ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԸ, ինչպես հայտնի է...

Արխիվ 12-16


ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԸ, ինչպես հայտնի է, շատ դրական էր հռչակել Լիբիայի, Եգիպտոսի եւ արաբական այլ երկրների հեղափոխությունների օրինակները, իսկ ՀԱԿ-իստները պատրաստ են զօր ու գիշեր երդվել այդ հեղափոխությունների արեւով: Մինչդեռ, մնում է զարմանալ Օսկանյանի ու ՀԱԿ-ի նրա համախոհների պատկերացումներով ժողովրդավարության վերաբերյալ: Այդպես, Լիբիայում օրենք է ընդունվել, համաձայն որի` քրեական պատասխանատվության կենթարկվի ցանկացած ոք, ով դրական կարտահայտվի Քադաֆիի կամ վերջինիս ընտանիքի անդամների մասին, իսկ Եգիպտոսում էլ օրերս եղել են այնպիսի խոշոր անկարգություններ` բազմահարյուր զոհերով, որ ՙմարտի 1-ը՚ դրա համեմատ պարզապես անմեղ խաղ կթվա: Չէ, իրոք որ, զարմանալի են, երեւի թե ժողովրդավարությունը սրանց համար կլիներ այն, որ քրեական պատասխանատվության ենթարկվի ցանկացած ոք, ով քվե է տվել ՀՀԿ-ին, դե, իսկ ՀՀԿ-ի քարոզարշավի մասնակիցների համար էլ երեւի թե երազում են քառատում կամ կախաղան սահմանել: Դե ինչ, եթե Լիբիա այդպիսի ՙժողովրդավարությունը՚ բերել են ամերիկյան ռազմօդանավերը` իրենց նետած ռումբերով, ապա, բարեբախտաբար, մեր երկրում նման բան հնարավոր չէ:
Զարմանալիորեն պարզվեց, որ դաշնակները ահավոր նախանձ են: Դե, եթե ոչ մի կերպ չեն կարողանում իրականացնել նախագահի պաշտոնին հասնելու երազանքը, ապա, ըստ իրենց, գլխացավը բուժելու լավագույն ձեւը գլխից ազատվելն է: Զարմանալիորեն, ըստ ԱՐՄԵՆ ՌՈՒՍՏԱՄՅԱՆԻ. ՙԴաշնակցությունն ասում է, որ ինչ-որ բան փոխելու համար նախագահի պաշտոնը չպետք է լինի: Առկա վիճակը փոխելու առաջնային անհրաժեշտ պայմանը դա է: Ձեր քվեն տվեք Դաշնակցությանը եւ կտեսնեք, որ այս ճանապարհով օր առաջ մեր երկրում շատ բան կփոխվի՚: Իրոք, շատ բան կփոխվի: Զորօրինակ` կարելի է նաեւ չեղյալ հայտարարել ջրմուղի փականագործերի հաստիքները, եւ երեւի թե դրանից հետո ջրագծերն այլեւս երբեք չեն փտի եւ չեն ծակվի:
Որ հիշատակեցինք ջրմուղը, չենք կարող չհիշատակել եւ մեր երկրի նախկին վարչապետ, այնուհետ` Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան, ժպտերես եւ հույժ քաղաքավարի ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ: Ռուսական ԶԼՄ-ները հաղորդում են, որ նա պատրաստվում է շուրջ 1 միլիարդ դոլարի ներդրում կատարել Լենինգրադի մարզի ջրային ցանցում: Իհարկե, լավ է, որ բրիտանաբնակ մեր հայրենակիցը այնքան հաջող է, որ կարող է այդպիսի խոշոր ներդրումներ անել: Բայց զարմանալի է, ինչու նրա մտքով իսկ չանցավ ներդումներ անել Հայաստանում, ի±նչ է, ներդնելու տե±ղ չկա, կամ հայերը որեւէ ծառայության ավելի վա±տ սպառող են, քան ռուսները... Ինչեւէ, զարմանալով հանդերձ, չենք կարող չհիշել այն շշուկները, որ Արմեն Սարգսյանը հրաժարական էր տվել վարչապետի պաշտոնից` Վազգեն Սարգսյանի հետ ունեցած զրույցից հետո: Երեւի թե ինչ-որ մի ճիշտ բան էր պաշտպանության նախարարը ասել նրա ականջին:
Անշուշտ, ե°ւ իրական բնապաշտպանները, ե°ւ մայրաքաղաքի կենտրոնի բնակիչները չեն կարող գոհ չլինել այն հանգամանքից, որ ՀՀ նախագահի մի քանի բառով լուծում ստացավ Մաշտոցի պուրակի խնդիրը: Բայց, արի ու տես, որ դրանում էլ վատ բան տեսնողներ կան: Այսպես, կեղծ իրավապաշտպան ՄԻԿԱ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ բնապաշտպան երիտասարդներին մեղադրեց, թե նրանք արեցին ամեն ինչ, ՀՀ նախագահի եւ ՀՀԿ-ի վարկանիշը բարձրացնելու համար. ՙԵս ավելի վատ PR չեմ տեսել դեռ: Ես վստահ եմ, որ մի նոր Մաշտոցի այգի կլինի նաեւ նախագահական ընտրություններից առաջ, եւ նորից նախագահը ցույց կմնա իր մտահոգությունը երիտասարդության պայքարի նկատմամբ՚: Դե ինչ, մնում է զարմանալ ու զարմանալ այդպիսի մարդաչհավան-մարդաչնմանների վրա:
Դե, իսկ ՙորձ կովերի՚ մասնագետ ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆՆ էլ պատրաստ է երդվել, որ ՀԱԿ-ը 50 տոկոսից ավել քվե ունի. ՙԺողովուրդը շատ լավ հասկանում է, որ կա ՀԱԿ եւ վերջ: Ուրիշ կուսակցության, քաղաքական ուժի մասին խոսք էլ չկա՚: Հետաքրքիր է` վերջին անգամ ե±րբ է Բագրատյանը ստուգվել, Քոչարյանի ասած, ՙուրիշ մասնագետի՚ մոտ: Առավել եւս, որ հավելում է այսպիսի զարմանալի բան. ՙԵս այսօր երկու տեղից խնդրանք ունեմ, որ անձամբ պիտի գնամ, այդ ընտրողների հետ հանդիպեմ. առաջինը` Արարատի մարզի գյուղերից մեկը, որ ասում են` հազար հոգով սպասումեն, մյուսը` Սիլիաչիից` մի քանի շենքերի բնակիչներ՚: Լավ, գյուղացիների դեպքում հասկացանք, միգուցե ուզում են պարոն Բագրատյանից հետաքրքրվել, թե ինչ առավելություն գյուղատնտեսությունում կարող են ունենալ ՙորձ կովերը՚ սովորական կովերի ու ցուլերի նկատմամբ: Բա Սիլաչիի բնակիչների ինչի±ն է նա պետք: Չնայած` կարելի է վստահ լինել, որ ինչպես 50 տոկոսն է աչքին երեւացել, այնպես էլ` իր հետ հանդիպելու հազարավոր մարդկանց ցանկությունը:

Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում