ՙՙՙՙՎԱՈՒՉԵՐԱՅԻՆ ԹԱԼԱՆԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Արխիվ 12-16![]()
ՙԻրավունքի՚ մեր վերջին համարում անդրադարձել էինք նախընտրական այն տրյուկին, որ վերջին ժամանակներս մի տեսակ փորձում են առաջ տանել Լեւոն Տեր-Պետրոսյանն ու ՀՀՇ-ական ծագման նրա որոշ զինակիցներ: Այն է` ԼՏՊ-ն 2008թ.-ի այն քարոզների փոխարեն, թե ժամանակին երկրի վիճակը վատ էր, քանի որ պատերազմ էր, շրջափակում ու նման այլ բաներ, այսօր արդեն փորձում է համոզել, թե այն ժամանակներում` իր օրոք, ոչ մի վատ բան էլ չկար: Ավելի ճիշտ` որ ներկայիս հետ համեմատած` այն օրերին Հայաստանը պարզապես դրախտի պես մի վայր էր, ու պարզապես ժողովրդի աչքին էր երեւում, թե ինքը վատ է ապրում:
ԹԱԹԱՐ-ՄՈՆՂՈԼԻՑ ԷԼ ԲԵԹԱՐ
Իհարկե, արդեն վերջնականապես հայաստանյան քաղաքականությունից ու առհասարակ երկրի կյանքից դուրս գրվող ծեր ղառղառի այդ արդարացումներին կարելի էր եւ ուշադրություն չդարձնել: Առավել եւս, որ դրանք նա հնչեցնում է իր արդեն հատուկենտ կողմնակիցների մոտ միայն, որոնց մեջ քիչ չեն նաեւ նրանք, ում համար ԼՏՊ-ի օրոք երկիրն իրոք դրախտ էր, ավելի ճիշտ` մի համեղ պատառ, որից մեծ ախորժակով նրանք օգտվում էին: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ ԼՏՊ-ն ինքն իրեն ու իր նախկին վարչակազմերին այդպես արդարացնելով, ըստ էության, փորձում է կեղծել պատմությունը: Պատմություն, որի համար դեռ հույս ունենք, որ տարբեր կոնկրետ անձինք մի օր պատասխանատվության են ենթարկվելու...
Ինչեւէ, մեր հիշատակված հրապարակման մեջ հպանցիկ, տեղեկանքի կարգով, անդրադարձել էինք նաեւ սեփականաշնորհում կոչվածին: Ընդ որում, այդ տեղեկանքը 1998թ.-ին ԱԺ-ով անցած ՙ1997թ. ՀՀ պետական բյուջեի կատարողականը՚ փաստաթղթից էր, այսինքն` ունի օրենքի ուժ: Խոսքը հետեւյալի մասին է. ՙ1997թ. ընթացքում շարունակվել Է պետական ձեռնարկությունների եւ անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհումն ու ապապետականացումը: 1994թ.-ից սկսած սեփականաշնորհվել են տնտեսության տարբեր ճյուղերի ավելի քան 1250 միջին եւ խոշոր ձեռնարկություններ, ինչպես նաեւ` մոտ 6021 ՙփոքր՚ օբյեկտներ: Սեփականաշնորհված գույքի արժեքի 99,2 տոկոսը վճարվել է սեփականաշնորհման սերտիֆիկատներով, մնացածը` դրամով: Մարված սերտիֆիկատները կազմում են բնակչությանը բաշխված սերտիֆիկատների ընդհանուր թվի մոտ 95 տոկոսը: Պետք է նշել, որ ներկայումս բաց բաժնետիրական ընկերությունների բաժնետոմսերի 60 տոկոսը տնօրինվում է բաժնետերերի 2,5 տոկոսի կողմից:
Ըստ էության, 1997թ.-ը հանրապետությունում զանգվածային սեփականաշնորհման ավարտն էր՚:
Փորձենք հասկանալ, թե ինչ է իրենից ներկայացնում այս փաստաթուղթը: Թե ինչ է նշանակում այն միտքը, որ ԲԲԸ-ների 60 տոկոսը տնօրինվում է բաժնետերերի 2,5 տոկոսի կողմից, թերեւս, նույնիսկ մեկնաբանելու կարիք էլ չկա: Կոպիտ ասած, որ երբեմնի հզոր Խորհրդային Հայաստանի յուրաքանչյուր ձեռնարկության բաժնետոմսերի 60 տոկոսը բաժին էր հասել 2-3 մարդու, հիմնականում տնօրենին, նրա տեղակալին, շատ դեպքերում նաեւ` ՙդրսից՚ եկած 2-3 այլ զոռբաների, որոնց հաջողվել էր բառիս բուն իմաստով դուրս քշել տվյալ ձեռնարկության կամ օբյեկտի ղեկավարությանը: Ունենալով 60 տոկոս, այդ 2-3 մարդը փաստացի իրենց ձեռքն էին վերցնում ողջ ձեռնարկությունը, քանի որ, միաժամանակ, այդ 60 տոկոսը նրանց տալիս էր որոշումներ ընդունելու իրավունք: Մնացած 40 տոկոսը (20 տոկոսը կոլեկտիվներին անհատույց սեփականաշնորհելու, 20 տոկոսն էլ` տարբեր այլ մեխանիզմներով) ձեռնարկության կոլեկտիվի մնացած անդամների բաժինն էր: Սակայն այդ մնացած անդամները, ունենալով մեծ թիվ, բայց յուրաքանչյուրը տնօրինելով 1-2 բաժնետոմսերի, հասկանալի է, որ ոչ մի պարագայում չէին կարող էլ դերակատարություն ունենալ տվյալ ձեռնարկության ճակատագրում: Եվ գրեթե անմիջապես էլ ձեռնարկությունների պատկառելի մեծամասնությունը դադարեցին աշխատել, եկամուտ բերել: Կոլեկտիվի անդամներն էլ դարձան գործազուրկ, հասան չքավորության շեմին եւ հիմնականում իրենց այդ 1-2 բաժնետոմսը կամաց-կամաց վաճառեցին հիշատակված 2-3 զոռբաներին: Ասենք, շատ դեպքերում այդ զոռբաները նույնիսկ իրենց նեղություն չտվեցին այդ բաժնետոմսերի համար վճարել. պարզապես ձեռնարկության եղած-չեղածը հապշտապ վաճառեցին, այդ գումարները տարբեր մեխանզիմներում մինչեւ վերջին կոպեկը դրեցին գրպանները: Եվ մինչ մնացած 40 տոկոսի սեփականատերերը նստած սպասում էին իրենց բաժնետոմսերի դիմաց եկամուտների, պարզվեց, որ տվյալ ձեռնարկությունը սնանկացել է ու էլ գոյություն չունի: Դրանից հետո մնում էր այդ բաժնետոմսերը միայն աղբանոցը գցել...
ՙԸստ էության, 1997թ.-ը հանրապետությունում զանգվածային սեփականաշնորհման ավարտն էր՚: Սա էլ նշանակում է, որ վերը նկարագրված պատկերը վերաբերում է պետական գրեթե ամբողջ գույքին: Այսինքն` ընդամենը 3 տարում այն ժամանակների հայաստանյան աշխատունակ բնակչության մոտ 2,5 տոկոսը, այսինքն` մոտ 50-60 հազար մարդ, տեր դարձան երկրի գրեթե ողջ սեփականությանը: Կա± պատմության մեջ նման կարճ ժամանակահատվածում զանգվածային այդպիսի թալանի այլ օրինակ. միգուցե: Սակայն, միանշանակ, հայաստանյան այս թալանը պատմական այդ բոլոր օրինակների լավագույն հորիզոնականներում է: Եվ նկատենք, սրա հետ ամենեւին էլ կապ չունի ո°չ պատերազմը, ո°չ շրջափակումը ու ո°չ էլ այն մյուս բոլոր արդարացումները, որոնք իր ժամանակների հայաստանյան արհավիրքների հետ կապված բերում է ԼՏՊ-ն: Այս թալանը պարզապես մի խումբ մարդկանց կողմից որոշվեց եւ հետեւողականորեն իրականացվեց: Ընդ որում, թալանչիական այնպիսի փայլուն մեթոդներով, որին հասնել կերազեին աշխարհիս լավագույն հանցագործներն անգամ: Օրինակ` սեփականաշնորհման սերտիֆիկատ կամ վաուչեր կոչված թղթի մի քանի կտորով ամբողջական ձեռնարկությունների տեր դառնալը...
100 ՀԱԶԱՐ ԴՐԱՄՈՎ` ՄԻ ԱՄԲՈՂՋ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ
ՙՍեփականաշնորհված գույքի արժեքի 99,2 տոկոսը վճարվել է սեփականաշնորհման սերտիֆիկատներով...՚: Սա նշանակում է, որ խորհրդային տարիներից ժառանգություն մնացած հզոր տնտեսության առյուծի բաժնին տեր դառնալու համար վճարվել է ամենասովորական մակուլատուրայով:
Հիմա, իհարկե, մի տեսակ դժվար է ասել, թե առաջինն ում մտքով անցավ ժողովրդին լավություն անելու անվան տակ վաուչեր կոչվող թղթերը տպելն ու Հայաստանի բնակիչներին մեկական նմուշով բաժանելը: Սակայն մինչ 1994թ.-ին այդ նորամուծությունը կկիրառվեր, Հայաստանում ժողովրդական ունեցվածքի փորձը կամաց-կամաց ձեռք էր բերվում: Համենայնդեպս, ձեռնարկությունների սեփականաշնորհման գործընթացը սկսվեց դեռ 1991-1992 թվականներից: Ճիշտ է, այդ փուլում միայն փոքր օբյեկտների (հասարակական սննդի, առեւտրի, կենցաղսպասարկման եւ այլ) տեսքով: Սակայն այստեղ էականն այն էր, որ այդ գույքը մասնավորեցվում էր առանց որեւէ համապատասխան օրենքի` ընդամենը կառավարության որոշումների հիման վրա, ինչն արդեն իսկ պետական նշանակության հանցագործություն էր: Եվ ահա, այդ փորձը ավելի մեծ ծաղկման հասավ 1993թ.-ին, երբ 1100 խոշոր եւ միջին արդյունաբերական ձեռնարկությունների գույքի արժեքի 20 տոկոսն անհատույց տրվեց աշխատանքային կոլեկտիվներին: Ու դրանից հետո արդեն, համարելով, որ այդ 20 տոկոսով աշխատավորությունը պետք է բավարարվի, սկիզբ առավ սեփականաշնորհման հիմնական փուլը: Եվ ահա այստեղ է, որ շրջանառության մեջ մտան այդ չարաբաստիկ վաուչերները...
ՙԿայունացման միտումներին զուգընթաց՚ 1994 թվականին էապես խորացավ նաեւ տնտեսական բարեփոխումների` սեփականաշնորհման, հարկային համակարգի օրենսդրական կարգավորման, կառավարման մեխանիզմների կատարելագործման գործընթացը: Պետական ձեռնարկությունների եւ անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման եւ ապապետականացման ծրագրում ընդգրկված 2750 փոքր օբյեկտներից առայժմ կառավարության կողմից որոշում է ընդունվել 1185-ի սեփականաշնորհման վերաբերյալ: Գնահատվել է 591 օբյեկտ, սեփականաշնորհման պայմանագիր է կնքվել միայն 266 օբյեկտի վերաբերյալ: Նշված օբյեկտների սեփականաշնորհումից սեփականաշնորհման հատուկ հաշվին մուտքագրվել է շուրջ 455 միլիոն դրամ, որից 358-ը` սեփականաշնորհման սերտիֆիկատներով, իսկ մնացած 97-ը` դրամով՚: Մեջբերումը ԼՏՊ-ին գովերգող, ավելի ճիշտ` ՙԼեւոն-նախագահ՚ կարգախոսի տակ գործող կայքերից մեկից է: Եվ նույնիսկ այն դեպքում, երբ փորձում են գովերգել ԼՏՊ-ին, էլի ստացվում է խոշոր հանցագործի դիմագիծ: Տեսեք` ինչ-որ հատվածում սեփականաշնորհվել է, ընդհանուր առմամբ, 1400-1500 օբյեկտ ու դրա դիմաց ստացվել է 455 մլն դրամ: Այսինքն` ամեն մի օբյեկտի մասնավորեցման միջին գինը 300 հազար դրամի կարգի է: Եվ դրան գումարվում է նաեւ վաուչերային բլեֆը: Հայտնի է, որ սերտիֆիկատի անվանական արժեքը 20 հազար դրամ էր: Սակայն այն շրջանառության մեջ դնելու առաջին իսկ պահից արժեզրկվեց: Եվ այն աստիճան, որ 1-1,5 տարուց ՙսեւ շուկայում՚ վաուչերի գինը իր անվանական արժեքին զիջում էր 5-6 անգամ: Տեսեք ինչ է ստացվում. հիշատակված 455 մլն դրամից 358-ը վճարվել է սերտիֆիկատով: Այսինքն` այդ արժեքով սերտիֆիկատ ՙսեւ շուկայից՚ ձեռք բերելու համար փաստացի պետք էր վճարել մոտ 60-65 մլն դրամի կարգի գումար: Ստացվում է, որ իրականում հիշատակված 1400-1500 օբյեկտների համար վճարվել է մոտավորապես 160 մլն դրամ, եւ այդ դեպքում յուրաքանչյուր օբյեկտի միջին արժեքը դառնում է 100-110 հազար դրամ: Իսկ այդ օբյեկտ կոչվածը պետք է, չէ±, առնվազն մեկ շինությունից բաղկացած լիներ (չհաշված դրա միջի գույքը): Սա արդեն թույլ է տալիս գոնե նախնական պատկերացում կազմել թալանի իրական ծավալների մասին:
ՕՐԵՆՔՈՎ ԹԱԼԱՆ
Ու նկատենք, այդ թալանն իրականացվել է բացառապես օրենքի շրջանակներում:
Ինչպես բուն սեփականաշնորհման, այնպես էլ դրա վճարման ու մնացած այլ մեխանիզմների հետ կապված ընդունվել են մի քանի օրենքներ, կառավարության բազմապիսի որոշումներ ու այդ կարգի բազում այլ փաստաթղթեր: Ամենակարեւոր դրվագներից մեկը, որը կարմիր թելի պես անցնում է այդ կարգի բոլոր փաստաթղթերով, այն է, որ վաուչերները, թեեւ բաշխվում էին օրենքով` դրա իրավունքն ունեցող Հայաստանի յուրաքանչյուր բնակչի մեկական հատով, սակայն օրենսդրությունը այդ սերտիֆիկատների առք ու վաճառքի լայն հնարավորություն էր սահմանում: Ընդ որում, այդ վաուչերը մի կողմից նախատեսված էր` որպես ՙվճարման միջոց, սեփականաշնորհման սերտիֆիկատները կարող են օգտագործվել միայն ծրագրով նախատեսված սեփականաշնորհվող օբյեկտների բաժնետոմսերի, բաժնեմասերի, գույքի, ինչպես նաեւ ինվեստիցիոն հիմնադրամների (ֆոնդերի) բաժնետոմսերի ձեռքբերման նպատակով...՚: Մյուս կողմից էլ` նույն օրեսնդրությամբ թույլատրվում էր սերտիֆիկատների ազատ առք ու վաճառք. ՙՍեփականաշնորհման սերտիֆիկատների առուծախի գործարքների ժամանակ դրանց գինը որոշվում է կողմերի համաձայնությամբ...
Սեփականաշնորհման սերտիֆիկատները, անկախ ձեռքբերման վայրից, ուժի մեջ են Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում՚: Եվ ընդհուպ մինչեւ օրեսդրական դրույթներ կան, որոնք անգամ իրավաբանական անձանց էին թույլատրում վուչերների առք ու վաճառքի գործարքներով զբաղվել. ՙԻրավաբանական անձանց կողմից ձեռքբերված սեփականաշնորհման սերտիֆիկատներն արտացոլվում են նրանց հաշվեկշիռներում՚ եւ այն էլ` ոչ թե դրանց անվանական արժեքով, այլ ձեռքբերման գնով: Տրամաբանորեն յուրաքանչյուր ՀՀ քաղաքացու տալով մեկ սերտիֆիկատ, դա ենթադրում էր պետական սեփականության հավասարաչափ բաշխումը երկրի բոլոր բնակիչների մեջ: Բայց այն պահին, երբ օրենքով թույլատրվեց վաուչերների առք ու վաճառք, դա արդեն իսկ փաստորեն միտված էր նրան, որ այդ սեփականությունը կենտրոնանա ոչ թե ողջ բնակչության, այլ դրա մի փոքր մասի ձեռքին: Ընդ որում, այն մասի, որը ուներ հավելյալ ֆինանսական հնարավորություններ կամ օգտվում էր իշխանական լծակներից: Եվ հենց միայն այս հանգամանքն է արդեն իսկ ապացուցում, որ այդ ամբողջ թալանը կազմակերպված էր ամենավերեւներից, ու դրա իրականացման համար կիրառման մեջ էր դրվում անգամ օրենքը դրան համապատասխանեցնելը:
ՙԼԵՎԻ՚ ՎԱՈՒՉԵՐՆԵՐ
Եվ չնայած այդ ամենին, նույնիսկ այդ համընդհանուր թալանին միտված օրենսդրությունը կոպտորեն ոտնահարելու քայլեր եւս նկատվեցին: Խոսքը հետեւյալի մասին է. բացարձակապես վերահսկողությունից դուրս էր ինչպես սերտիֆիկատների տպագրման, այնպես էլ` դրա բաշխման գործընթացը: Իսկ սա նշանակում է, որ ամենեւին էլ չպետք է բացառել նախ` հավելյալ սերտիֆիկատներ տպագրված լինելու փաստը, եւ ապա` որ դրանց միջոցով գնված ձեռնարկությունների դիմաց վճարելուց հետո մինչեւ մարվելը նույն սերտիֆիկատներով կարող էին կրկին գործարքներ իրականացվել: Տարիներ առաջ ԱԺ-ի քննարկումներից մեկի ժամանակ հնչեց նման կցկտուր հայտարարություն. ՙԱյստեղ չհասկացվեց այն փաստը, որ 16 հազար 681 սերտիֆիկատ ավելցուկ է եղել: Սա ի±նչ է նշանակում: Մենք բոլորս գիտենք, որ սերտիֆիկատները համարակալված են: Եթե, ասենք, տպագրված էր 3 մլն 990 հազարի չափով եւ դրանից ավել ձեռնարկությունների սեփականաշնորհման ժամանակ այս 16 հազար 681 հատը մտել են շրջանառության մեջ, ապա ժամանակին պետք է կասեցվեր: Տեսնեինք, թե այդ 16 հազար 681-ը ի±նչ ձեռնարկությունների վրա ներդրվեցին, ովքե±ր գնեցին: Ցանկալի կլիներ, որ այդ մարդկանց մասին Վերահսկիչ պալատի ուսումնասիրությունների արդյունքում այս ամբիոնից բարձրաձայն ասվեր:
Կարեւոր հարցերից մեկն այդ ուղղությամբ համարում եմ այն, որ մեր Վերահսկիչ պալատը իր ասելիքը ավելի հստակեցնի եւ ասի, թե այդ ծավալի սերտիֆիկատները ո±ւր են գնացել...՚: Պարզաբանենք, ժամանակին Վերահսկիչ պալատը իրականացրել էր կցկտուր ուսումնասիրություններ սեփականաշնորհման սերտիֆիկատների հետ կապված եւ արձանագրել էր հիշատակված քանակով ավելի սերտիֆիկատների առկայության փաստ, որը եւ շեշտադրվել էր նաեւ ԱԺ-ում: Ընդ որում, այդ մոտ 16,5 հազարը վերջնական թիվը չէ, քանի որ նույն ելույթն ավարտվում է այսպես. ՙԳիտենք, որ այս ավելցուկ սերտիֆիկատներից կան նաեւ շատ սերտիֆիկատներ, որոնք օրինական են եղել եւ շրջանառության մեջ չեն մտել: Եթե դրանք գումարենք, ապա կլինի ոչ թե 16 հազար 681, այլ այդ ծավալը կավելանա: Այսինքն` այն ավելցուկ եւ կեղծ սերտիֆիկատները, եթե տպագրվել են, ապա այս ուղղությամբ մեր իրավապահ մարմինները իրենց խոսքը ասեն՚: Իրավապահ մարմիններն, իհարկե, այդպես էլ իրենց խոսքը չասացին: Սակայն շատ չանցած ի հայտ եկան նաեւ այլ տվյալներ, որ ՙլեւի՚ սերտիֆիկատների թիվը ոչ թե 16,5 հազարի կարգի էր, այլ դրանից առնվազն 2,5-3, որոշ տվյալներով էլ` մոտ 10 անգամ շատ:
Մի խոսքով, ներկայացվածը, համոզված ենք, մի այնպիսի խոշոր հանցագործությունների շարք է, որը հազիվ թե վաղեմության ժամկետ ունենա, ինչքան էլ որ փորձեն կեղծել պատմությունը:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ
ՏԵՍԱԿԵՏ
ՙ
Տարբեր պետական կառույցների կողմից ուսումնասիրությունները փաստեցին, որ ձեռնարկությունների ձեռքբերման համար վճարման միջոց է ընդունվել ավելի շատ վաուչեր, քան բաշխվել է: Խոսքը լրացուցիչ շուրջ 40 հազար հավաստագրի մասին է, որի գումարն այն ժամանակ կազմում էր շուրջ 1,5 մլրդ դրամ:
Թե որտեղից էր հայտնվել այդքան վաուչեր, այդպես էլ պարզ չդարձավ: Բայց փաստ է, որ դրանով կարելի էր ձեռք բերել պատկառելի գույք: Դրանում համոզվելու համար ուղղակի նշենք, որ սեփականաշնորհման առաջին փուլում 20 վաուչերով կարող էր վաճառվել մի ամբողջ պանրի գործարան: Դժվար չէ հաշվել, թե ինչ կարելի էր ձեռք բերել շուրջ 40 հազար վաուչերով՚: Այս մեջբերումը ժամանակին սերտիֆիկատների հետ կապված ներկայացված վերլուծություններից մեկից է: Սակայն մի շարք հավաստի աղբյուրներ վստահեցնում են, որ իրականում ոչ թե 40 հազար, այլ մոտավորապես 150-200 հազարի կարգի ՙլեւի՚ սերտիֆիկատներ են տպվել: Իսկ թե դրանով քանի± ձեռնարկություն կարելի էր գնել, դժվար չէ հաշվել:

