ՎԻՐԱԲՈՒՅԺԻ ԿԵՐՊԱՐԸ` ԲՐՈՆԶԱՁՈՒՅԼ ԿԵՐՏՎԱԾՔՈՒՄ

Արխիվ 12-16


ՎԻՐԱԲՈՒՅԺԻ ԿԵՐՊԱՐԸ` ԲՐՈՆԶԱՁՈՒՅԼ ԿԵՐՏՎԱԾՔՈՒՄ

Մայիսի 1-ին պիտի լրանար ճանաչված վիրաբույժ, մարդ- անհատականություն, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Համլետ Թամազյանի ծննդյան 65-ամյակը: Հարազատ` Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտում նշվեց այդ հոբելյանը մի քանի միջոցառումներով:
Նախ, ինստիտուտի բակում բացվեց Համլետ Թամազյան վիրաբույժի ինքնատիպ հուշարձանը: Դրանով նա ինստիտուտ վերադարձավ` բրոնզաձույլ արձանի տեսքով: Հուշարձանի բացման ժամանակ օրվա բանախոսները` ՀՀ ժողովրդական արտիստ Ազատ Գասպարյանը, Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտի առաջին փոխտնօրեն Օնիկ Մելքոնյանը, ՀՀ Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Առուշան Հակոբյանը, ՙԼոռվա ձոր՚ հայրենակցական միության նախագահ Սերգո Երիցյանը ներկայացրին  Համլետ Թամազյանի կյանքն ու գործունեությունը, դրվագներ պատմեցին նրա հետ շփումներից, նշեցին այն քայլերը, որոնք արվել են նրա հիշատակը հավերժացնելու համար: Ազատ Գասպարյանն ասաց. ՙՀամլետ Թամազյանի այս վերադարձը հավերժական է եւ յուրօրինակ վկայությունն է այն հետքերի, որ նա թողել է այստեղ աշխատած տարիներին՚: Օնիկ Մելքոնյանն էլ ավելացրեց, որ որտեղ էլ աշխատել է Համլետ Թամազյանը` Ախթալայում, Ալավերդիում թե Երեւանում, իր իսկ խոսքերով ասած` ՙձգտել է ինքն իրեն այրելով` ուրիշներին լույս տալ՚: Իսկ լույսը նրա դեպքում հիվանդի փրկված կյանքն է: Խոսելով իր ընկերների անունից` Առուշան Հակոբյանն ընդգծեց, որ նրա մահից հետո Թամազյանի ընկերական շրջապատում ինչ-որ տեղ ժամանակը յուրովի կանգ է առել: Բայց այսօր Համլետ Թամազյանը կարծես թե ինքն է հորդորում. հիշելով իրեն` շարունակել գործել, արարել հանուն ապագայի: Իսկ Սերգո Երիցյանն իր ելույթում բարձր գնահատելով քարեղեն եւ բրոնզաձույլ հուշարձանը` ասաց, որ ամիսներ առաջ իրենք նախաձեռնել են նաեւ գրավոր հուշարձան ստեղծելու գործը: ՙԱյսօր մենք ունենք հետաքրքիր մի գիրք, ուր տեղ են գտել Համլետ Թամազյանի մտքերը եւ խոհերը` քաղված ԶԼՄ-ների հրապարակումներից, նրա գործընկերների եւ ընկերների հուշ-հիշողություններից,- ասաց նա: -Եվ ես ուրախ եմ, որ արդեն հրատարակված ունենք ինքնատիպ մի գիրք, որտեղ Համլետն է` կարծես բաց ափիդ մեջ՚:
Գրքի շնորհանդեսի ժամանակ Համլետ Թամազյանի դուստրը` Լուսինե Բեկիրսկա-Թամազյանն ասաց, որ շնորհակալ է բոլոր նրանցից, ովքեր աջակցեցին հրատարակության կայացմանը: Իր հայրն այնքան հոգու շռայլություն ուներ, որ նրա գործընկերները եւ ընկերները պեղեցին եւ գտան հետաքրքիր պատմություններ, ինքնատիպ դիպվածներ, եւ այսօր դրանք ներկայացվել են գրքում` դրանով իսկ դառնալով հանրության սեփականությունը: ՙՇնորհակալ ենք, որ այս գրքով հնարավորություն տրվեց շատ բան բարձրաձայնել, ինչի մասին գուցեեւ շատերը չէին խոսի: Եվս մեկ անգամ հասկացանք, թե նա որքան շատ է սիրել կյանքը եւ իր շրջապատի մարդկանց՚:
Համլետ Թամազյանի հիշատակի եւ ծննդյան տարեդարձի առթիվ ինստիտուտում բացվեց նաեւ նրան նվիրված հուշանկյուն, ուր տեղ են գտել նրա անձնական իրերը, կարեւոր փաստաթղթեր, բնութագրական լուսանկարներ, այլ նյութեր: ՙԱյս ցուցադրությունը սկիզբ է, հորս` Համլետ Թամազյանին առնչվող նյութերի մի մասն է միայն ներկայացված այստեղ,- մեր զրույցի ժամանակ ասաց Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտի տնօրեն Արթուր Թամազյանը,- չեմ բացառում, որ վաղը` մյուս օրը թանգարան կունենանք՚: Ցուցադրվեցին նաեւ երկու տեսաֆիլմեր` նվիրված Համլետ Թամազյանի կյանքին եւ գործունեությանը, նրա առանձին դրվագներին: ՙԱնվերջ վերադարձ կամ երաժշտություն` վիրահատության համար՚ տեսաֆիլմը ներկայացնում էր մի պատմություն, թե ինչպես տարիներ առաջ, ավելի ստույգ` 1995 թվականի ապրիլի 7-ին ՙԳանձեր՚ համույթը նվագել է վիրահատարանի նախասրահում, իսկ վիրաբույժ Համլետ Թամազյանը ստամոքսի մասնահատում է կատարել: Այդ ամենը տեւել է ավելի քան երկուսուկես ժամ: Հիշատակի օրն իրենց կատարումներով Համլետ Թամազյանի հիշատակը հարգեցին ՙԳանձեր՚ համույթի նախկին անդամներ Գրիգոր Համբարյանը, Մանուկ Հարությունյանը, երգչուհի Արմենուհի Սեյրանյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Ռուբեն Սահակյանը:
Օրն այնպիսին էր, որ երկար ժամանակ հնարավորություն էր տրված շատ արտահայտվելու Համլետ Թամազյանի մասին: Եվ պատահական չէ, որ ելույթները, ավելի ճիշտ` ջերմ ու անկեղծ խոսքերը հաջորդեցին միմյանց: Բժիշկ Վրույր Ստեփանյանն ընդգծեց, որ Համլետ Թամազյանը մինչեւ վերջ նվիրված էր իր Լոռվա աշխարհին, իր ծննդավայր Օձունին, իր հայրենակիցներին: Խնամին` Ռիմա Բեկիրսկան, ավելացրեց, որ նրա համար որեւէ երկրորդական բան չկար, չէր սիրում անուշադրությունը, նրբանկատ էր, բարեկամասեր, հարգող ու գնահատող: Որքան չոր, նույնքան էլ զգացական էր: ԱԺ պատգամավոր Արա Բաբլոյանի համոզմամբ` Համլետը լեգենդ էր եւ այդպիսին կմնա ե°ւ վիրաբուժության մեջ, ե°ւ կյանքում: Գնդապետ Մուշեղ Օհանյանը նկատեց, որ Համլետ Թամազյանը հավատարիմ էր իր արմատներին, իր պապ Տիգրանին, իր հայր Սերգեյին, որոնցից էլ սնվելով` նա ստեղծեց իր աշխարհը:
Այսպիսի գնահատանքի, մեծարման խոսքեր էին, որ այդ օրը մինչեւ ուշ երեկո հնչում էին Միքայելյանի անվան ինստիտուտի կամարների տակ: Համլետ Թամազյանի ոգին էլ էր այստեղ:

ՄԱՐԻՆԵ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում