ՙՙՙՙՈՎՔԵՐ ԵՆ ՓԱՅՓԱՅՈՒՄ ԲՈՑԱՎՏԱՆԳ ԿԱՅԾԸ

Արխիվ 12-16

ՈՎՔԵՐ ԵՆ ՓԱՅՓԱՅՈՒՄ ԲՈՑԱՎՏԱՆԳ ԿԱՅԾԸ

Ապրիլի 29-ին Մաշտոցի պուրակում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ մայիսի 1-ի ոստիկանության հայտարարությունը, առաջին հերթին, ուշացած է, երկրորդ` սադրիչ է: Անշուշտ, սա ծայրահեղ սուբյեկտիվ գնահատական է, սակայն եւ կյանքի փորձը ցույց է տալիս, որ մեկ-մեկ նման գնահատականները նպաստում են հասունացող այլ ծայրահեղությունների վնասազերծմանը…
Փաստ է, որ մայրաքաղաքի կենտրոնական փոքր մի տարածքում առկա է մեծ խնդիր: ՙՄեծ՚` որովհետեւ այդ խնդիրը առաջացրել է, մեղմ ասած, ոչ փոքր հետաքրքրություն անգամ բնակչության այն մասի մոտ, որը պատկերացում չունի ու չի էլ ուզում իմանալ, թե ինչում է հարցի էությունը: Իսկ նրանք, ովքեր անցնում են այդ տարածքի կողքով, ականատես են դառնում այն տեսարանին, երբ կոկիկ հագնված երիտասարդները բարեհամբույր զրույցներ են տանում ոստիկանության գնդապետների եւ վերջիններիս ստորադրյալների հետ…
Եվ ՙհանկարծ՚` ընդհարում, որի ՙամենադրական՚ գնահատականն այն է, որ միջադեպը ավարտվել էր ՙոստիկանության աշխատակիցների կողմից առանց հատուկ հնարքների կամ միջոցների գործադրման՚:
Նպատակ չունեմ նսեմացնելու Մաշտոցի պուրակում հավաքվող երիտասարդների եւ իրավապահ մարմինների ՙառաքելությունը՚, սակայն ինձ անձամբ հետաքրքրում են ոչ այնքան ծագած խնդիրները, որքան դրանք չլուծելու դիտավորությունը: Այն տպավորությունն է, որ ինչ-որ մեկը, երկուսը կամ… մտադրություն ունեն հանգուցալուծել այն` այլ ՙխնդիրների՚ հետ համակցված` մայիսի 6-ից հետո…



ՓՈՂԱՄՈԼ ԳԱԶԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԶՈՀԸ

Մայրաքաղաքում արձանագրվել է եւս մի դեպք, երբ արյունոտ, ՙհեշտ՚ վաստակ որոնողի կամ որոնողների ձեռքից սպսնվել է զառամյալ ու, հավանաբար, միակ անձը:
Ապրիլի 28-ին, ժամը 22:15-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության հերթապահ մասից Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Բաբաջանյան փողոցի 3/1 շենքի բնակչուհիներից մեկն ու հայտնել, որ  իր հարեւանուհի տատիկը նույն շենքի թիվ 21 բնակարանում կապկպված ընկած է գետնին, իսկ տունը տակնուվրա է արված: Դեպքի վայր ժամանած ոստիկանների աչքերին ՙներկայացել՚ է 1934թ. ծնված Սիրուշ Պետրոսյանի դիակը` բռնության հետքերով, բերանը, ձեռքերն ու  ոտքերը կտորներով կապված:
Հարուցված քրեական գործից (104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետ) պարզ է դառնում, որ հանցագործության հիմնական վարկածն է` սպանություն` շահադիտական դրդապատճառներով:
Այնուամենայնիվ, կարծում ենք, որ իրավապահները կհամաձայնեն այն կարծիքին, որ չարագործի (չարագործների) գործողությունները հանգուցյալ 78-ամյա տատիկի նկատմամբ եղել են դաժան, եւ ըստ այդմ ՙկհարստացնեն՚ քրեական գործ հարուցելու մասին որոշումը:  

Ա. ԱԲԳԱՐՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում