ՙՙՙՙՋԱՎԱԽՔՈՒՄ ԹՈՒՐՔ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԼԿՏԻՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍԵԼ Է ԻՐ ԲԱՐՁՐԱԿԵՏԻՆ
Արխիվ 12-16![]()
ԻՐ ԲԱՐՁՐԱԿԵՏԻՆ
Վրաստանը մոտ ապագայում Հայոց ցեղասպանությունը չի ճանաչի, իսկ Վրաստանի Ազգային ժողովում ընդգրկված վիրահայ ներկայացուցիչների վրա հույս դնելու չէ, քանի որ շատերը նույնիսկ վրացերեն չգիտեն: Այս եւ ջավախահայության այլ խնդիրների մասին երեկ իրենց մտահոգությունները ներկայացրեցին Վրաստանի հարցերով փորձագետ Ալիկ Էրոյանցը եւ ջավախահայության փորձագետ Ղեւոնդ Մկրտչյանը:
Անդրադառնալով ապրիլի 24-ին Վրաստանի խորհրդարանում տեղի ունեցած միջադեպին, որտեղ խորհրդարանի փոքրամասնություն կազմող ընդդիմադիր պատգամավոր Ջոնդի Բաղաթուրյան ամբիոնից բարձրաձայնել էր Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը, ինչի արդյունքում ադրբեջանցի պատգամավորը վերջինիս մեղադրել է վաճառված լինելու մեջ ու իրեր նետել նրա ուղղությամբ, փորձագետ Ղ.ՄԿՐՏՉՅԱՆԸ նշեց. ՙՍա հստակ ապացույցն է այն բանի, թե ինչ քաղաքական իրադրություն է տիրում Վրաստանում: Այստեղից կարելի է հասկանալ, որ Վրաստանում թուրք-ադրբեջանական ազդեցութունը այնքան ուժեղ էª թե° տնտեսական, թե° քաղաքական եւ ռազմական առումներով, որ այսօր Վրաստանի խորհրդարանում ադրբեջանցի պատգամավորը իրեն թույլ է տալիս նման պահվածք, իսկ հայ պատգամավորները նույնիսկ խորհրդարանի պատերից ներս չեն համարձակվում գոնե շշուկով արտասանել ցեղասպանություն բառը՚: Ըստ փորձագետի Ջավախքում թուրք-ադրբեջանական լկտիությունը հասել է իր բարձրակետին. ՙԱդրբեջանական գործոնն այնտեղ ակնհայտ է, օրինակª դեպքեր գիտեմ, որ հայ բանվորները աշխատում են ադրբեջանցիների ձեռնարկություններում կամ նրանց օբյեկտներում ու նրանք չեն վարձատրում ջավախքցուն կամ ուշացնում են գումարները: Քիչ է, որ նրանք հայաբնակ տարածքում են իրականացնում իրենց գործունեությունը, արդեն համարձակվում են չվարձատրել հայ բանվորներին: Նրանք հավակնում են հայկական տարածքներում ձեռք բերել ազդեցություն եւ դրանով իրականացնել պանթուրքիզմի քաղաքականությունª ստեղծել հյուսիսային միջանցք Ադրբեջանի եւ Թուրքիայի միացման համար: Այս արանքում միայն խանգարողը Ջավախքն է իր բնակչությամբ: Սակայն այստեղ արդարացված չէ վրացիների նման կեցվածքը: Ինչո±ւ պետք է թուրք-ադրբեջանական ուժերը իրենց այդքան ցինիկ ու լկտի զգան ինչպես տեսաք Վրաստանի խորհրդարանում՚: Ինչ վերաբերում է մոտ ապագայում Վրաստանի կողմից Հայոց ցեղասպանության ընդունման հարցին, Վրաստանի հարցերով փորձագետ Ա. ԷՐՈՅԱՆՑԸ գտնում է. ՙՀայոց ցեղասպանության ճանաչումն այսօր վրացական քաղաքական, տնտեսական շահերի հետ է բախվում, քանի որ Թուրքիան եւ Ադրբեջանը Վրաստանի ռազմավարական դաշնակիցներն ու գործընկերներն են:Դա է պատճառը, որ այսօր Վրաստանը թույլ է տալիս, որ թուրքական եւ ադրբեջանական դերը մեծանա եւ ավելի ազդեցիկ դառնա: Իսկ ցեղասպանության ճանաչմանը կնպաստի միայն Վրաստանում իշխանափոխությունը կամ վրաց-թուրքական եւ վրաց-ադրբեջանական հարաբերությունների կոնֆլիկտային զարգացումները՚:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

