ՙՙՙՙԻՆՉՔԱՆ ԷԼ ԼՈՆԴՈՆՆԵՐՈՒՄ ՔԱՐՇ ԳԱՍ, ԼՐՏԵՍՈՒԹՅԱՆ ԴԱՍԵՐ ՍՏԱՆԱՍ, ՄԻԵՎՆՈՒՅՆ Է, ՆՈՒՅՆ ՙԱԲԻԺՆԻԿՆ՚ ԵՍ ՄՆԱԼՈՒ՚
Արխիվ 12-16![]()
ԴԱՍԵՐ ՍՏԱՆԱՍ, ՄԻԵՎՆՈՒՅՆ Է, ՆՈՒՅՆ ՙԱԲԻԺՆԻԿՆ՚ ԵՍ ՄՆԱԼՈՒ՚
Ինչպես հայտնի է, ՙԺառանգություն՚ խմբակցության ղեկավար Ստյոպիկ Սաֆարյանը հրապարակավ անպարկեշտ արտահայտվել էր Արտաշես Գեղամյանի, Խոսրով Հարությունյանի եւ Հայկ Բաբուխանյանի հասցեին: Մեկնաբանության ակնկալիքով դիմեցինք ՙԱզգային միաբանություն՚ կուսակցության փոխնախագահ, պատգամավորության թեկնածու ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴԽԱՆՅԱՆԻՆ, ով իր մեկնաբանությունը տվեց Ս. Սաֆարյանին ուղղված հորդորի տեսքով.
-Ա°յ օտարածին, որդը խփած գետնախնձոր, դու անգամ իսկ աթոռակին (տաբուրետկին) կանգնես, էլի ընկածի տպավորություն ես թողնելու: Վերջին շրջանում ուշագրավ մի երեւույթ է նշմարվում. ցանկացած չկայացած արարած, ում ներկայիս դասականներն ՙաբիժնիկ՚ են որակում, սեփական տարրի վրա ուշադրություն հրավիրելու նպատակով դիմում է պոռնկության պես հնագույն մի նողկալի հնարքի` շառի, այն է` պիտակավորում է ժողովրդի կողմից ընդունված եւ հարգված քաղաքական գործիչներին: Հաշվարկը պարզ է` նրա բարբաջանքը կարդացող մարդիկ իրենց զայրույթը անտարակույս կբարձրաձայնեն` խորհելով ոչ այնքան ստյոպիկ սաֆարյանի մասին, որքան բնության չար կատակների աղետալի հետեւանքների շուրջ: Ակամայից ցանկություն է առաջանում ստյոպիկի նման թշվառներին օգնության ձեռք մեկնել եւ մեծավարի հորդորել. գիտցի°ր որդիս, ինչքան էլ լոնդոններում քարշ գաս, լրտեսության դասեր ստանաս, միեւնույն է, նույն ՙաբիժնիկն՚ ես մնալու` ընկած մարդու տպավորություն ես թողնելու, որն ինչքան էլ վեր-վեր թռչի, միեւնույն է, լավագույն դեպքում հասնելու է Խոսրով Հարությունյանի, Հայկ Բաբուխանյանի, Արտաշես Գեղամյանի գոտկատեղից էլ մի փոքր ցածր մակարդակի: Խորհի°ր, աղավնյակս, միգուցե դրանում ինչ-որ թաքնված իմաստ կա կամ քո ապագայի ուղեցույց, էլ չենք ասում` ի վերուստ տրված գործնական առաջարկ: Հիշիր արջի քոթոթների հիմնական զբաղմունքի մասին, երբ արջը քնած է լինում: Բայց բոլոր դեպքերում շատ չոգեւորվես, վայն էն ա` արջը զարթնեց, արդեն շեֆիդ պարապ բարեւներն էլ քեզ չեն փրկի: Խաղաղվի°ր, ստյոպիկ, սպանիր միջիդ հրաբուխը, որովհետեւ դրանից կրակ չի ժայթքում, այլ ընդամենը գարշահոտություն:
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԹՈՂԱԾ ՄԱՅԻՍԻ ՄԵԿ ԽԱՂԱՆ
Թե ինչպես տոնեց ՀՅԴ-ն Մայիսի 1-ը, նույնքան դժվար էր պարզել, որքան նախորդ օրերին փորձում էինք պարզել, թե ինչպես է տոնելու: ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը, թեեւ մայիսմեկյան տոնը սկսեց լրագրողների հետ հանդիպմամբ, բայց բոլորովին հանդիպման ժամանակ չանդրադարձավ տոնին, միայն վերջում ցավով համաձայնելով, որ ամենաաշխատավորները լրագրողներն են շնորհավորեց ներկաներին: Մայիսի 1-ինª երեկոյան, նույն խմբակցության քարտուղար ԱՐՏՈՒՇ ՇԱՀԲԱԶՅԱՆԻ հետ կապ հաստատելովª ոչինչ չպարզեցինք. ՙԵս հիմա կտրված եմ այդ ամենից ու չգիտեմ այսօր ինչ միջոցառումներ են եղել՚: Իսկ մյուս քաջատեղյակ ՀՅԴ անդամներին այդպես էլ չհաջողվեց գտնել, դե պարզ է, ընտրարշավի վերջին ՙչալաղաջ՚ օրերը թողած ո±ւմ էր պետք Մայիսի 1-ը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

