ՙՙՔԱՂԱՔԱԳԵՏԻՆ ՍՊԱՌՆԱՑԵԼ ԵՆ ՙՍԱՏԿԱՑՆԵԼ՚

Արխիվ 12-16

ՔԱՂԱՔԱԳԵՏԻՆ ՍՊԱՌՆԱՑԵԼ ԵՆ ՙՍԱՏԿԱՑՆԵԼ՚

Որքան մոտենում է երկար սպասված ԱԺ ընտրությունների օրը, այնքան ՀԱԿ ակտիվիստներն ավելի են կատաղում ու գազազում եւ առիթը բաց չեն թողնում սպառնալիքներ, հայհոյանքներ հեղել իրենց կուսակցությանը չսատարող հասարակ ժողովրդի, քաղաքական, հասարակական գործիչների վրա: Այս անգամ ՀԱԿ ՙգլադիատորական՚ մարտի հարթակը ֆեյսբուք սոցիալական ցանցն էր:
Քաղաքագետ ՀՐԱՆՏ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻՆ սպառնացել են ՀԱԿ ակտիվիստները, ինչի մասին վերջինս գրել է իր ֆեյսբուքյան պատին. ՙՔիչ առաջ խմբերից մեկում ՀԱԿ-ի կողմնակիցների հետ զրույցի բռնվելու անզգուշություն ունեցա: Լավ չստացվեց: Խոստացան ինձ` որպես ՙղարաբաղյան հանցավոր կլանի՚ ներկայացուցիչ ընտրություններից հետո սատկացնեն: Ի դեպ, մոռացա նշեմ, որ առանց դատ ու դատաստան են սատկացնելու՚: Այս մեկնաբանությունը մեզ հիշեցրեց նորաթուխ ՀԱԿ ներկայացուցիչ Գուրգեն Եղիազարյանի դեռեւս 2000 թվականին ՙԻրավունք՚ թերթին տված հարցազրույցներից մեկը, որտեղ նա ՀՀՇ-ն համարում է մարդասպանների կուսակցություն: Իսկ թե վերը նշված սպառնալիքներից հետո Հ.Մելիք-Շահնազարյանը կիսո±ւմ է արդյոք Գ.Եղիազարյանի արտահայտած երբեմնի միտքը, պարզեցինք հենց քաղաքագետից. ՙԵս չէի ասի, որ մարդասպաններ են, համենայն դեպս, դրանք մարդիկ են, ովքեր ՀԱԿ-ի կողմնակիցներ են: Միգուցե նաեւ իրենց կուսակցությունում իսկապե±ս կան նման մարդիկ: Ինչ վերաբերում է սպառնալիքին, դա քննարկումների ընթացքում գրված ինչ-որ մեկնաբանություն էր, որը պարզապես ցանկացա ուշադրության հրավիրել` այդ մերժողական տրամադրությունները ավելի հաղթահարելու համար: Այնտեղ էլ կոչ արեցի, որ եթե կան քննարկումներ` քաղաքական, քաղաքագիտական եւ այլն, ավելի լավ է կոնկրետանալ հենց թեմայի վրա: Մարդիկ այդ քննարկումներում իրար հայհոյում էին, իսկ ես պարզապես գրեցի, որ կարծում եմ շեղվում եք ձեր քննարկման բուն թեմայից, եւ ի պատասխան ստացա նման արձագանքներ: Հուսով եմ, որ, այնուամենայնիվ, թե° ՀՀՇ-ի կողմնակիցները, թե° ընդհանրապես ՀԱԿ-ը կհրաժարվեն նման մեթոդներով աշխատելուց: Չգիտեմ ինչքանով է լուրջ նման ահաբեկման միտումը, որը ոչ միայն ես, այլ նաեւ նրանք, ովքեր համացանցում ակտիվ մասնակցում են քննարկումներին, տեսնում եւ ամեն օր զգում են այդ նեգատիվը: Կոչ եմ անում բոլորին պարզապես հաղթահարել այս տրամադրվածությունները նախեւառաջ սեփական, հետո դիմացինների թիմերում եւ փորձել ընտրությունը չվերածել մի Ռուբիկոնի, որից հետո այլեւս ոչինչ էլ չի լինելու կամ պատերազմ է լինելու՚:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում