ՙՙՙՙԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՅՐԸ` ՎԱՆԱՁՈՐ

Արխիվ 12-16

ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՅՐԸ` ՎԱՆԱՁՈՐ

2010-ին Վանաձորում Արթուր Սաքունցի գլխավորած Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը եւ Երեւանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը հրատարակել են ՙԵրիտասարդ խաղաղասերների բրիգադ՚ անունով գրքույկը: Այդ գրքույկում կարդում ենք. ՙՙԵրիտասարդ խաղաղասերների բրիգադի ձեւավորում՚ ծրագիրն իրականացվել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից` Հելսինկյան քաղաքացիական Ասամբլեայի Ադրբեջանի ազգային կոմիտեի, Լեռնային Ղարաբաղի ՙՀելսինկյան նախաձեռնություն-92՚ հ/կ հետ համատեղ` Երեւանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան աջակցությամբ: Ծրագիրն իրականացվել է 2005 թվականի օգոստոսի 1-ից մինչեւ 2010 թվականի մարտի 31-ը՚:
Եվ որպես հավելում` ահա որոշակի մեջբերումներ.
ՙԱնհայտ կորածների հարազատների խնդիրները.
Կոնֆլիկտի ընթացքում, հատկապես` հայերի կողմից զինված հարձակումների ժամանակ, որոնց օգնում էին նաեւ ռուսները, երբ հարձակումներ էին իրականացվում անպաշտպան ադրբեջանական բնակավայրերի վրա, անհայտ կորածների թիվը հասավ մի քանի հազարի: Պետական հանձնաժողովի տվյալներով այսօր նրանց թիվը հասնում է 5.500 մարդ:
Մեծ մասը անհետացան ադրբեջանական Խոջալի քաղաքում: Այնտեղ, պաշտոնական տվյալներով, մահացան 613 մարդ, անհետացան հազարավոր անմեղ մարդիկ:
Բացի այդ, բոլոր գրավված քաղաքներում ու շրջաններում` Ասկերան, Խանքենդի, Շուշի, Խոջալի, Լաչին, Քելբաջար, Աղդամ, Ֆիզուլի, Ջաբրայիլ, Զանգելան, Գուբադլի եւ Թերթերի շրջանի մի փոքր տարածք, եղել են մարդկանց անհետացման դեպքեր:
Ղարաբաղյան պատերազմում մարդիկ կորել են նաեւ Ադրբեջանի այլ քաղաքներից եւ շրջաններից: Նրանք մասնակցել են Ադրբեջանի հանրապետությանն ուղղված հայ-ռուսական ուժերի հարձակումների դեմ պայքարին: Անհայտ կորածների մի մասը` 6.000 հազար անհայտ կորածներ, համարվում են խաղաղ բնակիչներ:
Կան ընտանիքներ, որոնք մինչ օրս չունեն կարգավիճակ, բայց դրանց թիվը շատ փոքր է, եւ հիմա համապատասխան աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ:
Ուսումնասիրության մասնակիցներից ոմանք կարեւորում են անհայտ կորածի մասին օրենքի ընդունման անհրաժեշտությունը: Ներկայումս մահացածների ընտանիքներն ամսական ստանում են 100 մանաթ (125 $), իսկ երեխաները սովորում են անվճար հիմունքներով՚:
ՙԵրբ եւ ինչ պայմաններում դարձաք բռնի տեղահանվածներ.
1992թ. մայիսի 8-ին, երբ հայ-ռուսական զորքերը գրավեցին  Շուշի քաղաքը
1993թ. օգոստոսի 23-ին, երբ հայ-ռուսական զորքերը գրավեցին Ֆիզուլիի շրջանը
1993թ. հուլիսի 23-ին, երբ հայ-ռուսական զորքերը գրավեցին Աղդամի շրջանը
1993թ. օգոստոսի 23-ին, երբ հայ-ռուսական զորքերը գրավեցին Ջաբրայիլի շրջանը
1992թ. մայիսի 18-ին, երբ հայ-ռուսական զորքերը գրավեցին Լաչինը
1993թ.-ին, երբ հայ-ռուսական զորքերը գրավեցին Խոջավենդը:
Սկսած 1991թ. մինչեւ 1993թ. հայկական զորքերը ռուսական զորքերի հետ միասին մեկը մյուսի հետեւից գրավեցին ադրբեջանական շրջանները: Իրադարձություններն այնքան արագ զարգացան, որ մարդիկ չկարողացան վերցնել իրենց հետ ոչինչ, միայն փորձում էին փրկվել:
Սկզբից նրանք բնակություն հաստատեցին տարբեր շրջաններում հարազատների մոտ, հետո հաստատվեցին տարբեր տարածքներում արդեն երկար ժամանակով՚:
Նշենք, որ Վանաձորի հայրենասիրական կառույցները այժմ պատրաստում են դիմում իրավապահ մարմիններին` այս գրքույկի հրատարակման եւ դրան նախորդած գործողությունների համար Արթուր Սաքունցին քրեական պատասխանատվության ենթարկելու:

ՍԵՓ. ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում