ՙԱՆՑԵԼ ԵՆՔ ՃԱՆԱՊԱՐՀԻ ՄԻ ՀԱՏՎԱԾԸ՚

Արխիվ 12-16


ՙԱՆՑԵԼ ԵՆՔ ՃԱՆԱՊԱՐՀԻ ՄԻ ՀԱՏՎԱԾԸ՚



Այս շրջանում հավաքականի մարզիչները եւ ՀՖՖ համապատասխան բաժնի աշխատակիցները զբաղված են ֆուտբոլիստներին հավաքական հրավիրելու գործընթացով: Ըստ որոշ լուրերի, լեգեոներներից հավաքականի մարզիչները հրավիրել են Հենրիխ Մխիթարյանին (ՙՇախտյոր՚, Դոնեցկ), Արթուր Եդիգարյանին (ՙԽիմկի՚, Ռուսաստան), Լեւոն Հայրապետյանին (ՙԼեխիա՚, Գդանսկ), Ռոբերտ Արզումանյանին (ՙՅագելոնիա՚, Լեհաստան) եւ Վալերի Ալեքսանյանին (ՙՍանաթ Նավթ՚, Իրան):  
Սպասվում է, որ հավաքական կհրավիրվի մոտ 30 ֆուտբոլիստ, ազգային հավաքականին կմիանան նաեւ երիտասարդական հավաքականի տղաները, որոնք կնախապատրաստվեն հունիսի 12-ին Անդորրայի հավաքականի հետ Եվրո-2013 ընտրական փուլի տնային հանդիպմանը:  
Իսկ այժմ մի շրջայց կատարենք էլեկտրոնային լրատվամիջոցներով` իմանալու, թե ինչպես են մեր լեգեոներների գործերը: Հոլանդիայի առաջնության 33-րդ տուրում Ամստերդամի ՙԱյաքսը՚ սեփական հարկի տակ 2:0 հաշվով վստահ հաղթանակ տոնեց ՙՎենլոյի՚ նկատմամբ եւ նվաճեց չեմպիոնի կոչումը: ՙ Այաքսի՚ պահեստայինների թվում էր Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արազ Օզբիլիսը, ով այդպես էլ դուրս չեկավ խաղադաշտ: Բայց եթե պահեստայինների նստարանին է եղել, նշանակում է` լուրջ խնդիրներ չկան, եւ հույս ունենք, որ նա մեր ազգային հավաքականին կարող է օգտակար լինել: Դրա մասին է վկայում Հայաստանի հավաքականի կազմում նրա անցկացրած առաջին ընկերական հանդիպումը:
Դոնեցկի ՙՇախտյորին՚, որի կազմում հանդես է գալիս Հենրիխ Մխիթարյանը, ընդամենը մեկ քայլ է բաժանում չեմպիոնական տիտղոսից: Դրա համար սեփական հարկի տակ հարկավոր է հաղթել ետնապահ ՙԱլեքսանդրիային՚: Ավելորդ չէ հիշեցնել, որ ՙՇախտյորը՚ դուրս է եկել նաեւ գավաթի խաղարկության եզրափակիչ, իսկ նրա մրցակիցը Դոնեցկի մեկ այլ ակումբ է` ՙՄետալուրգը՚, որի կազմում հանդես են գալիս ազգային հավաքականի անդամներ Գեւորգ Ղազարյանը եւ Կառլեն Մկրտչյանը:
Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը վերջին մեկ շաբաթվա ընթացքում 3 գոլի հեղինակ դարձավ ՙԿրասնոդարի՚ կազմում: Իսկ վերջին խաղում Մովսիսյանը գրավեց ՙԱմկարի՚ դարպասը, կատարեց գոլային փոխանցում, իսկ խաղավերջում մրցակցի խաղացող Սիրակովի հարվածից հետո անզգուշորեն գնդակն ուղարկեց սեփական դարպասը, եւ հանդիպումն ավարտվեց 2:2 հաշվով:
Armsport.am-ին տված ճեպազրույցում նա, անդրադառնալով, ինքնագոլին, կատակով ասել է. ՙԿարեւոր է, որ ոչ միայն հակառակորդի դարպասն եմ գրավում, այլեւ մեկ-մեկ մեր թիմի դարպասին էլ եմ խփում՚: Չնայած պաշտոնապես ինքնագոլ չի գրանցվել, քանի որ գնդակն անդրադարձից է հայտնվել սեփական դարպասում:
Հիշեցնենք, որ ՙԿրասնոդարը՚ ժամկետից շուտ դարձավ Պրեմիեր լիգայի Բ ենթախմբի հաղթող:
Մեր հայրենակիցը նաեւ դժգոհել է. ՙԲ ենթախմբի թիմերը շատ կոպիտ ու կոշտ ֆուտբոլ են խաղում, եթե դա կարելի է ֆուտբոլ անվանել: Այստեղ հիմնականում հանդես են գալիս թիմեր, որոնք ամեն ինչ են անում Պրեմիեր լիգայում մնալու համար ու փակ ֆուտբոլ են խաղում, մեծ ուժերով պաշտպանվում են: Շատ դժվար է նման հանդիպումներում հաղթելը՚: Այդ կոպտությունը, ինչպես ասում են, անզեն աչքով էլ նկատելի է, եւ ցանկացած կոշտ բախման դեպքում չի բացառվում, որ Յուրան կարող է վնասվածք ստանալ: Եվ շատ լավ կլինի, որ նման կարգի ֆուտբոլիստը կարողանա տեղափոխվել եվրոպական որեւէ երկրի ակումբ:
Գյումրիում կայացած ՀՖՖ 10-րդ ժողովի ժամանակ ելույթ ունեցած ՀՖՖ նախագահ ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ անդրադարձել է հավաքականի հարցին. ՙՔայլ առ քայլ իրականացրել ենք հայկական ֆուտբոլի զարգացմանն ուղղված մի քաղաքականություն, որի արդյունքը ամրագրեցինք Հայաստանի ազգային հավաքականի այնպիսի ելույթներով, որոնք ոչ միայն ֆուտբոլային իրադարձություն էին հայկական ֆուտբոլի պատմության մեջ, այլեւ դարձան համախմբող գործոն` մեր հասարակության հայացքն ուղղելով դեպի հայկական ֆուտբոլն ու նրա ապագան` միաժամանակ մեզանից պահանջելով ավելին:
Սա բավարար չէ մեզ համար, ինձ համար անձամբ, քանի որ մենք անցել ենք մեր առջեւ դրված ճանապարհի մի փոքր հատվածը միայն եւ, շարունակելով իրականացնել ֆուտբոլի զարգացման մեր որդեգրած քաղաքականությունը, ոչ մի քայլ շչեղվելով այն առաջնահերթություններից, որոնք կարեւորել ենք որպես հայկական ֆուտբոլի զարգացման գործոններ, մենք արձանագրելու ենք նոր հաջողություններ. մանավանդ, որ նոր հաջողությունների պահանջը մեր առջեւ դրված է ոչ միայն մեր ֆուտբոլային ընտանիքի, այլեւ երկրի բարձրագույն ղեկավարության, Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից, ով մշտապես եղել է հայկական ֆուտբոլի կողքին, եւ, որ ամենակարեւորն է` մեր ողջ հասարակության կողմից՚:

Պատրաստեց Ռ. ԹԱԹՈՅԱՆԸ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում