ՀԱՑԱԴՈՒԼ` 20 ՏԱՐԻ ԱՆՑ

Արխիվ 12-16


ՀԱՑԱԴՈՒԼ` 20 ՏԱՐԻ ԱՆՑ

ՙԸնտրակեղծիքների  սկիզբը դրվել է 1990-ական թվականներին: 1991 թվականից Հայաստանում լեգիտիմ իշխանություն չի եղել…՚:
Այս ՙհիմքերով՚ անժամկետ հացադուլի է նստել մարտի 1-ի  ուսումնասիրման հարցով խորհրդարանական հանձնաժողովի անդամ Արտավազդ Վարդանյանը: ՙՆստավայրն՚ է` ԿԸՀ-ի դիմացի տարածքը:
Այն, որ Հայաստանի Հանրապետության ազգաբնակչությունը, իշխանական բոլոր ճյուղերն ու կառույցները, մայիսի 6-ի համապետական ընտրություններին մասնակից քաղաքական միավորումները խստագույնս մտահոգված են ժողովրդավարության հաստատմանը ուղղված նոր ՙփորձությունը՚ պատվով անցնելու խնդրով, միգուցեւ արդարացնում են պարոն Ա. Վարդանյանի գործելաոճը: Սակայն առաջ է գալիս մեկ այլ մտահոգություն. ՙինչո±ւ հիմա՚:
Ըստ Ա. Վարդանյանի` ՙՀասարակությունը պետք է բողոքի այն մեխանիզմների դեմ, որոնցով իշխանությունն անցկացնում է ընտրությունները՚: Պե±տք է, արդյոք, եզրակացնել, թե հիշատակված ՙմեխանիզմները՚ գործելու են առանց հասարակության մասնակցության: Թե` հասարակության բողոքը պետք  է արտահայտվի այսօրվանից ազգովի ԿԸՀ-ի տարածքում ՙծոմ՚ պահելով:
Կարծում ենք, մաքրամաքուր ընտրությունների իրականացման ջատագովը` ընտրություններից 3 օր առաջ չպետք է թեւաթափ անի ընտրողին, ՙփաստելով՚, թե ընտրությունները արդեն իսկ կեղծված են…
Ինչպե±ս կանցնեն ընտրությունները:
Այդ հարցի պատասխանը հանրության գնահատականին կարող է արժանանալ միայն դրանք ավարտվելուց հետո: Այս պահին կարելի է ընդամենը արձանագրել, թե օրինական եւ իրավական ինչպի±սի նախադրյալներով է պետությունը մոտենում ընտրական բուն գործընթացին:    

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ, 2012 ԹՎԱԿԱՆ

ՙՄայիսի 2-ի դրությամբ` նախընտրական քարոզարշավի ընթացքում տեղի ունեցած ընտրախախտումների վերաբերյալ ստացված տեղեկություններով ոստիկանությունում քննարկվել եւ քննարկման փուլում է գտնվում 34 դեպք: Այդ թվում, որպես ստուգման ենթակա տեղեկություն նախապատրաստվել է 3 նյութ եւ անհիմն լինելու պատճառով եզրակացությամբ թողնվել է անհետեւանք՚:
ՙԻսկ որպես հանցագործության մասին հաղորդում դիտված 8 նյութերով որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին, դրանցից 3-ը հանցագործության դեպքի, իսկ 5-ը` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ: Մեկ դեպքով հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածի հատկանիշներով, եւ ոստիկանության Մալաթիայի քննչական բաժնում կատարվում է նախաքննություն: 21 նյութեր գտնվում են նախապատրաստման ընթացքում: Մեկ դեպքով դիմողին տրվել է տեղեկատվություն, քանի որ այն որպես հանցագործության մասին հաղորդում չի դիտվել: Ապրիլի 27-ից մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածում ԱԱՎ-ում մշակվել է ընտրացուցակներում առկա անճշտությունների վերաբերյալ 6411 տեղեկատվություն, որից 3592-ը ստացվել է ոստիկանության իրականացրած ուսումնասիրությունների արդյունքում, 2819-ը` ընտրական գործընթացի մյուս մասնակիցների կողմից: Հիշյալ անճշտությունները վերաբերել են ընտրողների ռեգիստրում առկա մահացած անձանց ¥5668¤, հաշվառված, սակայն ընտրացուցակներում չընդգրկված անձանց ¥413¤, հաշվառում չունեցող, սակայն ընտրացուցակում ընդգրկված անձանց ¥175¤ եւ անհատական տվյալներին` կրկնվող անուններ ու սխալ հասցեներ ¥155¤: Տեղեկությունների ստուգման արդյունքում ընտրացուցակներում կատարվել է 3818 փոփոխություն եւ ուղղում: Ընդհանուր առմամբ հերքվել են մահացած անձանց վերաբերյալ 1873 տվյալներ: Հերքվել են կրկնվող անձանց վերաբերյալ տեղեկությունները. 111 դեպքերում կան միեւնույն տվյալներն ունեցող երկու տարբեր անձինք` 222 հոգի, իսկ շուրջ 53 հազար անձանց դեպքում նշված է միայն ծննդյան տարեթիվը, իսկ ամիսը եւ ամսաթիվը նշված են 00՚:

ԿԸՀ` 2007Թ. ՄԱՅԻՍ

Հետադարձ հայացք գցենք նաեւ, թե ինչ պատկեր էր տիրում նախորդ խորհրդարանական ընտրություններին: ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանի խոսքով. ՙՄամուլի հրապարակումներում տեղ գտած ՙընտրախախտումներն՚ իրականում չեն հակասում Ընտրական օրենսգրքի դրույթներին: Իմ կարծիքով, լրատվամիջոցները չգտնելով որեւէ լուրջ խախտում ընտրությունների վերաբերյալ, փորձում են իրենց էջերը հեղեղել անհիմն մեղադրանքներով, հետո էլ բերում են իրենց հիմնավորումը: ԿԸՀ նախագահը համոզված է, որ լրատվամիջոցները գրում են այն, ինչ կցանկանային, որ լիներ եւ օրենքը մեկնաբանում են այնպես, ինչպես իրենց ձեռնտու է՚: Իսկ այն լրագրողներին, ովքեր համաձայն չեն իր կարծիքի հետ, Ազարյանը խորհուրդ տվեց այն վիճարկել դատարանում:
Նկատվում է, արդյոք, տարբերություն` 5-տարի առաջ շրջանառվող ՙվիճակագրության՚ եւ այսօրվա գործընթացների մեջ: Եթե` կա, ապա ինպե±ս կարելի է հերքել այն փաստը, որ այդ առաջընթացը հանրության նվաճումն է, ում ապակողմնորոշելու իրավունք չունեն նաեւ իրենց ՙմահապարտ՚ կարգածները…

Ա. ԱԲԳԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում