ՙՎԵՐՋԱՊԵՍ ԿԱՐԵԼԻ Է ԳԼՈՒԽ ԳՈՎԵԼ՚
Արխիվ 12-16![]()
ՙՎԵՐՋԱՊԵՍ ԿԱՐԵԼԻ Է ԳԼՈՒԽ ԳՈՎԵԼ՚
Ավարտվեց հերթական ԱԺ ընտրությունները, արդեն պարզ են նախնական տվյալները, իսկ թե որքանո±վ են այս տվյալները համապատասխանում կանխատեսվող արդյունքներին` հարցով դիմեցինք ՙՍոցիոմետր՚ անկախ սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆԻՆ, ով ասաց. ՙԸնդհանուր առմամբ ճիշտ էինք կանխատեսել բացառապես այն, որ ՀԱԿ-ին մի փոքր քիչ էինք ասել եւ նրանք հավաքեցին մաքսիմալը, որը կարող էինք տալ: Մենք կանխատեսում էինք մաքսիմում 45 տոկոս ՀՀԿ-ին, բայց հավաքեց 44 տոկոս, ԲՀԿ-ին 32-35, բայց հավաքեցին 31 տոկոս, իսկ մնացածներին տալիս էինք 5,6 կամ 5,7 տոկոս եւ քանի որ սխալականությունը երկու տոկոս է, հստակ չէինք կարող ասել տոկոսները, պարզապես գիտեինք, որ անցնելու են ՙԺառանգությունը՚, ՕԵԿ-ը, ՀՅԴ-ն եւ ՀԱԿ-ը: Կանխատեսում էինք, որ ՀԱԿ-ը յոթ տոկոս չի հավաքի, բայց նրանք յոթի եզրի վրա կանգնեցին: Ընտրությունների մասնակիցների առումով կարող եմ ասել, որ Հայաստանում, եթե կա երկու մլն ընտրող, հայտարարվել էր, որ կմասնակցի 70 տոկոսը եւ մենք կանխատեսում էինք, որ իրականում քվեն կլինի մի փոքր քիչ` 60-67 մաքսիմում, բայց այստեղ կա այն հանգամանքը, որ մարդկանց բերում են ընտրության, այլ ոչ թե նրանք գալիս են, որի հաշվով թիվը ավելանում է:
Սա է տարբերությունը, բայց մեզ համար կարեւորը ոչ թե այն է, թե քանի հոգի են գնալու ընտրության, այլ, թե ոնց են բաժանվում ձայները: Օրինակ` հնարավոր է մասնակցեն մեկ կամ երեք մլն մարդ, բայց ՀՀԿ-ն էլի հավաքեր 44 տոկոս կամ ԲՀԿ-ն` 31՚:Պարոն Ադիբեկյանը այս ընտրությունների անցկացման մասին մեզ փոխանցեց հետեւյալը. ՙԲավականին աշխույժ եւ լավ կազմակերպված էր ու կարելի է գլուխ գովել, որ մենք, վերջապես, եթե ցանկանում ենք նորմալ ընտրություններ ենք անցկացնում՚:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

