ՉԱՐԵՆՑԱՎԱՆՈՒՄ ԲՀԿ-Ն ԸՆՏՐՈՂՆԵՐԻՆ ՀԻՆ ՊԱՐՏՔՆ ԷՐ ՎԵՐԱԴԱՐՁՆՈՒՄ
Թիվ 26 ընտրատարածքում, որն ընդգրկում է Չարենցավան եւ Եղվարդ քաղաքները` իրենց հարակից գյուղերով, ընտրապայքարն իր հանգուցալուծմանն է մոտենում հետեւյալ կերպ. եթե ՀԱԿ-ը ներկայացնող Լեւիկ Խաչատրյանին
Չարենցավանի կինոթատրոնի հարակից ՙէշակ մեյդան՚ կոչվող հրապարակից սուլոցներով դուրս են հրավիրել, ապա պատգամավոր դառնալու ամենամեծ հնարավորություններ ունեցող անկուսակցական, Արցախյան պատերազմի մասնակից Խաչիկ Ավետիսյանին ընտրատարածքի բոլոր համայնքներում շատ ջերմ են ընդունում: Իսկ մյուս երկու թեկնածուների` ՕԵԿ-ական Տիգրան Ղալեչյանի եւ ԲՀԿ-ական Մելիք Մանուկյանի ¥ՙՇշի Մելո՚¤ ներկայացուցիչները, ըստ տարածված լուրերի, շրջելով ընտրողների բնակարանները, իրենց թեկնածուին ընտրելու դեպքում դրամ և զանազան հեռախոսաջեմային այլ միջոցներ են խոստանում: Ի դեպ ՙՇշի Մելոն՚, ով, չգիտես ինչ ֆոկուսի օգնությամբ, կկվի նման հայտնվել էր 26 ընտրատարածքում` ՀՀԿ-ի հովանու ներքո, գժտվել է ՀՀԿ-ի հետ եւ կորցնելով նրա հովանավորությունը` կրկին ապավինել է հարազատ ԲՀԿ-ին, որն էլ, ըստ լուրերի` մայիսի 2-ի երեկոյան ձեռնամուխ է եղել Չարենցավանում 15000 դրամ ընտրակաշառքի բաժանելուն, ինչին հետեւել է որոշ ՙէնտուզիաստների՚ ոստիկանական բաժնում հայտնվելը: Սակայն, շատ չանցած, նրանք հայտնվել են ազատության մեջ, երեւի նրանց հաջողվել է օրինապահներին համոզել, թե ընտրողներին իրենցից վերցրած հին պարտքն են վերադարձրել: