ՙՙՙՙԱՌԱՋԻՆ ԿԻՆ ՀԱԶԱՐԱՊԵՏԸ

Արխիվ 12-16

ԱՌԱՋԻՆ ԿԻՆ ՀԱԶԱՐԱՊԵՏԸ

Արցախյան պատերազմի մասին բազմիցս խոսելու առիթներ ունեցել ենք: Եվ Շուշիի ու Լաչինի ազատագրման հերթական տարելիցը եւս մեկ առիթ է պատերազմական օրերը հիշելու համար: Սակայն բազում հրապարակումներում մեկ թեմայի անդրադառնալու առիթ գրեթե չենք ունեցել: Խոսքն այն մասին է, թե ինչ դեր են ունեցել կանայք պատերազմում: Ուստիեւ փորձենք այդ բացը լրացնել:
ուրջ 200 կին 1988-94թթ.-ին մասնակցել է ազգային-ազատագրական պայքարին: Այսօր նրանցով հպարտանում է ողջ հայրենիքը: Այդ կանանցից առաջինը ՋՈՒԼԻԵՏԱ ԳՅՈՒՆԱՇՅԱՆՆ Է, ով Հայաստանի ինքնապաշտպանության եւ ազգային-ազատագրական պայքարի մասնակից է, հասարակական գործիչ, ՀՀ-ում առաջին կին հազարապետը:
Ծնվել է 1937 թվականին` Ախուրյանի շրջանի Ազատան գյուղում: 1945 թվականին ընտանիքով տեղափոխվել են Լենինական (Գյումրի), իսկ 1978 թվականից ապրում է Երեւան քաղաքում: 18 տարի շարունակ` 1970-1988թթ., աշխատել է Աղավնաձորի մանկական առողջարանում որպես ավագ մանկավարժ:
1988 թվականին նրա կյանքը կտրուկ փոխվում է: Նա անդամագրվում է Հայոց ազգային բանակին (ՀԱԲ) եւ ակտիվ մասնակցություն ցուցաբերում ազգային-ազատագրական պայքարում: Ահա թե ինչ է հիշում այդ մասին հերոսուհին.
ՙԱյն ժամանակ աշխատում էի Գրողների միությունում եւ  մայրության ֆոնդի վերստուգիչ հանձնաժողովի նախագահն էի: Երբ լսեցի, որ Վասիլյան Ռազմիկը կազմում է բանակ, առանց հապաղելու որոշեցի միանալ նրան: Այնպես եղավ, որ կանանց ցուցակում իմ անունը հայտնվեց առաջինը: Անցավ որոշ ժամանակ, եւ հարյուրավոր մարդիկ կամավոր եկան ՀԱԲ: Երբ մեր թիվը շատացավ, սկսեցինք ակտիվ աշխատել, որոշումներ կայացնել, թե որտեղից սկսենք, ինչ անենք: Այդ բոլոր հանդիպումները կայանում էին կույրերի միավորման նկուղում: Ինձ հետ միասին խորհրդի անդամներ էին նաեւ Գեւորգյան Վարդանը, Ճայի Մայիսը, Գռո Գառնիկը, պարոն Վարդանը, Թայֆուն Համլետը եւ այլ տղաներ: Մենք նվիրված ուզում էինք, որ կազմվեր մեր անկախ բանակը, որը կկոչվեր ՙԾիծեռնակներ՚: Բայց այդ ամենը կազմակերպելու համար մեզ հարկավոր էր գումար եւ օգնություն: Այդ ժամանակ մեզ օգնության ձեռք մեկնեց իրավաբան Կարապետյան Արամը` 26 կոմիսարների գլխավոր դատախազը, Մարո Մարգարյանը եւ բանաստեղծուհի Մետաքսեն: Վասիլյանը նաեւ վաճառում էր իր գրքերը, որպեսզի կարողանար իրականացներ իր մտադրությունները: Իսկ ես, լինելով նրա տեղակալը եւ սոցիալական բաժնի պետը, զբաղվել եմ ազատամարտիկների օժանդակությամբ: Բանակը նաեւ զենքի կարիք ուներ: Այդ մտադրությամբ մեկնեցինք Ջավախք` ջրի մեքենայով լիքը զենք եւ զինամթերք բերելու: Եվ այսպես շարունակ աշխատելով, մեկս մյուսի թիկունքին կանգնելով` կարողացանք ստեղծել ՀԱԲ-ը: Սակայն մեզ խանգարողներ շատ կային, որոնց պատճառով էլ 1990թ. հոկտեմբերի 26-ին ՀԱԲ-ը լուծարվեց: Բայց մեր տղաները զենքը ցած չդրեցին եւ տարբեր ջոկատների հետ մասնակցեցին կռվին, չհայտարարված պատերազմին՚:
1988-94թթ. ՀԱԲ-ի, ապա տարբեր կամավորական ջոկատների կազմերում մասնակցել է ՀՀ Արարատի (Երասխի), Վայքի, Գորիսի (Կոռնիձոր, Շուռնուխ), Կապանի եւ  ԼՂՀ Մարտակերտի (Կիչան, Վաղուհաս), Հադրութի (Ջրակուս) շրջանների ինքնապաշտպանական եւ ազատագրական մարտերին:
ՙԵրբ ես զինվորների հետ գնում էի Լաչին, ճանապարհին  տղաները սպառեցին բոլոր պաշարները եւ կրկին քաղցած էին: Այդ ժամանակ ես սիբեխ քաղեցի եւ կարգադրեցի տղաներին կրակ վառել: Կերակուր պատրաստեցի, որի համար նրանք շատ շնորհակալ էին: Նաեւ մեկնել էի Կոշի գաղութ, որպեսզի մահճակալներ խնդրեմ զինվորների համար: Սարգսյան Ռազմիկը մեզ չմերժեց եւ տրամադրեց մոտ 250 մահճակալ: Մեկ անգամ էլ որոշեցի ցուցաբերել իմ խիզախությունը: Իջեւանում էինք, պատերազմ էր: Պարոն Վասիլյանը ռացիայով հակառակորդի հետ զրուցելիս չէր ուզում հասկանալ դրանց ՙշան՚ լեզուն: Մենք գտնվում էինք վտանգի մեջ, եւ պետք էր շեղել թշնամուն: Այդ ժամանակ ես, տիրապետելով թուրքերենին, վերցրեցի ռացիան եւ սխալ ուղղություն տվեցի հակառակորդին: Նա շեղվեց, իսկ մենք կարողացանք առաջանալ մեր զորքով: Իսկ երբ Արտաշատի Արմաշ գյուղում էինք, ես եւ իմ մի քանի լավ ընկերները` Կոմիտասը, Մռդոն, Մարտինը, Հայրոն, անդադար քարոզում էինք այնտեղի բնակիչներին, որ չգնան, չընդգրկվեն Սովետական բանակի կազմում. չէ± որ մեր նպատակն էր ստեղծել անկախ բանակ: Անցկացրել էինք բազմաթիվ հայրենասիրական դասընթացներ: Ես նաեւ բազմիցս Արցախ եմ տարել սննդամթերք ու հագուստ: Այսպես շարունակ` ինչով կարողանում, օգնում էի իմ հայրենիքին՚:
Եվ ձգվեցին տարիները` հասնելով հաղթակամարին: Հայոց տիկինը տոնեց հաղթանակը` ազգային-ազատագրական պայքարի հաղթանակը:
Դա 1994 թվականն էր: ՀԱԲ ռազմական կազմակերպության սոցիալական բաժնի պետ, հազարապետ Ջուլիետա Գյունաշյանը պատվով անցավ իր կյանքի ուղին: Պարգեւատրվեց ՙՎազգեն Սարգսյանի՚, ՙՄարշալ Հ. Բաղրամյանի՚, ՙԳարեգին Նժդեհի՚, ՙՄայրական երախտագիտության՚, ՙԱզատամարտիկի՚, ՙԲանակի՚, ՙՀայրենյաց զինվորի՚, ՙՀայոց արծվի՚,ՙՓառապանծ մարտիկի՚, ՙԱզատամարտի վետերանների միության՚, ՙՌազմիկ Վասիլյանի՚ մեդալներով: Ջուլիետա Գյունաշյանը նաեւ երեք անգամ արժանացել է պատվոգրի ՀԿ-ի կողմից: 2007 թվականից էլ ԼՂ ՊՆ-ի կողմից է պարգեւատրվել անվանական ոսկե ժամացույցով եւ պատվոգրով: 2011թ. մայիսի 28-ին պարգեւատրվել է ՙԱնկախության՚ մեդալով: Նույն թվականի հունիսի 9-ին նրան շնորհվել է Շիրակի մարզի Ազատանի պատվավոր քաղաքացու կոչում: Այսօր էլ նա առաջվա ջանքերով ծառայում է իր ազգին: Լինելով ՊՆ-ի համակարգող խորհրդի պաշտպանության անդամ` հոգ է տանում մեր սիրելի բանակի մասին: Շուտ-շուտ այցելում է իր սիրելի զինվորներին, ուժ եւ հույս է ներշնչում նրանց սրտերում: Թեեւ նա չի կարող բոլորին գրկել ու մայրական համբույր տալ, բայց նույնիսկ մեկ վայրկյան չի մոռանում նրանց եւ միասին անցկացրած բոլոր դժվար օրերը: Իսկ 2011թ. իր եւ Ազատանի գյուղապետարանի նախաձեռնությամբ Հայրենական մեծ պատերազմի զոհվածների հիշատակին կառուցված հուշակոթողի սրահում ստեղծվում է Արցախյան հերոսամարտում զոհված ազատամարտիկների հիշատակին նվիրված թանգարան:
Նա չի ուզում, որ որեւիցե հայ, դժվար պայմաններից ելնելով, լքի իր հայրենիքը: Նաեւ հիասքանչ մայր է, ունի երկու որդի, 4 որդեգրած զավակ եւ 6 թոռ: Ցավոք, իր կողքին այս պահին միայն իր որդեգրած զավակներից մեկն է: Նա համոզված է, որ շուտով մյուս զավակներն էլ կվերադառնան Հայաստան:
Ջուլիետան իրեն բախտավոր է համարում, որ արժանի է եղել հայորդիներ ծնել, օգնել իր ազգին ու իր երկրին: Երախտապարտ է իր հրամանատար Վասիլյան Ռազմիկին եւ շատ է ցավում նրա կորստի համար. ՙ28 տարեկանից բանակ կառավարելը հերոսություն է: Հիշում եմ` ՀԱԲ-ում բոլորս նրան ասում էինք ՙբուրավետ՚, մեծարում, հարգում էինք: Երբեք չենք մոռանում իրեն եւ ամեն անգամ Եռաբլուր գնալիս առաջինն իր շիրմին ենք ծաղիկներ դնում: Նա շատ շատերին է օգնել իր կյանքում, եւ մինչեւ այսօր նրա մայրն ու կինը շարունակում են իր բարեգործությունը` օգնում ու կերակրում են բազմաթիվ կարիքավորների՚:
Տիկին Ջուլիետան հստակ ասում է, որ եթե հայրենիքը լինի վտանգի մեջ, նա պատրաստ է ամեն գնով ծառայել հայրենիքին:

ԼԱՈՒՐԱ ԲԱԼԱՅԱՆ

 

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում