ԹԵ ԻՆՉՊԵՍ ՙԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ՚ ՎԱՏՆ Է ՙԱՐԴԱՐԱՑՈՒՄՈՎ՚ ԼՏՊ-Ն ՔԱՆԴԵՑ ԱՄԵՆ ԻՆՉ

Արխիվ 12-16

ԹԵ ԻՆՉՊԵՍ ՙԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ՚ ՎԱՏՆ Է ՙԱՐԴԱՐԱՑՈՒՄՈՎ՚ ԼՏՊ-Ն ՔԱՆԴԵՑ ԱՄԵՆ ԻՆՉ



Որպեսզի ամբողջական լինի ժամանակին Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից հայաստանյան տնտեսությունը ոչնչացնելու` մեր նախորդ համարներում սկսած թեման, մեկ-երկու կարեւոր հանգամանք եւս ոչ մի կերպ չի կարելի ուշադրությունից դուրս թողնել:

ՎԱՏ ՂԵԿԱՎԱՐԻՆ ՙԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԼԱԳԵՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆ՚ Է ԽԱՆԳԱՐՈՒՄ

Նախ` հիշեցնենք մեր նախորդ հրապարակման մեջ բերված այն փաստը, որ անգամ մեր օրերում հենց իր` ԼՏՊ-ի կողմից ներկայացվող թվերն են վկայում, որ մինչեւ 1997թ. հազարավոր մեծ, միջին եւ փոքր ձեռնարկություններ, տնտեսական օբյեկտներ են մասնավորեցման անվան տակ սրան-նրան տրվել` միջին հաշվով 100-110 հազար դրամով: Ընդ որում, այդ վաղեմության ժամկետ չունեցող բացահայտ հանցագործությունը պաշտոնապես, ասենք` այդ թալանն արտոնող մասնավորեցման օրենքներով հիմնավորվում էր մոտավորապես այսպես` նպատակը երկրի տնտեսությունը, արդյունաբերությունը զարգացնելն է: Թե ինչքանով զարգացրեցին` տեսանք: Սակայն ամենաահավորն այն է, որ մինչ օրս էլ ԼՏՊ-ն դա է պնդում, ընդ որում, փորձելով քարոզել, թե այդպես էլ պետք է լիներ, քանի որ այն, ինչ ժառանգություն էր մնացել Խորհրդային Հայաստանից, չէր կարելի տնտեսություն համարել: Համոզվելու համար կարելի է օրինակներ բերել ոչ միայն ԼՏՊ-ի ներկայիս, այլեւ մի քանի տարվա վաղեմություն ունեցող հայտարարություններից: Ասենք` այս մեկը. ՙԽորհրդային տնտեսությունը համաշխարհային շուկայից լիովին մեկուսացած, փակ, բանտային կամ, ավելի ճիշտ, լագերային տնտեսություն էր... Հայաստանի արդյունաբերությունն այդ լագերային տնտեսության մի հատվածն էր... Սակայն տեսնենք, թե իրականում ինչպիսին էր այդ արդյունաբերությունը: Բացի թեթեւ եւ սննդի արդյունաբերության ոլորտներից, որոնց հումքը մատակարարվում էր հիմնականում դրսից, Հայաստանի տնտեսությունն, ըստ էության, վերջնական ապրանք չէր արտադրում: Ծանր արդյունաբերության բնագավառում Հայաստանը թողարկում էր ընդամենը մի քանի վերջնական արտադրանք... Հիմնական զանգվածը զուտ կոմպլեկտավորող արդյունաբերություն էր... Բնական է, որ Խորհրդային կայսրության փլուզմամբ, պիտի փլուզվեր նաեւ կենտրոնացած եւ օրգանապես փոխկապակցված այդ արդյունաբերությունը...՚: Մի տեսակ համոզիչ է հնչում, չէ±, առավել եւս, որ այս ՙհանճարեղությունները՚ ԼՏՊ-ն արտաբերում է իրեն յուրահատուկ մարգարեական տոնով: Բայց նույնիսկ ցածր կարգի մասնագիտական վերլուծությունն ասվածի տակ բազում աբսուրդներ կգտնի: Օրինակ` եթե անգամ հայաստանյան տնտեսությունը բացառապես ՙկոմպլեկտավորող արդյունաբերություն էր՚, դա նշանակում է, որ պետք էր դնել եւ ամեն մի ձեռնարկության մինչեւ վերջին հաստոցը պարսիկների±ն ծախել, ու դրանից հետո էլ անցնել այդ գործարանների պատերն ու տանիքը քանդել-ծախելո±ւն:

ԵԹԵ ՆՈՒՅՆԻՍԿ ՎԱՏՆ ԷՐ, ՊԵՏՔ ԷՐ ՀԻՄՔԻՑ ՔԱՆԴԵԼ

Լավ, եթե այդքան վատորակ արտադրանք էին թողարկում մեր ձեռնարկությունները, բա այդ ինչպե±ս ստացվեց, որ այդ նույն ձեռնարկությունների հաստոցներով պարսիկներն իրենց մոտ սկսեցին բազում արտադրություններ կազմակերպել ու արդեն այդ ապրանքը Հայաստանին վաճառել: Ընդ որում, շատ հաճախ այդ հաստոցները գործարկելու եւ շահագործելու համար Հայաստանից մասնագետներ տանելով: Կամ, երբ նա թվարկում է Խորհրդային Հայաստանի տնտեսական պոտենցիալը, ինչո±ւ, օրինակ, չի հիշատակում նաեւ քիմիական հզոր արդյունաբերությունը: Վերջերս մի առիթով ԼՏՊ-ն խոստովանեց, որ ՙՆաիրիտի՚ փակելն իր եւ իր շրջապատի ձեռքի գործն էր, իբր թե, ուզում էին Մոսկվայի վրա քաղաքական ճնշում գործադրել, բայց չստացվեց: Այսինքն` ինչ-որ քաղաքական ապուշ հաշվարկների պատճառո±վ էր, որ զրկվեցինք հայաստանյան տնտեսության առաջատարներից մեկից, մի ձեռնարկությունից, որն իր ետեւից էր տանում հիմնականում տեղական հումքի վրա աշխատող հայաստանյան ողջ քիմիական արդյունաբերությունը: Իսկ քանի± ձեռնարկություն փակվեց ՙՆաիրիտի՚ հետ մեկտեղ, քանի որ հումքը վերջինիցս էին ստանում: Ի±նչ է, այս ոլորտի արտադրանքը ե±ւս շուկաներ չէր կարող գտնել: Փոխարենը` այն աստիճան այդ գերեկամտաբեր ոլորտի հերն անիծեցին, որ հիմա մի սովորական պարարտանյութ անգամ չեն կարողանում արտադրել տեղական գյուղատնտեսության համար: Թե± ժամանակին դա պետք էր, որ ԼՏՊ-ի որոշ մերձավորներ սկսեին Հայաստան պարարտանյութ բերել...
Կամ արդյո±ք հայաստանյան մետաղական հանքարդյունաբերությունը խորհրդային տարիներին չէր հասել սեփական հումքը գրեթե մինչեւ վերջ մշակելու աստիճանի:
Լավ, գոնե պատշաճ որակի ՙհաստոցներ, էլեկտրա-տեխնիկական սարքավորումներ՚ արտադրվո±ւմ, ինչպես  ասում է ԼՏՊ-ն: Բայց այդ դեպքում ինչպե±ս եղավ, որ հաստոցաշինական եւ գործիքաշինական ոլորտը ԼՏՊ-ի հեռանալու ժամանակ` 1998թ.-ին, կազմում էր 1990թ.-ի արտադրանքի 33 տոկոսը, էլեկտրատեխնիկական արդյունաբերությունը` 8 տոկոսը, մեքենաշինությունը` 16 տոկոսը ¥տե°ս աղյուսակը¤: Ու ամենամեծ աբսուրդը. երկիրը սոված էր, սակայն 1998թ.-ին սննդի արդյունաբերությունը կազմում էր 1990թ.-ի ծավալի ընդամենը 47 տոկոսը: Ընդ որում, սրանք զուտ պաշտոնական վիճակագրական տվյալներ են, եւ իրականում պատկերն էլ ավելի վատ էր:
ԼՏՊ-ն արդարանալով շարունակում է. ՙԽորհրդային Միության բոլոր նախկին հանրապետություններին բաժին ընկած ողբալի վիճակը Հայաստանում ծանրանում էր չորս հավելյալ եւ առանձնահատուկ գործոնների` Աղետի գոտու, 300 հազար փախստականների, շրջափակումների եւ պատերազմի առկայությամբ: Դնեիք այդ պայմանների մեջ որեւէ այլ պետություն, եւ կտեսնեիք, թե ինչպես կդասավորվեր նրա բախտը՚: Բայց ոչի±նչ, որ 1992-ին Հայաստանի ՀՆԱ անկումը 42 տոկոս էր, ինչն ԱՊՀ-ի համապատասխան ցուցանիշը  գերազանցում էր ավելի քան 6 անգամ ¥նույնիսկ պաշտոնական տվյալներով` 1990-93թթ©-ին Հայաստանի արդյունաբերական արտադրանքի ծավալները կրճատվեցին 75%¬ով¤: Ի±նչ է, նրանց մոտ այդ նույն համակարգային փոփոխությունն ու Խորհրդային տնտեսական ՙվատ՚ ժառանգությունը չկա±ր: Կամ` ԱՊՀ երկրներից մի քանիսը եւս մեզ պես պատերազմի մեջ չէի±ն, գումարած նրանցից մի քանիսի մոտ եղած ներքին պատերազմները, հեղաշրջումները եւ այլն: Եվ, վերջապես, այդ նույն երկրներից մի քանիսը հիշատակված պատերազմներից պարտված դուրս եկան, բայց մեզանից շատ ավելի լավ արդյունքներով:
Կամ այդ ի±նչ մատի փաթաթան է դարձրել Աղետի գոտին: Խոստանում էր ՙմեր տունը մեր ձեռքով սարքել՚, ու Հայաստանից քշեցին միութենական տարբեր երկրների շինարարներին: Իսկ նրանք ի±նչ հարուստ շինարարական բազա թողեցին, եւ անգամ դրա առկայության պարագայում ԼՏՊ-ի օրոք քանի± քար իրար վրա դրվեց Աղետի գոտում:

ՍԱ ԷԼ ՙԳՈՎԵՐԳՎԱԾ՚ ՀՈՂԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՈՒՄԸ

Սեփականաշնորհման իրական պատկերը, մասնավորապես, ամեն մի օբյեկտ միջինը 100-110 հազար դրամով վաճառելու փաստը, մեր նախորդ հրապարակման մեջ ներկայացրել ենք եւ չկրկնենք: Սակայն մեկ կարեւորագույն դետալ պետք է առանձնացնել: ԼՏՊ-ի խոսքով` սեփականաշնորհվել է նաեւ ՙսննդի ու թեթեւ արդյունաբերության մոտ 1250 միջին եւ խոշոր ձեռնարկություններ (առ 01.01.1998թ.)՚: Հասկանալի է, որ այս ցանկում հիմնականը սննդի արդյունաբերության ձեռնարկությունների փաստն է, եւ այդ հանգամանքը կապենք վերեւում բերված այն պաշտոնական ցուցանիշի հետ, ըստ որի` ՙ1998թ.-ին սննդի արդյունաբերությունը կազմում էր 1990թ.-ի ծավալի ընդամենը 47 տոկոսը՚: Սա էլ իր հերթին` կապենք ԼՏՊ-ի մեկ այլ ՙհերոսության՚ հետ, որի մասին այսօր էլ չի զլանում ամեն մի քայլափոխի խոսել: Մասնավորապես. ՙՀայաստանը միութենական հանրապետություններից առաջինն էր, որ դեռեւս 1991թ.-ին, Խորհրդային կայսրության գոյության պայմաններում, կյանքի կոչեց այդ բարեփոխումը` երկիրն, առանց չափազանցության, փրկելով սովից... Եթե ժամանակին չիրականացվեր հողի սեփականաշնորհումը, ապա գյուղական նոմենկլատուրան թալանած կլիներ կոլխոզների ու սովխոզների սեփականությունը (ինչպես տեղի ունեցավ այլ հանրապետություններում)...՚:
Բայց ահա թե ԼՏՊ-ի ժամանակների պաշտոնական տվյալներով` ինչ տվեց հողի մասնավորեցումը. ՙՆախկին մոտ 1000 կոլտնտեսությունների, խորհտնտեսությունների, միջտնտեսային եւ այլ գյուղատնտեսական ձեռնարկությունների բազայի վրա 1999թ. հունվարի 1-ի դրությամբ կազմավորվել են 333,8 հազար գյուղացիական տնտեսություններ, որոնց սեփականության իրավունքով հատկացվել են 447,0 հազ. հա գյուղատնտեսական հողատեսքեր: Մեկ գյուղացիական տնտեսությանը, միջին հաշվով, ընկնում է 1,33 հա գյուղատնտեսական հողատեսք, որից 1,01 հա` վարելահող, 0,12 հաª բազմամյա տնկարկներ, եւ 0,20 հա` խոտհարքներ...՚:
Միայն այդ փաստը, ասել է թե` հողերի այդ աստիճան մասնատումն արդեն բավական էր գյուղատնտեսության հերն անիծելու համար: Այն, որ 1,33 հա հողատարածքով ¥այն էլ` մի քանի մասերի բաժանված¤ ոչ միայն գյուղատնտեսություն հնարավոր չէ կառուցել, այլ նաեւ դրա սեփականատերն իր գլուխը չի կարող պահել, դեռ մինչ մասնավորեցումն էին մասնագետները զգուշացնում: Երկրորդը` նման կտրտված հողատարածքները բացառում էին լուրջ, գիտականորեն հիմնավորված կերպով հողի մշակումը: Եվ, արդյունքում, պետք է որ գնալով կորեր հողի բերքատվությունը, ինչը ներկայումս գրեթե համատարած կերպով նկատվում է: Ամեն դեպքում. ՙԳյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը սեփականաշնորհումից հետո, 2 տարվա ընթացքում (1992-1993թթ.), նվազեց (1995թ. համադրելի գներով) 60 մլրդ դրամով կամ 16,3%-ով... Ընդ որում, այդ ժամանակահատվածում հացահատիկի ցանքատարածություններն ավելացան ավելի քան 30%-ով, իսկ կարտոֆիլի ցանքատարածությունները` մոտ 43%-ով՚: Բանը հասել էր նրան, որ Արարատյան դաշտավայրում անգամ կտրվում էին խաղողի այգիներն ու փոխարենը ցորեն կամ կարտոֆիլ ցանվում: Հասկանալի է, սով էր, մարդիկ պետք է, չէ, մի բան ուտեին: Բայց այդ պարագայում անգամ, ՙչնայած հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածությունների 30% աճին, հացահատիկի արտադրանքն աճեց միայն 7,1%-ով՚: Այսինքն` առաջին տարվանից սկսած էր, որ նկատվեց բերքատվության լուրջ անկում: Իսկ ահա ՙկերային մշակաբույսեր, 1998թ. 1991թ. համեմատությամբ նվազել են ավելի քան 3 անգամ՚, ինչի պատճառով էլ լրջագույն անկումներ եղան անասնապահությունում. ՙՍեփականաշնորհումից հետո, մեկ տարվա ընթացքում (1992թ.), խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը նվազեց 12%-ով... 1991թ. համեմատությամբ 1998թ. խոզերի գլխաքանակը նվազել է մոտ 3 անգամ, ոչխարներինը եւ այծերինը` մոտ 2 անգամ, թռչունների գլխաքանակը` մոտ 3 անգամ... 1998թ. 1991թ. համեմատությամբ մսի իրացման ծավալների նվազումը կազմել է 35,3%, ձվինը` ավելի քան 2 անգամ...՚:
Եվ, ամենավատն այն էր, որ մասնատվեց նաեւ ողջ մեքենատրակտորային պարկը, ագրոարդյունաբերական համալիրը, որի արդյունքում մարդիկ շատ դեպքերում հողը չեն մշակում տեխնիկայի բացակայության պատճառով:
Իսկ ահա սննդի արդյունաբերության 1000-ից ավելի ձեռնարկությունների մասնավորեցումը հանգեցրեց դրանց արագ ոչնչացման. մի կողմից` այդ նոր սեփականատերերի մեծ մասն այդ ժամանակ պարզապես միջոցներ չուներ գյուղացուց գյուղմթերք ձեռք բերելու համար, որ վերամշակի եւ պատրաստի արտադրանքը վաճառի: Մյուս կողմից էլ` գյուղացին դրանով զրկվեց իր աճեցրած բերքը վաճառելու հնարավորությունից: Դրա հետեւանքները տեսնում ենք մինչ օրս:
Ահա եւ հողի սեփականաշնորհման մասնակի պատկերը, որն այսօր այդքան գովերգում է ԼՏՊ-ն: Իսկ նրա վարչապետ Բագրատյանը, ով այն օրերին հա մի գլուխ շտապեցնում էր, թե` հողը ինչքան կարող եք արագ բաժանեք, հիմա էլ, կարծես թե չի, մոռացել այդ նույն երգը: Չնայած` արդեն նաեւ չի էլ թաքցնում իրական նպատակները` ասելով. ՙՍերժ Սարգսյանը չի ունենա նորմալ երկիր եւ չի կարող հանգիստ գնալ նախագահական ընտրությունների...՚: Ահա եւ ամբողջը. մարդկանց ՙձեռ չի տալիս՚ նորմալ երկիրը: Ուրեմն էլ ինչո±ւ զարմանալ, երբ անկախացումից ստացած նորմալ երկիրն այնպես քանդեցին, ինչպես ամենավատթար թշնամին էլ չէր անի...

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ


Խորհրդային Հայաստանի համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) ԽՍՀՄ փլուզումից առաջ 1989-ին կազմում էր 20 մլրդ դոլար, իսկ բյուջեն` 7 մլրդ դոլար: Նույն թվականին ՀՆԱ-ում արդյունաբերության բաժինը կազմում էր 67,8 տոկոս: Տնտեսության մեջ զբաղված մարդկանց թիվը 1430 հազար էր (ընդհանուր բնակչության 41,7 տոկոսը): Արդյունաբերության մեջ ներգրավված էր աշխատողների ընդհանուր թվի 32,2 տոկոսը, նրանց կեսը` մեքենաշինության մեջ: Հայաստանում աշխատում էր 713 արդյունաբերական ձեռնարկություն, որոնցից 182-ը` մեքենաշինության մեջ, 139-ը` սննդի արդյունաբերության, 135-ը` թեթեւ արդյունաբերության: էլեկտրատեխնիկական արտադրանքի թողարկմամբ Հայաստանը ԽՍՀՄ-ում զբաղեցնում էր 3-րդ տեղը, սարքաշինության մեջ` 4-րդ, հաստոցաշինության մեջ` 5-րդ:
1995-ին ՀՀ բյուջեի եկամուտները կազմում էին 232,1 մլն դոլար (1989-ի մակարդակի 3,3 տոկոսը), իսկ ՀՆԱ-ն` 1 286,1  մլն դոլար (1989-ի մակարդակի 6,4 տոկոսը): ՀՆԱ-ն մեկ շնչի համար կազմում էր 342,9 դոլար (1989-ի մակարդակի 5,4  տոկոսը): Միջին աշխատավարձը կազմում էր 17,4 դոլար, իսկ կենսաթոշակը` 5,6 դոլար:  Բնակչության 54 տոկոսն աղքատ էր եւ ծայրահեղ աղքատ:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում