ԽԱՉԻԿՅԱՆԱԿԱՆ ԲՈՒՆՏԸ ՄԵՌԱՎ

Արխիվ 12-16


ԽԱՉԻԿՅԱՆԱԿԱՆ ԲՈՒՆՏԸ ՄԵՌԱՎ

Երեկ մամուլում կրկին անդրադարձ կար ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի գործի հետ կապված: Ըստ այդ աղբյուրի` իրավապահ մարմինները կրկին սկսել են ՙտոն տալ՚ մեռած թոշակառուների եւ այլ միջոցներով կենսաթոշակայինի փողերը ՙուտելու՚ հայտնի պատմությանը, եւ արդեն ԱԺ ընտրություններից անմիջապես հետո Վ. Խաչիկյանին լուրջ տհաճություններ են սպասում:
Իհարկե, պարզաբանում տալով` պարոն Խաչիկյանը կտրուկ հերքել էր. ՙՈ°չ, Ձեր տեղեկությունը ճիշտ չէ՚: Սակայն մեր որոշ աղբյուրներ եւս խոսում են այն մասին, որ այս պատմությունը հենց այնպես օդից չվերաբացվեց: Եվ, իրոք, Վ. Խաչիկյանը բավականին բարդ վիճակում է հայտնվել:
Ի դեպ, մեր աղբյուրները դա բացատրում են նրանով, թե այս օրերին Վ. Խաչիկյանը մի տեսակ նեղացածություն է խաղում, եւ որոշել է ընտրությունների ժամանակ միայն ձեւական օգնություն ցույց տալ հարազատ կուսակցությանը, թե` տեսեք, ինչ-որ բան եմ անում: Ավելին, մեր աղբյուրները չեն պնդում, սակայն ներկայացնում են լուրեր, թե Վ. Խաչիկյանի որոշ մերձավորներ այս օրերին ՙտակից՚ ԲՀԿ-ամերձ ՙխաղերի՚ մեջ են: Իսկ այդ նեղացվածությունը բացատրվում է Ախթալայի չարաբաստիկ կոմբինատով: Բանն այն է, որ չնայած այն բանին, որ Վ. Խաչիկյանի բացահայտ հովանավորությամբ Ախթալայում եւ կոմբինատում մի իսկական բունտ կազմակերպվեց, սակայն դա այդպես էլ իր արդյունքը չի տալիս ու չի տալիս: Չնայած նրան, որ, համաձայն նույն աղբյուրների, պարոն Խաչիկյանը այն մտքին էր, թե բոլոր հարցերը լուծած-պրծած են: Սակայն պարզվում է, որ մանկապիղծ Սերոբ Տեր Պողոսյանին փոխարինող Ախթալայի կոմբինատի ու դրան սնող հանքավայրերի տերը դարձած Մադլեն Հաշչյանի ՙստվերային թիկունքը՚ բավականին ամուր դուրս եկավ, ու նա կարողանում է հաջողությամբ շրջանցել խաչիկյանական բունտի բոլոր խութերը: Եվ ավելին, պետք եղած տեղը նույնիսկ հակագրոհների դիմել, որոնք էլ իրենց հերթին կարող են բավական հետաքրքիր ազդեցություն գործել Վ. Խաչիկյանի վրա: Եվ արդյունքում առաջ են գալիս նեղացվածությունն ու ՙբոյկոտները՚, որոնց հետեւանքները կարող են երեւան գալ անմիջապես ընտրություններից հետո:
Իսկ ահա Ախթալայում այսքան ձգձգումներից հետո շատերն արդեն սկսել են հույսը կորցնել, թե հնարավոր է մանկապիղծ Ս. Տեր-Պողոսյանի ու նրա արբանյակների հետ ՙքյալա տալու՚ այս պատմությունը հաջողությամբ ավարտել, ու հետագա վրեժներից խուսափելու համար կորցնել էս գլխից ալիբիներ մտածել, թե ինչու էին միացել խաչիկյանական ՙբունտին՚: Իսկ դա խոստանում է նաեւ Վ. Խաչիկյանի շրջապատի նոսրացում, ինչը եւս լավ բան չի խոստանում:

Ս. ԱԲՐԱՄՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում