Երեկ նոստալգիկ տրամադրություններով ՀԿԿ-ն նշում էր Աշխատավորության տոնը եւ Մաշտոցի պողոտայից երթ կատարեցին մինչեւ Շահումյանի արձան, որտեղ էլ ընկեր Թովմասյանը հայտարարել է. ՙՀՀՇ-ն ասում էր, որ լապատկի պոչն իմ ձեռքում չի, մինչդեռ 90-ականներին լապատկի պոչի քաղաքականություն էր վարում՚:
Իսկ թե որքանով այն կապ ուներ երեկվա երթի հետ, պարզ չէ, այնուամենայնիվ որքան ընտրազանգված ձեռք բերեց եւ ի±նչ տվեց այն ՀԿԿ-ին` հարցին ընկեր Թովմասյանը պատասխանեց. ՙՄիջոցառումը գնահատում եմ բավականին բարձր, մակարդակով, որտեղ հանրապետության 45 շրջանային կոմիտեների ներկայացուցիչներն էին մասնակցում, ինչպես նաեւ Երեւանից` աշխատավորությունը, պատերազմի ու աշխատանքի վետերաններ, մեծ քանակությամբ երիտասարդներ եւ այլն: Այս միջոցառումը կնպաստի հետագա մեր տարիների ավելացմանը, մարդիկ նայում էին մեզ, դրական եւ ուրախ ժպտում էին, խանդավառությամբ վերհիշում էին այն ժամանակները, թե ինչպես են ապրել Կոմունիստական կուսակցության տարիներին: Այնպես որ, ընդհանուր առմամբ, միջոցառումը գնահատում եմ դրական եւ հաջողված՚: