ՙԱՅՍ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԼԻՆԵՆ ՇԱՏ ԱՎԵԼԻ ԼԱՎԸ, ՔԱՆ ՆԱԽՈՐԴՆԵՐԸ՚

Արխիվ 12-16

ՙԱՅՍ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԼԻՆԵՆ ՇԱՏ ԱՎԵԼԻ ԼԱՎԸ, ՔԱՆ ՆԱԽՈՐԴՆԵՐԸ՚

Մոտեցավ ավարտին ընտրական պայքարը. եւս երկու օր եւ պարզ կլինի, թե որ ուժերն են անցել խորհրդարան: Ինչպես հայտնի է, նախընտրական մեկնարկից առաջ չորս ուժեր` ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ եւ մի պահ նաեւ` ՙԺառանգություն՚ կուսակցությունները համախմբվեցին ու ստեղծեցին միասնական շտաբ, որպեսզի պայքարեն ընտրակեղծիքների դեմ: Իսկ թե որն են համարում ընտրակեղծիք ու ի±նչ սկզբունքով են պայքարում` դա արդեն գիտեն միայն իրենք: Ինչեւէ, որոշ ժամանակ անց ՙԺառանգություն՚ կուսակցության կարկառուն ներկայացուցիչ եւ այս օրերին անգլիաներում եւ թուրքիաներում ման եկած Ստյոպիկ Սաֆարյանը հայտարարեց, որ այդ միասնական շտաբի գլխին կանգնած է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, եւ որ նրանք չեն ցանկանում այլեւս շարունակել համատեղ շտաբում իրենց գործունեությունը: Իսկ երեկ, նույն կուսակցության փոխնախագահ եւ կուսակցությունից-կուսակցություն թռչկոտող Ռուբիկ Հակոբյանը հայտարարել է, որ ԲՀԿ-ի եւ ՀԱԿ-ի քաղաքական ամուսնությունը երկար չի տեւի: ՙՄի±թե տեղի էր ունեցել ամուսնություն, իսկ հիմա արդեն կանխատեսվում է ապահարզան՚,- հարցով դիմեցինք ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ, ԲՀԿ համամասնական ցուցակում չընդգրկված ՎԱՐԴԱՆ ԲՈՍՏԱՆՋՅԱՆԻՆ, ով մեզ փոխանցեց իր կարծիքը այս հարցի վերաբերյալ:
-Դե իհարկե ոչ, նման բան գոյություն չունի, դա նույնիսկ տրամաբանական էլ չի: Ես մտածում եմ, որ քաղաքական տարբեր գործիչներ ելնելով իրավիճակից բարձրաձայնում են տարբեր բաներ` իրենք իսկ իրենց չհավատալով, թե որքանով է այդ ասածները իրականությանը համապատասխանում:
- Այս դեպքում պարոն Հակոբյանը հավանաբար նկատի ունի համատեղ ստեղծված շտաբը, ի±նչ կասեք այս մասին:
- Չի կարող լինել այդ չակերտավոր ամուսնությունը, իսկ համատեղ շտաբի հետ կապված դուք ինքներդ էլ գիտեք, որ այն ոչ մի վտանգավոր բան չպարունակող ինստիտուտ է, կառույց, եթե իհարկե այն կարողանա աշխատի, որի նպատակը մեկը պետք է լինի` այն, ինչին ձգտում են բոլոր քաղաքական ուժերը: Այսինքն` հնարավոր մաքուր, ազատ ու թափանցիկ ընտրությունները: Ի վերջո մենք ձգտում ենք դրան, իսկ եթե մեզ հաջողվի ամսի 6-ին այդ բնագծին, նվաճմանը հասնել, ուրեմն լավ է, իսկ եթե չհասնենք էլ, չնայած չեմ կասկածում անգամ մի ակնթարթ, որ այս ընտրությունները կլինեն շատ ավելի լավը, քան նախորդները:
- Այդ դեպքում, ինչո±վ կբացատրեք ՙԺառանգության՚ փոխնախագահի թերահավատությունը ԲՀԿ-ի ու ՀԱԿ-ի միջեւ ստեղծված միասնական շտաբի երկար ծառայելուն:
- Դե հնարավոր է նաեւ այդպես, բայց երկարը, կամ բարակը դա ինչ-որ տեղ նաեւ ծիծաղելի մի բան է, որովհետեւ մայիսի 6-ին մենք բոլորս գնում ենք ընտրության եւ ընտրությունները, ըստ էության, ոչ մի բարդ բան չեն պարունակում իրենց մեջ: Եվ կարծում եմ, որ եթե զերծ մնանք ամենատարբեր գայթակղություններից ու կարողանանք ճիշտ ընտրություն կատարենք, բնականոն, համընթաց եւ ժողովրդավարական ձեւերով առաջնորդվենք, ինչին ես ուզում եմ հավատալ, այս անգամ, ճիշտ կլինի, քանի որ չենք կարող կտրուկ հասնել հաջողությունների, որովհետեւ տասնամյակներ շարունակ մենք ապրել ենք ուրիշ հարաբերությունների պայմաններում: Մենք պետք է լինենք հանդուրժողական եւ համբերատարությամբ լցվենք:
- Պարոն Բոստանջյան, երեկ ՀՀ երկրորդ նախագահը բավականին դրական է արտահայտվել ԲՀԿ-ի մասին, Ձեր կարծիքով կնպաստի± այդ հարցազրույցը ԲՀԿ ձայների ավելացմանը, թե± հակառակը:
- Իհարկե կնպաստի, չնայած որ մեր կուսակցության վարկանիշը բարձր է, մեր հասարակությունը, քաղաքացիները վստահում են եւ ցանկանում են տեսնել հետագա զարգացումները ի դեմս ԲՀԿ-ի: Այս առումով չեմ կարծում, որ ՀՀ երկրորդ նախագահը հանկարծակի հայտնագործություն արեց, դա իսկապես այդպես է:
- Իսկ չեք կարծո±ւմ, որ կարող է ճիշտ հակառակ էֆեկտ ունենալ, այսինքն` կխլի կուսակցության ձայները:
- Ոչ, բացառված է, ինչո±ւ պետք է հակառակ էֆեկտ տա, եթե ես դրական կերպար եմ, հանկարծակի թեքվեցի, ուրեմն վա±տն եմ դառնում:
- Բայց չէ± որ հանրության գիտակցության մեջ կան բազում վատ հիշողություններ` կապված Ռոբերտ Քոչարյանի հետ, որը չի մոռացվում:
- Դա կուլտուրա է, մշակույթ, որ ցանկացած հայ հասկանա, որ ովքեր մեր ժողովրդին ղեկավարել են, իսկ ղեկավարելը դա ամենադժվար գործն է, կարող են բացթողումներ ունենալ, եւ այլն: Իսկ մենք հանդուրժող չենք, եւ երբ գրանցվում են բարձր արդյունքներ, որեւէ մեկը չի հարցնում է, թե ինչպե±ս եղավ, որ այդպես ստացվեց: Չի կարելի ցանկացած մարդուն, այդ թվում նախագահին, նայել միայն վատ ռակուրսով: Դատապարտելը աշխարհի ամենահեշտ գործն է, իսկ մենք նախկիններին միշտ դատապարտում ենք նույնիսկ սովետական ժամանակաշրջանից սկսած:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում