ՙՙԳյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի...

Արխիվ 12-16

ԲԱՄԲԱՍԱՆՔ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ Է.
ԱՅՍ ԽՈՐԱԳՐԻ ՆԵՐՔՈ ՀՐԱՊԱՐԱԿՎԱԾԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ ՉԻ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր նշանածի` Կարեն Եսայանի սպանությունը թեեւ առաջին պահին ռումբի պայթյունի տպավորություն ունեցավ, սակայն դրանից հետո ոչ այդ պատմության մեջ ներառված կողմերից, եւ ոչ էլ իրավապահներից, ձայն ու ծպտուն չկա:

Միայն գյումրեցի ՙբարգավաճած՚ ԱԺ պատգամավոր ու տեղի ԲՀԿ-ի նախընտրական կոմպանիան ղեկավարող Մարտուն Գրիգորյանն էր, որ սպանությունից հետո մի երկու արդարացում, մի երկու հատ էլ Վ. Ղուկասյանին հասցեագրված մեղադրանք հնչեցրեց ու ինքն էլ լռեց: Այդ լռության հետ կապված առիթ ունեցել ենք տեղեկացնել, որ կա հանձնարարական` այս պահին նախընտրական կրքերն այդ թեմայով չշիկացնել: Բայց նաեւ կան խոսակցություններ, որ սպանության հիմնական կասկածյալը` Անիի տարածաշրջանի նախկին ոստիկանապետ Սամվել Սարգսյանի որդին` Հարությունը, ում անունը քավոր-սանիկային թելերով կապում էին Մ. Գրիգորյանի հետ, կալանավորումից հետո այնպիսի ուշագրավ մանրամասներ է պատմել ոստիկաններին, որ ընտրություններից հետո հավանաբար նա մենակ չի մնալու վանդակաճաղերի ետեւում: Գյումրիում շարունակվում են խոսակցությունները, որ այդ պատմությունների մեջ հիշատակվում է նաեւ Մ. Գրիգորյանի անունը: Հավանական է, այս ընտրություններից հետո նա կորցնելու է պատգամավորի մանդատը, դրանից բխող անձեռնմխելիությամբ հանդերձ: Եվ եթե չհաջողացնի վերընտրվել, ապա, ըստ նույն աղբյուրների, ամենեւին էլ չպետք է բացառել, որ պրն Գրիգորյանը կարող է լուրջ խնդիրների առաջ կանգնել: Իսկ վերընտրվելու հարցն այս պահին, մեղմ ասած, երաշխավորված չէ, քանի որ նրա հիմնական հակառակորդ Արման Սահակյանի թիկունքին կանգնած է ոչ միայն ՀՀԿ-ն ու քաղաքապետ Վ. Ղուկասյանը, այլ բավականին զորեղ մի շարք այլ հեղինակավոր ուժեր եւս, այդ թվում` դրսից: Իսկ Մ. Գրիգորյանի թիկունքը այս պատմության պատճառով բավականին դատարկվել է, քանի որ ոմանք գերադասել են ՙշառից ու փորձանքից՚ հեռու մնալ: Այնպես որ, Գյումրիի հիշատակված կրակոցի ձայնը առաջիկայում դեռ լսվելու է:

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում