Այս օրերին ԶԼՄ-ներում հաճախ կարելի է հանդիպել հաղորդագրություններ, թե այսինչ կամ այնինչ մեծամասնական թեկնածուին խոչընդոտել են: Նման հաղորդագրություն պտտվեց եւ ՙԺառանգություն՚ խմբակցության ղեկավար ՍՏՅՈՊԻԿ ՍԱՖԱՐՅԱՆԻ վերաբերյալ, թե նրա քարոզարշավը թիվ 1 ընտրատարածքում խոչընդոտվել է:
Սակայն այդ պատմությունում ի հայտ եկավ առավել քան զարմանալի հանգամանք, որը մատնանշել է Ռուբեն Հայրապետյանը. ՙԻսկ գիտեք ոստիկանությունում եկել ու ճանաչել է այդ համախոհներին` 13 տարեկան 2 երեխա էին: Ինչպե±ս կարող են այդ երեխաներն իմ համախոհները լինել… 13 տարեկան երեխան բուկլետը պատռել է, ե±ս եմ ասել՚: Այ քեզ բան, պատկերացնո±ւմ եք այդ սրտաճմլիկ տեսարանը` 13 տարեկանները բուկլետ են պատռել (մինչդեռ բնակչությունը դրանք նույն հաջողությամբ նետում է աղբարկղները, ինչ եհովականների բուկլետները), ու, առանց անհարմար զգալու, պատգամավոր մարդը ղզիկավարի հավարը գցել է, թե` հասեք, ինձ խոչընդոտում են: ՀԱԿ-ում աջ ձեռքը չգիտի, թե ինչ է անում ձախը: Այսպես, Երեւանում ծագումով լոռեցի Արամ Մանուկյանը հայտարարում էր, որ ՀԱԿ-ը 50 տոկոսից ավելի քվե ունի, սակայն զարմանալիորեն լրիվ հակառակը Լոռիում հայտարարել է տխրահռչակ ԳԱԳԻԿ ՋՀԱՆԳԻՐՅԱՆԸ. ՙՄենք չենք ասում, թե հիմա Հայ ազգային կոնգրեսը 50 եւ մեկ տոկոս ձայն պետք է հավաքի: Մենք իրական խնդիր ենք դնում` Հանրապետական կուսակցությունը չպետք է միայնակ ունենա 66 պատգամավոր՚: Անշուշտ, ունենալու է 66 էլ, ավել էլ, միգուցե` նաեւ 77, ու ՀԱԿ-ի հարաքյաթը ո±րն է, որ կարողանա խանգարել: Բայց, այնուամենայնիվ, Ջհանգիրյանը չափազանց դաժան է վարվում սեփական համախոհների հետ: Օրինակ` ինչո±ւ չթողեց, որ մինչեւ մայիսի 6-ի լույս 7-ի գիշերը օրորվեն Արամ Մանուկյանի հնարած քաղցր հեքիաթով: Զարմանալի բաներ են հայտարարում որոշ դիտորդական կազմակերպություններ, ու սրանց աբսուրդներից մեկը դիպուկ նկատել է ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ. ՙԵԱՀԿ ԺՀՄԻԳ զեկույցում որպես խախտում է արձանագրված, որ մի անձ նկարահանել է Արմավիրում ՀՅԴ-ի եւ ՀԱԿ-ի հանրահավաքների մասնակիցներին: Իսկ ո±վ է ասում, որ դա օրենքն արգելում է: Ավելին` անգամ չի պարզվել` նկարահանողը լրատվամիջոցի ներկայացուցի±չ է, թե± ոչ: Ակնհայտ է, որ զեկույցում նշված շատ դրույթներ համարժեքորեն չեն արտացոլում առկա իրավիճակը: Վերջին զեկույցը որակական առումով զիջում է նախորդ` 2007, 2008 թվականների զեկույցներին՚: Դե, ամեն ինչ պարզ է, 2007-ին ու անգամ 2008-ին ամերիկացիները դեռ հույս ունեին հաստատելու իրենց գերիշխանությունը մեր երկրում, իսկ հիմա չունեն: Ու այդ պատճառով մարտիմեկյան ողբերգությունը աչքներին փոքր խախտում է երեւում, քան խախտում չհանդիսացող տեսանկարահանումը: Դե ինչ, զարմանալով հանդերձ նշենք, որ, եթե պետք եղավ, վերը հիշատակված կազմակերպությունը որպես ահավոր խախտում կմատնանշի ՀՀԿ թեկնածուների աչքերի գույնը կամ սանրվածքը: Եվ վերջապես չենք կարող չանդրադառնալ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ գործունեությանը: Այսպես, շատ դրական է, որ ընտրողների ցուցակից արդեն հանվել են 4363 մահացածների անուններ, եւ եւս 99 դիմում ուսումնասիրվում է: Սակայն ի±նչ անուն տալ ոստիկանության` Վանաձորում Սաքունցի գրասենյակի դեմ վանյանական ադրբեջանական աղբը չցուցադրել պահանջող բողոքի որոշ մասնակիցներին վարչական պատասխանատվության ենթարկելը, ու մի բան էլ կարգապահական պատասխանատվության տակ ներկա գտնվող ոստիկաններին գցելը: Մի±թե մի քանի գրանտակեր կազմակերպությունների վայնասունն այդքան արժեք ունի...