- Էս ՀԱԿ-ում մի հատ կենդանի առաջնորդ չկա

Արխիվ 12-16

- Էս ՀԱԿ-ում մի հատ կենդանի առաջնորդ չկա



ՀԱԿԱՊԵՏԱԿԱՆ ՈՒԺԵՐԻ ՎԵՐՋԻՆ ԳՐՈՀԸ


ԲՀԿ-ն իր եզրափակիչ նախընտրական երեւանյան հանրահավաքի համար նախընտրել էր Մատենադարանին հարող տարածքը: Դե, իսկ զուգահեռաբար` փոքր-ինչ ժամանակային տարբերությամբ եզրափակիչ հանրահավաք անցկացրեց եւ ՀԱԿ-ը: Բայց հետաքրքրական էր, որ, օրինակ, ԲՀԿ-ի հանրահավաքը ՙջրվեց՚ բառի բուն իմաստով` հորդառատ անձրեւի պատճառով, այն շատ կարճ տեւեց` առանց համերգային շարունակությունների ու նման այլ ճոխությունների:

ՙԱՄԵՆԱԵՐԻՏԱՍԱՐԴ ԹՈՇԱԿԱՌՈՒԻ՚ ԱԿԱՄԱ ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ


Ռոբերտ Քոչարյանի նյարդերը այս շաբաթվա ընթացքում թերեւս երկրորդ անգամ են տեղի տվել: Բայց, եթե երկուշաբթի նրա ՙնյարդացած՚ լինելը արտահայտվեց ոչ պաշտոնական կայքէջի առաջնորդողով, ապա երեկ նա արդեն անձամբ խոսեց: Ու կամա, թե ակամա հիշեցինք այն ժամանակները, երբ Ռոբերտ Քոչարյանի ամեն մի հրապարակային ելույթը մամուլում ու հասարակական վայրերում ամիսներով ծիծաղի առարկա էր դառնում: Դե, հիշենք, թեկուզ, ՙկլիզմաները՚, ՙմոսկաները՚, ՙվիզկապը՚, գիրք չկարդալու վերաբերյալ խոստովանությունը եւ այլն:
Եվ այսպես, անցնենք սկզբից ՙինքնախոստովանական ցուցմունքին՚: Ահարոն Ադիբեկյանի վկայությամբ, ընդամենը 2,5 տոկոս վարկանիշ ունեցող երկրորդ նախագահը ինչ է խոստովանում ԲՀԿ-ի պարագայում. ՙՎարդան Օսկանյանի` ԲՀԿ-ին անդամակցելու վերաբերյալ՚:
ՙՄի փոքր գաղտնիք բացեմ: Ես եմ համոզել նրան` չանդամակցել ԲՀԿ-ին եւ չմասնակցել 2007 թվականի խորհրդարանական ընտրություններին (ինքն այդպիսի ցանկություն ուներ): Ես չէի ուզում արտգործնախարար փոխել այն պահին, երբ իմ նախագահական ժամկետի ավարտին մնացել էր 9 ամիս: Ուրախ եմ, որ Օսկանյանն այն ժամանակ հասկացավ ինձ՚: Այսինքն` Քոչարյանը պարզորոշ խոստովանեց, որ Օսկանյանի այս կամ այն քայլը թույլատրել կամ չթույլատրելը իր ՙմենաշնորհն՚ է: Դե, 2007-ին չթույլատրեց, իսկ հիմա որոշեց թույլատրել: Ավելին, երեւի թե սխալված չենք լինի, եթե ասենք, որ հենց Օսկանյանին ու եւս 1-2 հոգու ինքն է գործուղել ԲՀԿ: Կարծում ենք, որ հասկանալի է դառնում` Օսկանյանի ՙնարնջագույն՚ ճառերը, Լիբիայի եւ այլ արաբական երկրների արյունոտ հեղաշրջումների փառաբանումը ու փաստացի քաղաքացիական պատերազմն ընդունելի համարելը չէր կարող լինել առանց նույն Ռոբերտ Քոչարյանի համաձայնության:
Նա չթաքցրեց նաեւ, որ ԲՀԿ-ն ուղնուծուծով իրենն է, եւ արտահայտեց իր համակրանքը. ՙԻսկ ընդհանուր առմամբ, ուրախ եմ, որ ԲՀԿ-ն հաջողում է եւ ժողովրդականության զգալի աճ է արձանագրում: Կարծում եմ, դա լուրջ ազդեցություն կունենա հաջորդ գումարման Ազգային ժողովում կուսակցության ներկայացվածության չափի վրա՚:
Բայց միաժամանակ նա նաեւ ակնարկում է իշխանության ներսում պահպանված իր որոշակի կապերի վերաբերյալ. ՙԻնձ ընդդիմություն չեմ համարում եւ հարթ անձնական հարաբերություններ եմ պահպանել իմ կառավարման շրջանում իշխանության մեջ եղած եւ այժմ էլ պաշտոններ ունեցող շատերի հետ՚: Ու գումարած դրան` նաեւ ՙօսկանյանոտ՚ մտքեր արտահայտեց. ՙՀայաստանում այսօր փոփոխությունների հասարակական մեծ սպասում կա, իսկ դա նշանակում է, որ հասարակության անտարբերության աստիճանը անդառնալի չէ, ու այդ հանգամանքը խիստ դրական է: Որքանով են մարդիկ կապում այդ փոփոխությունները ակտիվ քաղաքականություն իմ վերադարձի հետ` սա է ինձ հետաքրքրող հարցը: Առայժմ լիարժեք պատասխան ես չունեմ՚: Դե, որտեղի±ց ունենա, եթե Ահարոն Ադիբեկյանը, որը նաեւ իր իշխանավարության տարիներին բազում սոցհարցումներ է արել, հիմա նրա ճակատին շխկացրել է 2,5 տոկոս վարկանիշը... Բայց նաեւ ակնհայտորեն մեր ՙամենաերիտասարդ թոշակառուն՚ ի ցույց հանեց սեփական թունդ նեղացածությունը. ՙՊաշտոնաթողությունիցս հետո մոտ մեկ-մեկուկես տարվա ընթացքում փորձել եմ օգտակար լինել խորհուրդներով: Հետո հասկացա, որ իմ փորձն ու գիտելիքները պահանջված չեն եւ դադարեցի դա անել: Վարչապետի հետ տնտեսական իրավիճակի վերաբերյալ վերջին անգամ քննարկում եմ ունեցել 2008 թվականին, կարծեմ` նոյեմբեր ամսին՚: Այսինքն` 2009-ից սկսած ՙթոշակառուի՚ հեղինակավոր կարծիքը հարցնող պարզապես չի եղել:
Սակայն Ռոբերտ Սեդրակիչը նաեւ որոշակի բացահայտումներ արեց սեփական գործելակերպի վերաբերյալ: Այսպես, նա բացահայտեց, որ ամենուրեք ձգտում է գործել ուրիշի միջոցով, ու անձամբ ամբողջ պատասխանատվությունը ստանձնելը նաեւ որակեց Սերժ Սարգսյանի թերությունը. ՙԽորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավին որեւէ մասնակցություն ունենալու ցանկություն չեմ ունեցել եւ չունեմ: Ընդհանրապես, կարծում եմ, որ դա նախագահի գործը չէ (ոչ նախկին, ոչ էլ գործող): Ուղղակի նախընտրական ժամանակաշրջանում ու տարբեր համատեքստերով ինձ հետ կապված այնքան շատ հրապարակումներ եղան, որ ես չեմ կարող խուսափել որոշ պարզաբանումներ տալուց: Կաշխատեմ չվերածել այս հարցազրույցը նախընտրական քարոզչության՚: Այնուամենայնիվ, վերածեց` ԲՀԿ-ի նախընտրական քարոզչության: Իսկ նույն գործելակերպը` կողքից ուղղորդելը, նրա խոստովանությամբ` ԲՀԿ-ի եւ ոչ միայն ԲՀԿ-ի հետ, եղել է նրա մշտական ուղեկիցը. ՙԵս սերտ համագործակցություն եմ ունեցել տարբեր կուսակցությունների հետ, բայց երբեք չեմ հաստատել այնպիսի կապեր, որոնք դուրս կլինեին քաղաքական գործընկերության շրջանակներից: Վստահ եմ, որ մեր իրողությունների պարագայում կուսակցական ներգրավվածություն չունենալը թույլ է տալիս նախագահին` լինել լիարժեք արբիտրի եւ քաղաքական մրցակցության երաշխավորի դերում՚: Իսկ ներկայիս իշխանության հետ հարաբերությունների վերաբերյալ` ՙՈրեւէ անդրկուլիսյան պայմանավորվածություն իշխանության հետ ես չունեմ եւ չէի էլ կարող ունենալ... Իմ հարաբերությունները իշխանության հետ միանշանակ չեն: Ես անկեղծորեն ցանկանում եմ, որ այն հաջողություն ունենա, բայց դժգոհ եմ դրա գործունեության արդյունքներից, հատկապես` տնտեսական՚:
Դե, իսկ ՙնարնջագույնների՚ օրինակով արտագաղթի եւ տնտեսական ճգնաժամի թեմաների շահարկելը արդեն լրիվ այն բանի ցուցանիշ է, իսկ շախմատի վերաբերյալ դատողությունների շարադրանքը, այն էլ` կետերով, արդեն նաեւ տարրական պարկեշտության սահմանագիծն է անցնում: Ու երեւի թե իզուր չէր, որ ԼՏՊ-ն Քոչարյանի ամբողջ հարցազրույցը չարախնդորեն որակեց ՙդաշույն` Սերժ Սարգսյանի թիկունքին՚:
Եթե ամփոփենք, Ռոբերտ Քոչարյանին վերաբերող հատվածը, ապա թերեւս նա օբյեկտիվորեն տեսավ, որ ՙամենաերիտասարդ թոշակառուի՚ կարգավիճակին այս ընտրությունների միջոցով հրաժեշտ տալը չի ստացվում, սակայն այս անգամ նրա մոտ, կարծես թե, չաշխատեց իր կարեւոր ունակություններից մեկը` պաուզա պահելու ունակությունը, եւ չհամբերեց մինչեւ ընտրությունների արդյունքի ամփոփումը: Ու մայիսի 6-ին կերեւա, թե ԲՀԿ-ի հասցեին նրա` հրապարակավ հնչեցրած գովեստի խոսքերը ինչպես կանդրադառնան այդ կուսակցության վարկանիշի վրա:

ԱՄԵՐԻԿՅԱՆ ՙՕՖԻՍԱՅԻՆ ՊԼԱՆԿՏՈՆԸ՚
ՄԵԾ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ


Իսկ այժմ` Օսկանյանի վարքագծի մասին: Թեեւ վերջին օրերին նրա կողմից այլեւս հեղափոխություն անելու կոչեր չեն հնչում, ու նա ապավինել է ՙՖրիդոմ հաուզ՚ ամերիկապատկան կառույցի` մեր մամուլի ազատությանը տրված ՙանազատ՚ գնահատականին եւ առաստաղից վերցրած 149-րդ տեղին, այնուամենայնիվ, բավականին սադրիչ մոտեցումները շարունակվում են: Նրան, թերեւս, հանգիստ չի տալիս այն հանգամանքը, որ ԲՀԿ-ն հիմնականում վերադարձել է իշխանական կոալիցիոն ուժին բնորոշ վարքագծին, եւ ահա հայտարարեց, որ կասկածում է, որ ընտրությունները կկեղծվեն: Եվ դա այն դեպքում, երբ ԲՀԿ-ի ներկայացուցիչների զգալի մասը (այդ թվում` եւ պատգամավոր Վահե Էնֆիաջյանը) փաստում են, որ խախտումներ չեն արձանագրվել: Իսկ ահա Օսկանյանը, տեսեք-տեսեք, ՙկասկածում է՚` առանց փաստեր ունենալու: Երեւի թե նա դեռեւս բավականին վատ է ծանոթ հայաստանյան իրողություններին, ու չգիտի, որ, օրինակ, կարգին երեւանցիների միջավայրում բամբասանքազրպարտչական ՙմուտիլովկաներ՚ սարքելու նպատակով ՙկասկածողներին՚ ընդունված է ՙդնել բորդյուրին՚: Երեւի թե ամերիկացի Օսկանյանի մոտ մինչեւ հիմա պահպանվել են ամերիկյան ՙօֆիսային պլանկտոնի՚ հատկանիշները, որոնց մեջ մտնում է ինչպես կողքինների, այնպես էլ վերադասների տակը մշտապես փորելը` լայն կեղծավոր ամերիկյան ժպիտը դեմքից չհանելով: Այ, օրինակ, վերադասի տակը փորելու դասական դրսեւորում կարելի է համարել ԲՀԿ առաջնորդի ոսկեզօծ ատրճանակի հետ կապված մանր դրվագը, երբ, չնայած պաշտոնական հերքումներին, Օսկանյանը շտապեց մատնանշել, որ իր կարծիքով դա իրոք զենք էր... Դե, հիմա էլ Օսյան ՙկասկածում՚ է, որ կկեղծեն:
Եվ նույն ՙօֆիսային պլանկտոնի՚ հոգեկերտվածքին շատ հարազատ է եւ այն, ինչ տեղի է ունենում վիրտուալ տարածքում, ուր բազում` նույն հոգեբանություն կրողները ամենակեղտոտ եւ անթույլատրելի մեթոդներով իրագործում են սեւ քարոզչություն ոչ միայն ՀՀԿ-ի, այլեւ ՙնարնջագույն՚ հակապետական հեղաշրջման գաղափարը չկիսող ցանկացածի դեմ, ու, թաքնվելով անանունության հետեւում (երես առ երես հանդիպելիս պարզապես ամերիկյան ժպիտները կքաշեն դեմքներին), չեն խորշում նաեւ կիբերհանցագործություններից: Դա է այդ տեսակի մեթոդը` թաքուն, տակից, ուրիշի թիկունքում թաքնվելով, ստվերային կամ հրապարակային մուտիլովկաներ խաղացնելով:
Բայց վերադառնանք անձրեւի տակ թրջված ԲՀԿ-ի բազմամարդ հանրահավաքին: Այդտեղ հնչեց ԲՀԿ առաջնորդի պնդումը, որ ՙգնալու են մինչեւ վերջ՚: Թե որն է այդ ՙմինչեւ վերջը՚, այդպես էլ չասվեց, սակայն ամբողջ հանրապետությունից այդտեղ բերված ՙբարգավաճող՚ ստվար զանգվածը այնուհետ ուղեւորվեց Ազատության հրապարակ` նաեւ ՀԱԿ-ի համար մարդաքանակ ապահովելու: Կարո±ղ էր արդյոք առանց Ռոբերտ Քոչարյանի գիտության կամ համաձայնության այդ զանգվածը ուղղարկվեր այդտեղ` կարծում ենք, դրա պատասխանն ակնհայտ է: Բայց առավել հետաքրքիր է հետեւյալ հարցը. արդյոք ընտրություններին հաջորդող օրերին ՀՀ երկրորդ նախագահը կցանկանա± նույն այդ զանգվածին փողոց հանել...

ՀԱԿ-Ի ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ՇՆՉԱՌՈՒԹՅՈՒՆԸ

Գորիսյան հայտնի անեծքախառը եւ առավել քան սակավամարդ հանդիպումից հետո ԼՏՊ-ն շտապել էր ձեռք բերել առողջական խնդիրներ ու այլեւս չմասնակցել ընտրողների հետ հանդիպմանը: Ու, բնականաբար, նույն ՀԱԿ-ում առավել քան անկումային տրամադրություններ էին տիրում: Եվ, անշուշտ, ՀԱԿ-ի` երեկվա ամփոփիչ հանրահավաքը կլիներ լրիվ ծիծաղաշարժ եւ ՀԱԿ-ը խայտառակ կլիներ, եթե քոչարյանալեւոնական շտաբի գծով չստանար կենարար թթվածին` ՙբարգավաճող՚ ՙմասսովկայի՚ տեսքով: Դե ինչ, մարդաքանակն ապահովում էին այլ ՙբարի քեռիները՚, եւ ՀԱԿ-ին մնում էր սեփական ուժերով հրապարակ բերել ուղիղ այնքան մարդ, ինչքան պաստառ էին բերել. ի վերջո, հո ՀԱԿ-ի պաստառները բռնելը չէ±ր դառնալու ՙբարգավաճողների՚ գործը:
Դե, ԼՏՊ-ի հազար անգամ ծամծմված ՙդրույթները՚ իմաստ չունի կրկին վերաշարադրելու: Պարզապես շատ ցայտուն էր ՙորձ կովերի՚ մեծն մասնագետ Բագրատյանի էմոցիոնալ այն պոռթկումը, որ մեծ ցանկություն ունեն մայիսի 6-ին ձերբազատվել, այն էլ` մեկընդմիշտ, ՙայդ տեսակից՚: ՙԱյդ տեսակ՚ ասելով հաստատ նկատի ունեին հենց մեր երկրի ազգային պահպանողական շերտը...
Ինչեւէ, սակայն հերիք է զբաղվել լիրիկայով: ԼՏՊ-ն հայտարարեց, թե որ օրն է լինելու այն հանրահավաքը, որի ժամանակ նա պետք է ընտրությունները հռչակի ամբողջովին կեղծված, իսկ միգուցե ՀԱԿ-ին էլ` 50 տոկոս հավաքած, զի հանրահավաքին ահագին զավզակություն կար, թե ինչով է զբաղվելու ՀԱԿ-ի կազմած կառավարությունը: Օրը նշանակվեց մայիսի 8-ին: Դե, ամսի 7-ին արդյունքները կհայտարարվեն, ու ԼՏՊ-ն հույս հայտնեց, որ այդ օրը երկու անգամ ավել մարդ կգա, քան երեկվա հանրահավաքին: Երեւի թե նա այն հույսին է, որ իր կողմից այդքան հայհոյվող Ռոբերտ Քոչարյանը կկազմակերպի գլխաքանակային ապահովությունը... Սակայն բավականին կասկածելի է, որ ԲՀԿ-ի ավանդական ղեկավար կազմը ցանկություն ունենա ԲՀԿ-ի զանգվածներին ներգրավել ինչ-ինչ, արդեն իսկ փողոցային անկարգությունների գարշահոտ ունեցող գործընթացների մեջ. չէ± որ դրանց հետեւանքների համար պատասխան կտան ոչ թե քոչարյանալեւոնական ՙշիրա տվողները՚ ու ՙտեր կանգնելու՚ դատարկ խոստումներ շռայլողները, այլ հենց իրենք...
Սակայն ուշագրավ է հետեւյալը. նախապատրաստական փուլից մեր սիրելի ՙնարնջագույն՚ հեղաշրջողները զրկվեցին ու զրկվեցին: Հույսեր ունեին, որ Մաշտոցի պուրակում հենց ընտրությունների օրը կստացվի լավ բախումներ սարքել ոստիկանության հետ, սակայն Սերժ Սարգսյանը միանգամից ու հիմնարար ձեւով լուծում տվեց պուրակի հիմնախնդրին: ԲՀԿ-ի 2000 տեսախցիկների հարցն էլ հետաքրքիր շարունակություն ստացավ: Ճիշտ այնպես, ինչպես ընտրացուցակների հարցով 7 կուսակցություններ դիմեցին ԱԱԾ-ին` ծանոթանալու համապատասխան ելումուտի տվյալների բազաներին, հիմա էլ 6 կուսակցությունով (ՙԺառանգությունն՚ այս անգամ դեռ չի միացել) հանդես են եկել հայտարարությամբ, որ իրար են տրամադրելու տեսագրված եւ այլ ձեւով արձանագրված խախտումների մասին տեղեկությունները: Այսինքն` մինչ այդ մեծ շոուների համար նախատեսված այդ նույն տեսախցիկները այժմ ծառայելու են ընտրությունների նկատմամբ վստահությունը բարձրացնելու գործին:
Ամփոփենք: Սերժ Սարգսյանը միանգամայն իրավացի էր, որ աղմուկը, վաղ թե ուշ, վերջանում է, իսկ աշխատանքը` մնում: Զորօրինակ` նույն պուրակի հարցում հաստատ աշխատանքը մնալու է, եւ մոռացվելու են այդտեղ եռացող բոլոր կրքերը: Նույնն էլ եւ ընտրություններում: Պարզապես ինչի հանգեցրեց ամերիկյան ազդեցության գործակալ Վարդան Սիվիլիթասիչ Օսկանյանի եւ ՀԱԿ-ի պես ՙ5-րդ շարասյուների՚ ՙնարնջագույն՚ արկածախնդրության հետեւանքները: ՀՀԿ-ին մեկուսացման օղակի մեջ գցել չստացվեց, սակայն սրընթացորեն ընկնում է ՀԱԿ-ի վարկանիշը, իսկ Օսկանյանի, Հմայակի ու այլոց բառային էկվիլիբրիստիկան բողոքավոր ընտրազանգված դեպի ԲՀԿ չքաշեց, սակայն որոշակի քանակով ավանդական ընտրազանգվածը գերադասեց անհասկանալի վարքագիծ դրսեւորող կուսակցությունից վերակողմնորոշվել դեպի հստակ ե°ւ լավի, ե°ւ վատի պատասխանատվությունը վերցնող ՀՀԿ-ն: Եվ մնում է պարզապես հնարավորություն չտալ 2,5 ու այլ ցածր վարկանիշ ունեցողներին խժդժություններ եփելու: Ընդամենը այդքանը:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում