես դրսի մարդիկ են շատ հայտնվում ներսում, իսկ մենք անընդհատ զգուշացնում ենք, որ դուրս գան, նորից գալիս են: Երեւի ինչ-որ գործեր են անում իրար ինֆորմացիա են փոխանցում՚: ՙՓորձե±լ եք մոտենալ դուրս հրավիրել կամ զգուշացնել՚,- հարցին Վ. Մովսիսյանը պատասխանեց. ՙԵս իրավունք չունեմ, ասում եմ նախագահին, նա է դուրս հանում, բայց էլի նույն վիճակն է, բայց ոչ մի ձեւով չեն խոչընդոտում ոչ մի բանին: Մի քանի ծրարներ են եղել, որ իրար կպած էին, բայց դա տեխնիկական խնդիր էր հաստոցի պատճառով՚:
5/07 ԲՀԿ ներկայացուցիչ Շողիկ Ավետիսյան. ՙԱմեն բան նորմալ է, գնահատում եմ բավարար, այս անգամ ակտիվությունը շատ էր՚:
5/04 ընտրատեղամաս այցելելիս նկատեցինք բավականին ուրախ մթնոլորտ, կուսակցությունների վստահված անձինք բավականին ջերմ էին վերաբերվում իրար եւ նույնիսկ կատակում` ասելով. ՙԱյ մարդ, ինչ կապ ունի, թե որ կուսակցությունից ենք, կարեւորը, որ հայ ենք ու մարդ՚:
5/04 տեղամասի ԲՀԿ ներկայացուցիչ Խաչատուր Սուքիասյան. ՙԱմեն բան խաղաղ է ու հանգիստ, ոչ մի դժգոհություն չկա: Ուղղակի նկատվել է գումարի բաժանում դրսում, բայց էդ չենք կարողացել ոչ ֆիքսել, ոչ էլ տեսնել, նկատել են կողքից, բայց ես անձամբ չեմ տեսել դա՚:
Իսկ ահա ընտրատեղամասի նախագահ Լիլիթ Հակոբյանը իրավիճակի մասին փոխանցեց հետեւյալը. ՙՄեր տեղամասում չի եղել ոչ մի խնդիր, պարզապես քանի որ, որոշ տեղամասերում խուճապ էր եղել կնիքների հետ կապված, մեզ 09:10-ին հայտնեցին, որ կարող ենք տարբերվող կնիքը փոխել եւ դնել սովորական կնիք, որը եւս անցողիկ է: Մարդիկ բավական ակտիվ են եւ 1688 ընտրողից ներկայացել են մոտ հազարը, 18:30-ի դրությամբ, ոչ մի միջադեպ չի եղել: Ավելացնեմ, որ նույնիսկ հաշմանդամ քաղաքացիներ եւ տարիքով մեծ մարդիկ բավական ակտիվ գալիս են ընտրության՚: ԲՀԿ ներկայացուցիչը մեզ փոխանցեց, որ գումար է բաժանվել, ինչը նա չի նկատել, ի±նչ կասեք այս մասին. ՙԵս նման բանի ականատես չեմ եղել եւ լսում եմ ձեզանից՚:
5/04-ում ՀՅԴ ներկայացուցիչ Գեւորգ Մեյմարյանը եւս այն կարծիքին էր, որ որեւէ արտառոց բան չկա եւ ամեն բան հարթ է ընթանում, իսկ արտառոց որեւէ միջադեպ նկատելու մասին ասաց. ՙՏեղամասի ներսում ամեն բան նորմալ է, իսկ դրանից դուրս ինֆորմացիաներ են գալիս հասնում, բայց որ ստույգ չի, չեմ կարող որեւէ բան ասել՚:
5/04-ում գտնվող դիտորդ Նունե Առաքելյանը ասաց, որ կոնկրետ այս տեղամասում երբեք, ոչ մի ընտրության ժամանակ ոչ մի խնդիր չի եղել, իսկ այս անգամ ընտրությունների ընթացքը գնահատում է շատ բարձր:
5/04-ում ՙԺառանգություն՚ կուսակցության ներկայացուցիչ Ռուբինա Պարամյանը, ով ռուսախոս մի տիկին էր, մեզ ասաց, որ ամեն բան շատ բարձր մակարդակի վրա է գտնվում, հանգիստ է եւ ոչ մի խախտում չի նկատել 18:30-ի դրությամբ:
5/08 տեղամասի ղեկավար Հմայակ Ավագյան. ՙՕրվա առաջին կեսին նկատվեց առավել ակտիվություն, 18:40 դրությամբ մասնակցել են արդեն 884 ընտրողներ` 1608-ից: Ամեն բան նորմալ է ու խաղաղ: Քվեաթերթիկ էին մոռացել, որի մասին տեղում կազմվել է արձանագրություն՚:
5/08-ում ՀՅԴ ներկայացուցիչ Լուսինե Խաչատրյան. ՙԸնդհանուր իրավիճակը գնահատում եմ շատ նորմալ եւ դրական, ավելորդ ոչ մի բան չի եղել այս պահի դրությամբ՚:
5/08-ում ՀԱԿ վստահված անձ` Անտոնյան. ՙՆորմալ է, ուղղակի առավոտյան կնիքի խնդիր կար, որը լուծվեց, կնիքը փոխվեց շատ շուտ: Այլ խնդիր չկա եւ ամեն բան հանդարտ է ընթանում, պարզապես քվեաթերթիկ էին մոռացել, որի մասին տեղում կազմվել է արձանագրություն՚:5/08-ում ՀՀԿ ներկայացուցիչ Ասպարյան Սառա. ՙԵս կարծում եմ, որ ընտրությունը թափանցիկ է, արտակարգ լավ կազմակերպված եւ ամենակարեւորը, որ թաղամասում ընտրակաշառք հասկացողությունը չկա եւ չենք լսել ոչ մի անգամ: Ընտրողների մասնակցությունը բարձր է, ակտիվ եւ ուրախ: Տեղամասի ներսում հարաբերությունները այլ կուսակցությունների ներկայացուցիչների հետ շատ լավ են ու ջերմ, որը, ըստ իս, ԶԼՄ-ներով բոլոր կուսակցություններին հավասարապես լուսաբանելու պատճառով էր: Ընտրողները շատ լավ տեղեկացվեցին բոլոր կուսակցությունների ծրագրերին, որը նպաստեց այսօրվա լավ ընտրությունների անցկացմանը՚:
5/08-ում ՙԺառանգություն՚ կուսակցության ներկայացուցիչ Պողոսյան Սանասարը մեզ զարմացրեց իր մոտեցումով ընտրությունների օրվա հետ կապված` նախ մեզ առաջարկելով սուրճ խմել, իսկ երբ հրաժարվեցինք վերջինս ասաց. ՙՎայ եկեք մի հատ սուրճ հյուրասիրեմ, ես էլ ՙժուռնալիստիկան՚ ավարտած մարդ եմ, բայց կասե±ք, թե ինչի մասին պետք է խոսենք՚: Տարօրինակ էր, բայց մենք նրան հիշեցրինք, որ գտնվում ենք ընտրատեղամասում եւ, բնականաբար, պետք է զրուցենք ընտրությունների ընթացքի մասին. ՙԵս կցանկանայի ասել այն, որ էն որ եվրոպաներից մարդիկ են գալիս էստեղ ու մեզ բան են սովորեցնում, ես շատ կուզենայի, որ էստեղ լինեին ու տեսնեին, թե ինչքան կարգապահ, սիրով, հավեսով ենք աշխատում: Ամեն բան կազմակերպված է հիանալի, ոչ մի խախտում չկա ու ես շատ ուրախ եմ այս պահի դրությամբ: Լուրջ եմ ասում, ուզում եք ձայնագրեք, ուզում եք նկարեք, ես շատ ուրախ եմ որպես հայ մարդ, որ սենց սիրուն, հավեսով էսօրվա օրը անցավ: Առավոտ կանուխ էստեղ եմ եղել ու մնալու եմ մինչեւ վերջ, 99 տոկոսանոց անցած օր է, թող եվրոպացիք գան մեզանից սովորեն, թե ինչ ձեւի ազատ ու արդար ընտրություն է անցկացվում, ես ուղղակի զարմացած եմ՚:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

