ՙՙՐԱՖՖԻՆ, ԼԻԲԵՐԱԼԻԶՄՆ ՈՒ ԱՄՆ-Ը...

Արխիվ 12-16

ՐԱՖՖԻՆ, ԼԻԲԵՐԱԼԻԶՄՆ ՈՒ ԱՄՆ-Ը...

Րաֆֆի Հովհաննիսյանն այն քաղաքական գործիչներից է, ով ոչ միայն զուրկ է խարիզմատիկ բնավորությունից, այլ նաեւ գաղափարական ես-ից ու դրա լավագույն ապացույցը 2009 թ, երբ նա համայն հայությանը հայտարարեց, որ էլ ցանկություն չունի իր քաղաքական պայքարը շարունակելու` հանուն հայության պայծառ ապագայի, ու բախտի քմահաճույքին թողեց ինչպես իր, այնպես էլ իր հոր` ԱՄՆ-ի քաղաքացի, միլիոնատեր, ԱՄՆ-ի պետական գործիչների քաղաքական վստահությունը վայելող` Ռիչարդ Հովհաննիսյանի աջակցությամբ կազմավորված ՙԺառանգություն՚ կուսակցությունը, ուր կան այնպիսի գործիչներ, ովքեր բարոյական իրավունք չունեն նույնիսկ խոսելու ո°չ սոցիալական արդարությունից, ո°չ էլ ժողովրդավարությունից, քանի որ վերջիններս այնքան քաղաքական ճամբարներ են փոխել, սեփական նկրտումները բավարարելու համար, որ այլեւս նրանց սին, պոպուլիզմով հագեցած հայտարարություններն արժեք չեն ներկայացնում ազգային ուժերի համար:
Բախտի քմահաճույքին այդ նույն Րաֆֆի Հովհաննիսյանը թողեց նաեւ իր ընտրազանգվածին, այսինքն այն խոստումները, որ նա տվել էր այդ միամիտ հայերին, ովքեր կարծում էին, թե Րաֆֆին 3-րդ ուժ է, բայց ապագան ցույց տվեց, որ Րաֆֆին իր թույլ բնավորությամբ, իր նմանների հետ երբեք չի կարող լինել այլընտրանք քաղաքական ուժ` հայ հանրության համար, ինչպես առաջ, այնպես էլ հիմա Րաֆֆին հանդիսանում է Լեւոն Տեր-Պետրոսյանի ու նրա ապազգային ՀՀՇ-ի քաղաքական քմահաճույքների կամակատարը: Լավագույն ապացույցը` 2008թ նախագահական ընտրություններն են, ուր այդ նույն Րաֆֆին իրեն հռչակած 3-րդ ուժից շատ արագ վերածվեց ապազգային, հակասոցիալիստ, ՀՀՇ-ի ղեկավար` Լեւոն Տեր-Պետրոսյանի մեծագույն պաշտպանի ու իր վրա վերցրեց արդեն ՀՀՇ-ի մեղքերը` հայ ազգին հասցրած ու դարձավ նրա քաղաքական ստվերը, իսկ այսօր այդ նույն Րաֆֆին իր ՙԺառանգություն՚ կուսակցության դաշինքով` իր հետ ԱԺ ուզում է ամեն գնով տանել նաեւ ՙԱզատ դեմոկրատներ՚ կոչեցյալ կուսակցությանը, ինչը հագեցած է նախկին հհշ-ականներով, այդ ապազգային, հակաժողովրդավար, հակասոցիալիստ գործիչներով, ովքեր մինչ օրս խորհրդակցում են իրենց կնքահոր` Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ, լինելով ՀՀՇ-ի վերահսկիչ ձեռքը Րաֆֆիի ճամբարում: Տպավորություն է ստեղծվում, որ Րաֆֆի Հովհաննիսյանն ով տառապում է բնավորության թուլությամբ ու գաղափարական անսկզբունքայնությամբ, ով նույնիսկ ժամանակին ԱԺ նիստերին չէր բարեհաճում ներկայանալ, առանց Լեւոն Տեր-Պետրոսյանի նույնիսկ չի կարող իր կուսակցության նիստերն ու համագումարներն անցկացնել: Իսկ ինչ վերաբերում է նրա կուսակցության հայտարարություններին, որը լի է ամբոխավարությամբ, սոցիալական ուղղվածության դեմագոգիայով` ի գիտություն մոլորված հայերին, հայտնենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանը կողմ է վճարովի բարձրագույն կրթությանը, վճարովի բժշկությանը, մասնավոր հատվածի գերակայությանը տնտեսական դաշտում, հետեւաբար կողմ է վայրի կապիտալիզմին, բայց շարունակում է չունեւոր խավին նորից ստել, իբր ինքն իր հհշ-ական դաշնակիցներով ծարավ է սոցիալական արդարությանը: Րաֆֆի Հովհաննիսյանն իր կուսակցությամբ կողմ է աղանդների ազատությանը, համասեռամոլության ազատությանը, հետեւաբար, կողմ է` արեւմուտքի կողմից մեր հայրենիքում իրականացվող ազգալուծման քաղաքականությանը ինչը վտանգավոր սպառնալիք է մեր ազգի ու Հայոց պետականության գոյության համար:
Հեյ ողորմած պարո°ն Րաֆֆի Հովհաննիսյան, բա°վ է, որքան տուրք տվեցիք ապազգային գաղափարներին, բա°վ է, որքան վայրի լիբերալիզմ քարոզեցիք` ի հաշիվ ազգային արժեքների, բա°վ է, որքան Ձեր ամերիկյան ժպիտով Ձեր ընտրողներից թաքցրեցիք ձեր իրական` ապազգային, վայրի լիբերալ նկրտումները:
Մենք, նժդեհականներս, երբեք չենք հանդուրժի արեւմուտքի վստահությունը վայելող Ձեր նման սին գործիչներին, ում համար մեծն Նժդեհի պատգամները խորթ են, Դուք, որ տարիներ շարունակ լռում էիք, միայն թե Հայաստանի քաղաքացիություն ստանայիք, հիմա Ձեզ դրել եք ազգի փրկիչի տեղ, խոսում եք արդարությունից, բայց Ձեր կողքին հանդուրժում եք Լեւոն Տեր-Պետրոսյանին, ում օրոք հայ ժողովուրդը դարձավ մի բուռ, ում օրոք վայրի կապիտալիզմը դարձավ պետական քաղաքականություն, ում օրոք ազգային գաղափարախոսությունը հայտարարվեց կեղծ կատեգորիա: Ում օրոք առաջին սահմանադրության հանրաքվեն անցավ զանգվածային կեղծումներով, ում օրոք 1996թ նախագահական ընտրություններն անցավ գերզանգվածային կեղծումներով, ուր տանկային շարասյուներով էին սպառնում սեփական ազգին միայն նրա համար, որ հայ ազգը բարոյապես հոգնել էր ՀՀՇ կոչեցյալից ու նրա ղեկավար` Լեւոն Տեր-Պետրոսյանից, ով ուրացավ հայ ժողովրդի հավատը, ով իր կառավարման տարիներին միայն հեգնում էր իր իսկ ժողովրդին, ով այսօր քաղաքական դիմակ հագած` իրեն սրբի տեղ է դրել իր կողմից աճեցրած օլիգարխների հետ:
Ողորմած պարոն` Րաֆֆի Հովհաննիսյան, սկզբում Ձեզ օգտագործեցին քաղաքական քամելիոն գործիչները, իսկ հետո` արդեն Դուք սկսեցիք կամավոր բավարարել այդ նույն քամելիոն գործիչների անձնական նկրտումները: Դուք Ձեր թույլ բնավորությամբ երբեք չեք կարող հավակնել ՙազգի փրկիչ՚ տիտղոսին, Դուք, նույնիսկ, չեք կարող տաս մարդ ղեկավարել, քանի որ Դո°ւք ունակ չեք Ձեզ ղեկավարելու, ուր մնաց դառնալու ազգի տրիբուն: Չլիներ Ձեր ընտանեկան ֆինանսական մեծ ռեսուրսները` Ձեր կողքին ոչ ոք չեր կանգնի…

ՙՄեկ ազգ՚ կազմակերպությունների դաշինքի համանախագահ` ԳՈՌ ԹԱՄԱԶՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում