ՙՙՄԵԶԱՆԻՑ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է, ՈՐ ԻՐ ՔԱՂԱՔԸ ԳԵՂԵՑԻԿ ԼԻՆԻ՚

Արխիվ 12-16


ՙՄԵԶԱՆԻՑ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է, ՈՐ ԻՐ ՔԱՂԱՔԸ ԳԵՂԵՑԻԿ ԼԻՆԻ՚

Մայիսի 1-ին նախագահ Սերժ Սարգսյանը շրջելով Մաշտոցի պուրակում, տեսնելով նոր տեղադրված տաղավարները, հորդորել է քաղաքապետին ապամոնտաժել կրպակները: Շրջայցի ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանին է մոտեցել նաեւ Մաշտոցի պուրակի բնապահպան ակտիվիստներից մեկը եւ հարցրել նախագահի դիրքորոշումը այդ ամենի հետ կապված:
Ինչպես տեղեկացանք բնապահպան ակտիվիստից, նախագահն այսպես է պատասխանել իր հարցին. ՙԱյո°, մեզանից յուրաքանչյուրը ցանկանում է, որ իր քաղաքը գեղեցիկ լինի, որ բոլոր բնապահպանական կանոնները պահպանվեն, բայց այդ ամբողջը պետք է անենք օրինական ճանապարհով: Սա է իմ մոտեցումը՚:
Մյուս բնապահպան ակտիվիստները եւս նախագահի այցից հետո գրեթե համոզված են, որ նախագահն իրենց երկար չի սպասեցնի: Ավելին` նրանք մեզ հետ զրուցելիս նկատեցին, թե այն համոզմունքին էին,  որ նախագահն իրենց աջակցելու էր ուշ թե շուտ: Ակտիվիստներից լսեցինք հետեւյալ արտահայտությունները. ՙՀիմա հաստատ մտածելու որեւէ բան չունենք, ով որ պետք էր, ի վերջո, լսեց մեր ձայնը եւ հիմա մեր կողքին է՚, ՙԵթե ամենավերեւի մարդը մեզ աջակցում ա, ուրեմն մեր էս ութսուն օրը, որ մենք ծեծվել ենք, անձրեւի տակ ենք մնացել, ջուրը չի ընկնի՚, ՙՀավատում ենք նախագահի խոսքին՚, ՙԵթե մեկ ուրիշ պաշտոնյա ասեր, գուցե չհավատայինք, մտածեինք նորից մեզ հանդարտեցնելու համար են այդ ամենն ասում, բայց դա ասել ա երկրի առաջին մարդը՚:
Վերոնշյալի վերաբերյալ ցանկացանք իմանալ նաեւ Երեւանի ավագանու անդամների կարծիքը:
Մեր առաջին զրուցակիցն էր Կամերային թատրոնի տնօրեն Արա Երնջակյանը, ով ամիսներ առաջ այցելել էր Մաշտոցի պուրակ եւ փորձել հանդարտեցնել ակտիվիստների կրքերը, բայց նրան դիմավորել էին սուլոցներով.
- Ես հենց սկզբից կողմ էի եւ վստահ էի, որ պետք է այդ բուտիկները այդտեղից դուրս հանվեն: Այդ աղմուկը լրիվ անիմաստ աղմուկ էր: Պարզ է, որ որոշ մարդիկ դրա վրա ինչ-որ քաղաքականություն էին կառուցում:
Իսկ կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանն այսպես մեկնաբանեց.
- Ի սկզբանե ես չէի գտնում, որ այնտեղ կանաչ տարածքին վնաս է հասցվում: Բայց եթե այդպիսի կարծիք է ստեղծվել, ես կարծում եմ, որ քաղաքապետարանը ճիշտ արեց, որ ընդառաջեց: Նախագահի քայլը ես գնահատումեմ շատ բարձր, որովհետեւ ժամանակ է հարկավոր, որպեսզի գիտակցությունը զգա, որ իսկապես այդտեղ, իմ կարծիքով, կարող է լինել շինություն: Նախագահի որոշումը ես համարում եմ շատ գեղեցիկ եւ ճիշտ քայլ:
Իսկ ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Պողոս Փլավչյանը այսպես արտահայտվեց.
- Եթե նախագահը նման բան է ասել, ուրեմն լուրջ հիմնավորված հիմքեր ունի:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում