ԴԱՎԱՃԱՆԵԼՈՎ ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆՆԵՐԻՆ` ՍԱՏԱՐՈՒՄ Է ԺԱՌԱՆԳՆԵՐԻՆ
Արխիվ 12-16![]()
Նախընտրական քարոզարշավների եռուն սահմանագիծը կհատվի մայիսի 4-ին: Այս ընթացքում, կարելի է ասել, տոնական օրերի պես եռուն ու աշխատանքային շրջան եղավ նաեւ հայտնի երգիչ-երգչուհիների, դերասանների ու հումորիստների համար: Նրանցից յուրաքանչյուրն իր ակտիվ մասնակցությունն ունեցավ տարբեր կուսակցությունների քարոզարշավներին:
Օրինակ, շոու-բիզնեսի ներկայացուցիչների մեծ մասը հիմնականում հանդես է գալիս Հանրապետական կուսակցության քարոզարշավներին: Վերջին շրջանում բազմիցս ներկայացրել ենք նրանց կարծիքներն ու պարզաբանումները տվյալ կուսակցությանը սատարելու համար: Չմանրամասնելով` նշենք, որ նրանց մի մասը նշել էր, որ հավատարիմ է մնում մեկ կոնկրետ կուսակցությանը, իսկ մի մասն էլ հավելել էր, որ, եթե համապատասխան հրավերներ լինեն, կմասնակցեն նաեւ այլ կուսակցությունների քարոզարշավներին: Իրենց այդ հնարավորին քայլը նրանք բացատրում էին այն հանգամանքով, որ նույնիսկ այդ ժամանակ իրենք իրենց գործն են անում`ª երգում են ժողովրդի համար: Եվ, ինչպես վերջերս երգչուհի Սոնա Շահգելդյանն ասաց մեր հրավիրած ասուլիսում. ՙՄեր գործը երգելն է՚:
Իսկ ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցության քարոզարշավներին ներկայանում են ժողովրդի կողմից արդեն վաղուց մոռացված երգչուհիներ, դերասաններ, ռաբիս երգիչներ, հումորիստներ: Կարելի է նշել, օրինակ, Սրբուհի Քեքեջյանին, Արփինե Բեկջանյանին, Սոնյային: ԲՀԿ-ի` ընտրողների հետ հանդիպումների ժամանակ ելույթներ են ունենում նաեւ հումորիստ Արմեն Ավետյանը, դերասան Արթուր Հակոբյանը, դերասանուհի Մարգարիտա Խաչատրյանը...
Երբ զանգահարեցինք Արթուր Հակոբյանին` պարզապես ճշտելու համար, թե ինչու է հանդես գալիս ԲՀԿ-ի, այլ ոչ թե, ասենք, ՙԺառանգության՚ կամ Դաշնակցության հանդիպումների ժամանակ, հարցը լսելուց հետո վերջինս մտորեց, մտորեց, ապա պատասխանեց. ՙԻնչո±ւ չեմ որոշել ուրիշների հետ եւ ինչո±ւ եմ որոշել հանդես գալ ԲՀԿ-ի հետ: Սա հեռախոսայի±ն խոսակցություն է, Ձեր կարծիքով՚: Երբ ասացինք, որ մեզ միայն այդ հարցն է հետաքրքրում, վերջինս ասաց. ՙԵս հիմա տաքսու մեջ եմ, հասնեմ տուն` կզանգեմ Ձեզ՚: Սակայն, երբ մեկ ժամ անց կրկին զանգահարեցինք դերասանին, վերջինս, ամենայն հավանականությամբ, տեսնելով, որ կրկին զանգը խմբագրությունից է, անջատեց հեռախոսը եւ արդեն դարձավ անհասանելի: Պարզապես հետաքրքիր է, թե որն էր դերասանի` ակնհայտորեն մեր հարցին պատասխանելուց խուսափելու պատճառը: Գուցե իսկապե±ս պատճառ ուներ...
Արդեն հայտնի է, որ Դաշնակցական կուսակցության քարոզարշավներին հանդես է գալիս բավականին ժամանակ Միացյալ Նահանգներում բնակություն հաստատած Ներսիկ Իսպիրյանը:
Շոու-բիզնեսախառը քարոզարշավից զերծ չմնացին նաեւ մեր դասականները: ՀՅԴ հանրահավաքներից մեկի ժամանակ հանդես եկավ նաեւ Հանրային ռադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախումբը:
Իսկ ՙԺառանգություն՚ կուսակցության քարոզարշավների համար Րաֆֆի Հովհաննիսյանը Միացյալ Նահանգներից Հայաստան բերեց Հարութ Փամբուկչյանին (նույն ինքը` 90-ականների սիրելի երգիչ Ձախ Հարութը) ում հայրենասիրությունը, փաստորեն, սահմանափակվում էր նախընտրական քարոզարշավով: Վերջինիս միացել է նաեւ երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանը, ով, ի դեպ, նախորդ ընտրական թոհուբոհի ժամանակ` 4 տարի առաջ սատարում էր Դաշնակցությանը`բազմիցս շեշտելով, որ հին ընկերներին չեն դավաճանում: Հետո հայտարարեց, որ Դաշնակցությունից հետո կմիանա միայն Կանաչների կուսակցությանը: Սակայն այսօր, ինչպես համոզվեցինք, դավաճանելով դաշնակցականներին, սատարում է ՙԺառանգներին՚:
Այսպիսով, երգ ու պարով, ճոխ հրավառությամբ ու անվճար համերգների տարափով գնում ենք դեպի ընտրություն: Բայց պետք չէ մոռանալ, թե ի սկզբանե ինչի համար ենք համախմբվել եւ ուր ենք գնում: Չէ± որ վաղը` ընտրություններից հետո, անկախ արդյունքներից, տարբեր կուսակցություններին սատարող սփյուռքահայ երգիչները կվերադառնան այնտեղ, որտեղից եկել էին եւ մոտ չորս տարի գրեթե կմոռանան հայրենիքն ու նախորդ ընտրությունների ժամանակ իրենց սատարած կուսակցությանը:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

