ՙՍՏՅՈՊԱ ՍԱՖԱՐՅԱՆԻՑ ԱՎԵԼԻ ՏՂԱՄԱՐԴ ԳՏՆՎԵՑ
Արխիվ 12-16![]()
Ինչպես կասեր Հովհաննես Թումանյանը` ՙբանը հասավ դիվան բաշուն՚, ՀԱԿ ակտիվիստները նույնիսկ իրենց հարեւան-բարեկամներին չեն խնայում ու մի լավ ցեխ են շպրտում նրանց վրա զուտ նրա համար, որ չեն կիսում իրենց գաղափարները: Այս անգամ հերթական թիրախը ՙԺառանգություն՚ կուսակցության համամասնական ցուցակում 9-րդ համարը ներկայացնող անկուսակցական, բլոգեր ԻԶԱԲԵԼԼԱ ԱԲԳԱՐՅԱՆՆ էր, ում վրա հարձակվել էր սեփական հարեւանուհին, ինչի մասին նա գրում է. ՙՄի շատ տհաճ ու զզվելի բան է պատահել, որը չեմ կարողանում ՙմարսել՚: Երբ երեխաներիս վերցնում էի ամուսնուս ծնողների տանից, որ տանեմ զբոսանքի, բակում իմ վրա հարձակվեց նրանց հարեւանուհին, ում հետ 2008-ին միասին էինք Օպերայի բակում ու Հյուսիսային պողոտայում: Ճվում էր ամբողջ շենքով վիրավորանքներ ՙԺառանգության՚ հասցեին ու ինձ էր ՙվրա տվել՚: Երեխաներս վախեցած չէին հասկանում, թե Բելլա տյոտյային (իրա անունն էլ Բելլա է) ինչ է պատահել... Կարծում եմ նման վարքագիծ հարիր չէ որեւէ մեկին՚:
Դեպքից մեկ օր անց, երբ զանգահարեցինք Ի.Աբգարյանին, վերջինս թեմայի վերաբերյալ հետեւյալն ասաց. ՙԴա այդքան էլ լուրջ հարձակում չէր՚: Հաշվի առնելով, որ ՙԺառանգություն՚ խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը ավելի չնչին բանի համար, որ Ավանում իր քարոզարշավն իրականացնելու ժամանակ 13 տարեկան երեխան իր բուկլետը պատռել էր, դիմել է ոստիկանություն, փորձեցինք պարզել, թե ինչո±ւ նույն կերպ չի վարվել Ի.Աբգարյանը. ՙԲնականաբար չեմ դիմել ոստիկանություն, քանի որ ձեռնամարտի չի հասել, պարզապես լեզվակռիվ է եղել: Այդ կինն իմ հարեւանուհին է, նա դրանից հետո բարձրացել է մեր տուն եւ շարունակել բացատրել իր դիրքորոշումն ու արդարանալ, թե ինչու է այդպես կարծում: Իսկ ոստիկանություն չեմ դիմել, որովհետեւ այդ կնոջ հետ իմ հարցերը կարող եմ պարզել ցանկացած պահի առանց ոստիկանության միջամտության՚: Իսկ մեր զրուցակիցը Ս.Սաֆարյանի ոստիկանություն դիմելու առնչությամբ նշեց. ՙԴա իր մոտեցումն է, իր դիրքորոշումը եւ երեւի թե իրավացի է: Նման պահերին` էքստրեմալ իրավիճակներում, ամեն մարդ ինքն է կողմնորոշվում, թե ինչ քայլի դիմի՚:
Այնպես որ պարոն Ստյոպա Սաֆարյան, օրինակ վերցրեք կանանցից, չէ որ նույն իրավիճակում Իզաբելլա Աբգարյանն ավելի տղամարդ գտնվեց, չնայած որ այս դեպքում առջեւում չափահաս կին էր, եւ ոչ թե 13 տարեկան երեխա:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
ԸՆՏՐԱԿԱՇԱՌՈՂՆԵՐՈՎ ԶԲԱՂՎԵԼՈՒ Է ՀՔԾ-Ն
Վերջերս SMS տարբերակով բաժանորդներին հաղորդագրություն են տարածել այն մասին, որ եթե նկատում եք որեւէ մի տեղ ցանկացած ընտրախախտում կամ ընտրակաշառք, արագ արձագանքեք իքս համարին: Ըստ մեր ունեցած տեղեկությունների, զանգահարելով եւ դիմելով այդ կազմակերպությանը, որը կոչվում է ՙՄարդու իրավունքների պաշտպանություն առանց սահմանների՚ հասարակական կազմակերպություն, կարող են հայտնել կամ փոխանցել նկատած խախտումների մասին: Իսկ թե ի±նչ է արվում այն հայտնելուց հետո, կրկին ըստ մեր ունեցած տեղեկությունների պարզվում է, որ հաղորդած տվյալները փոխանցվում են համապատասխան մարմիններին` հատուկ քննչական ծառայությանը եւ ԿԸՀ-ին: Այնուհետ վերը նշված մարմինները հարցը դնում են քննարկման, իսկ արդյունքների եւ անելիքների մասին կհայտնեն առաջիկայում:
ՍԵՓ. ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

