ՄՇԱԿՈՒՅԹԸ` ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՒՄ-2

Արխիվ 12-16

ՄՇԱԿՈՒՅԹԸ` ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՒՄ-2

ՙԻրավունքի՚ երեկվա համարում ներկայացրել էինք կոալիցիոն կուսակցությունների` ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի եւ ՕԵԿ-ի նախընտրական մշակութային ծրագիր-խոստումները: Իսկ այսօր կփորձենք ընթերցողի դատին ներկայացնել ՀՅԴ-ի, ՀԱԿ-ի եւ ՙԺառանգության՚ ծրագրերի որոշ դրույթներ:


ՀՅԴ նախընտրական ծրագրում ընդհանրական ձեւակերպմամբ մշակույթը նյութական եւ հոգեւոր արժեքների ամբողջությունն է, ստեղծագործական մտքի արդյունք, որը բնորոշ է բոլոր հասարակություններին: Եվ միայն մտածված մշակութային քաղաքականություն իրականացնելու դեպքում կարելի է հասնել տվյալ երկրի առաջ կանգնած ռազմավարական խնդիրների լուծմանը, ինչպես նաեւ  քաղաքական ընկալմանն ու իմաստավորմանը, որը կարեւոր գործիք է սոցիալական-տնտեսական եւ քաղաքական խնդիրների լուծման համար: Կուսակցությունն առաջարկում է սահմանել հետեւյալ առաջնահերթությունները.
Մշակույթի ոլորտում իրագործել բյուջետային ֆինանսավորման վերակազմակերպում` հատկացումը հասցնելով նվազագույնը բյուջեի 2%-ի, բարձրացնել ոլորտի կառավարման արդյունավետությունը պրոֆեսիոնալ եւ մոտիվացված կադրերով, վերահսկողական գործուն մեխանիզմներ ամրագրելով:
Ապահովել օրենսդրական երաշխիքներ եւ ընթացակարգեր` ինստիտուցիոնալ կառույցների գործունեության, մշակույթի ապակենտրոնացման, տարածքային համաչափ զարգացման, գեղարվեստական կրթության մատչելիության եւ որակի ապահովման համար:
Մշակութային կապիտալի հաշվարկումով մշակել Հայաստան-2020 հեռանկարային ծրագիրը, որը լայն իմաստով պիտի ծառայի մի կողմից` Հայաստանի արտաքին բրենդի սպասարկմանը` դառնալով քաղաքակրթական, մրցակցային արժեք, մյուս կողմից` ապահովի հայ ինքնության սպասարկմանն ու ձեւավորմանը, ի հակադրություն վայրի լիբերալիզմի ու բարոյական հոգեկան պարտությունների:
ՀԱԿ-ի  հիմնական նպատակը քաղաքացու ստեղծագործական ազատության ապահովումն ու քաղաքացիական հասարակության ստեղծումն է, որտեղ ապահովված կլինի քաղաքացու ազատ ինքնադրսեւորումը, մասնակցությունը մշակութային գործընթացներին թե° որպես ստեղծագործողի, եւ թե° որպես ստեղծագործական արդյունքներին հաղորդակցվողի: ՀԱԿ-ն առանձնացրել է մշակութային քաղաքականության հիմնական սկզբունքները` մշակութային բազմազանությունը, ստեղծագործական նախաձեռնություններին աջակցելը, ինքնությունների ողջունումը եւ միջմշակութային հաղորդակցության քաջալերումը: Ըստ նրանց, մշակութային արժեքի գնահատումը պետք է իրականացվի անկախ փորձագիտության, վարչական, մասնավոր եւ ազատ շուկայական փոխհարաբերությունների միջոցով: Յուրաքանչյուր ծրագրի իրականացումից առաջ պետք է լուսաբանվեն մրցութային պայմանները, ծրագրի իրականացման մեխանիզմները, իսկ ծրագրերի իրականացումից հետո` արդյունքները:
ՙԺառանգության՚ նախընտրական ծրագրում ազգային մշակույթի զարգացումը պետության առաջնահերթ խնդիրներից մեկն է համարվում: Այդ նպատակով կարեւորվում է օրենսդրական համապատասխան դաշտի ձեւավորման գործընթացը` հետեւյալ միջոցառումների իրականացման միջոցով.
մշակութային քաղաքականության հստակ ռազմավարության մշակում` առանձնացնելով առաջնահերթություններն ու հեռանկարային ծրագրերը,
անհատի ազգային մշակութային դաստիարակության զարգացում նախադպրոցական ու դպրոցական տարիքից,
հատուկ ուշադրություն թանգարաններին ու գրադարաններին, ինչպես նաեւ պայմանների ստեղծում երաժշտական եւ թատերական արվեստի զարգացման համար,
աջակցում ստեղծագործական միություններին, մշակութային հասարակական կազմակերպություններին,
պետական եւ հասարակական ուշադրություն Հայաստանի պատմաճարտարապետական հուշարձանների եւ մշակութային այլ արժեքների պահպանմանն ու վերականգնմանը,
գործուն միջոցների ձեռնարկում հարեւան երկրներում, ինչպես նաեւ արտերկրի այլ կենտրոններում հայկական պատմաճարտարապետական հուշարձանների պահպանման, դրանց ուսումնասիրության, հաշվառման, չափագրման, վերականգնման եւ այլ հարթություններում:
Այդ նպատակով կուսակցությունն առաջարկում է օրենսդիր եւ գործադիր քայլեր, մասնավորապես` պարբերական մամուլն ու գրահրատարակչությունը ազատել ավելացված արժեքի հարկից` նկատի ունենալով Հայաստանի պարբերական մամուլի եւ գրահրատարակչության փոքր տպաքանակներն ու ցածր շահութաբերությունը, ինչպես նաեւ Հայաստանում բնակվող մյուս ազգությունների մշակույթի զարգացման անհրաժեշտությունը:
Նրանք առաջարկում են նաեւ խորացնել Հայաստան-Արցախ-Սփյուռք մշակութային առնչությունները, միաժամանակ ընդարձակել եւ ամրապնդել Հայաստանի միջազգային մշակութային կապերը` պետական համապատասխան նոր կառույցի միջոցով, ստեղծել մշակութային կցորդի ինստիտուտ Հայաստանի բոլոր դեսպանատներում...
Երեւի անզեն աչքով էլ նկատվում է, որ, շատ քիչ բացառություններով, գրեթե բոլոր մշակութային ծրագրերն այս կամ այն չափով նմանվում են միմյանց: Սակայն ավելի լավ պատկերացում կազմելու համար հարկավոր է ուսումնասիրել ոչ միայն մշակութային ծրագրերը:

ԱՐՓԻՆԵ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում