ՙՄԵԶ ԿՀԱՋՈՂՎԻ ՍՏԱՆԱԼ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆ, ԲԱՅՑ ԱՌԱՎԵԼ ԿԱՐԵՎՈՐ Է, ՈՐ ՄԵՆՔ ԱՆՑԿԱՑՆԵՆՔ ՆՈՐ ՈՐԱԿԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ՚
Արխիվ 12-16![]()
ՙՄԵԶ ԿՀԱՋՈՂՎԻ ՍՏԱՆԱԼ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆ, ԲԱՅՑ ԱՌԱՎԵԼ ԿԱՐԵՎՈՐ Է, ՈՐ ՄԵՆՔ ԱՆՑԿԱՑՆԵՆՔ ՆՈՐ ՈՐԱԿԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ՚
Հարցազրույց ՀՀԿ կենտրոնական շտաբի պետ ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ հետ-Այսօր քարոզարշավն ավարտվում է, ինչպե±ս կգնահատեք այն:
- Քարոզարշավի ընթացքը գնահատում եմ միանգամայն նորմալ, այն ընթացավ քաղաքական պայքարին բնորոշ բոլոր էլեմենտներով:
- Պարոն Աբրահամյան, այս ընթացքում Ձեր գործունեությունն այնքան էլ հրապարակային չէր: Ինչո±վ է դա պայմանավորված:
- Դա իմ ոճը չէ` անել ինչ-որ բան, որ ինձ տեսնեն: Ինձ համար կարեւորը գործի արդյունքն է, ոչ թե երեւալ կամ չերեւալը: Այդ հիվանդությամբ այլք են տառապում: Մեր կատարած աշխատանքի արդյունքը կերեւա մայիսի 7-ին:
- Ամփոփելով այս ընթացքում բազմաթիվ հրապարակումներում հնչած կարծիքները, տեսակետները եւ փոխադարձ մեղադրանքները` հնարավոր համարո±ւմ եք ՙԺառանգություն՚-ՀՀԿ կամ ՀԱԿ-ԲՀԿ կոալիցիան:
- Թեեւ քաղաքականության մեջ ոչինչ բացառել չի կարելի, սակայն առկա քաղաքական իրավիճակը, իմ գնահատմամբ, նման զարգացումների հիմքեր չի տալիս (դա որոշ քաղաքական ուժերի ցանկությունն էր, որն, ավաղ, իրականություն չի դառնա): Ինչ վերաբերում է ձեր մատնանշած տարաբնույթ տենդենցներն ասպարեզ նետելուն, ապա պարզ է, որ գոյություն ունի ընդդիմադիր ընտրազանգված, եւ որոշ քաղաքական ուժեր փորձում են այդ զանգվածը տանել իրենց կողմ` մյուս ուժերին իրականությանը չհամապատասխանող մեղադրանքներ ներկայացնելով: Մենք այս առումով բացառություն չենք, տարբեր երկրներում ընտրական գործընթացներում նման տեխնոլոգիաներ հաճախ են կիրառվում:
- Համամի±տ եք այն մտքին, որ այս ընտրություններում հիմնական խաղացողները կամ պայքարողները լինելու են ՀՀԿ-ն եւ ԲՀԿ-ն:
- Ակնհայտ է, որ հիմնական պայքարն ընթանալու է առաջին տեղի եւ երկրորդ տեղի հավակնորդների միջեւ: ՀՀԿ-ն պայքարում է, որ պահպանի իր առաջին տեղը, ԲՀԿ-ն պայքարում է, որ պահպանի իր երկրորդ տեղը:
- Ո±ր քաղաքական ուժն է, ըստ Ձեզ, հավակնում ստանձնել քաղաքական պայքարի առաջատարի դերը:
- Քաղաքական գործընթացներին քիչ թե շատ հետեւող քաղաքացու համար ակնհայտ է, որ առաջատարը Հայաստանի Հանրապետական կուսակցությունն է:
- Քաղաքական ո±ր ուժերին եք տեսնում ապագա խորհրդարանում:
- Այն ուժերին, որոնք կհաղթահարեն օրենքով նախատեսված նվազագույն շեմը, այսինքն` կունենան ժողովրդի վստահության բավարար չափաբաժին:
- Ի±նչ եք կարծում, որքա±ն կլինեն ՀՀԿ-ի քվեները:
- Վստահ եմ` մեզ կհաջողվի ստանալ մեծամասնություն, բայց առավել կարեւոր է, որ մենք անցկացնենք նոր որակի ընտրություններ:
- Պարոն Աբրահամյան, չե±ք ափսոսում, որ ընտրություններից հինգ ամիս առաջ հրաժարվեցիք ԱԺ նախագահի պաշտոնից:
- Սա առաջին անգամը չէ, երբ ես ղեկավարում եմ նախընտրական շտաբ: Լավ պատկերացնելով աշխատանքի ծավալը եւ պատասխանատվությունը` ես գիտակցված որոշում կայացրեցի` հրաժարվել ԱԺ նախագահի պաշտոնից, եւ իմ որոշումն ակնհայտ ճիշտ էր ապագայի համար:
- Հնարավո±ր է, որ նորից զբաղեցնեք ԱԺ նախագահի պաշտոնը:
- Չեմ բացառում ոչինչ: Դա կախված է ընտրության արդյունքներից եւ կուսակցության որոշումից:
- ՀՀԿ-ի կարգախոսի տեսանկյունից ինչի±ն եք հավատում եւ ի±նչ եք փոխել:
- Դուք չէիք հավատում, որ ես կլինեմ ՀՀԿ կենտրոնական շտաբի պետը, չէիք հավատում, որ կլինեմ համամասնական ցուցակի երկրորդ տեղում, իսկ ես հավատում էի, ուրեմն հավատանք, որ փոխենք:
Զրույցը` ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԻ

