ՙՙՀՅԴ-Ի ԳՈՐԾԵՐԸ ՆՈՒՅՆԻՍԿ ՙՊԱՊԵՆԱԿԱՆ՚ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԼԱՎ ՉԵՆ
Արխիվ 12-16![]()
Թեեւ երեկ Վահան Հովհաննիսյանը վիզ դրած համոզում էր, թե արդար ընտրությունների դեպքում ՀՅԴ-ի պատգամավորական ներկայիս մանդատներն առնվազն կկրկնապատկվեն, սակայն դաշնակցական ներքին աղբյուրները նույն համոզվածությամբ պնդում են, թե Վահան Հովհաննիսյանի խոսքերը, մեղմ ասած, հեռու են իրականությունից: Ավելին, ՀՅԴ-ն բավականին ծանր օրեր է ապրում նույնիսկ այնպիսի մարզերում, որոնք սովորաբար հանդիսացել են ՀՅԴ-ի ձայն բերող հիմնական տարածքներ: Մասնավորապես խոսքը Արագածոտնի մասին է, որի հատվածներից մեկում դաշնակցականները նույնիսկ հրաժարվեցին մեծամասնական պայքարից: Եվ արդյունքում կան մի շարք բնակավայրեր, որտեղ ՀՅԴ-ի նախընտրական շտաբները միայն առիթից առիթ են բացվում, շտաբի պետերն էլ ավելի շատ նախընտրում են իրենց առօրյա հոգս ու ցավով զբաղվել: Նույնիսկ դեպքի ականատես եղանք, երբ երկարամյա ու բավականին խորը համոզմունքներ ունեցող ընկերներից մեկը սպառնաց կուսակցական շեֆերի հետ ընտրություններից հետո տեղը տեղին խոսել եւ նույնիսկ նրանցից իսպառ ձեռք քաշել: Այնպես որ, նման տրամադրություններով ոչ թե մանդատները կրկնապատկելու, այլ մի կերպ ԱԺ սողոսկելու մասին է պետք երազել:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ
ՍՏՅՈՊԻԿԻ ՙԿՌԻՎՆ՚ ԱՐԴԵՆ... 13 ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԵՏ Է
ՙ
Ժառանգություն՚ խմբակցության ղեկավար, թիվ 1 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրված Ստյոպա Սաֆարյանը կրկին փորձում է շոու ստեղծել իր անվան շուրջ: Նա հայտարարել էր, թե Ավանում ՀՀԿ պատգամավորի թեկնածու Ռուբեն Հայրապետյանի համախոհները խոչընդոտում են իր եւ ՙԺառանգության՚ քարոզչական նյութերը բաժանելուն, նույնիսկ ոստիկանություն էր զանգահարել: Բայց ինչպես ավելի ուշ նշել էր Ռուբեն Հայրապետյանը. ՙՈստիկանությունում եկել ու ճանաչել է այդ համախոհներին` 13 տարեկան 2 երեխա էին: Ինչպե±ս կարող են այդ երեխաներն իմ համախոհները լինել… 13 տարեկան երեխան բուկլետը պատռել է, ե±ս եմ ասել՚:
Իսկ, երբ մենք դիմեցինք ՀՀԿ խմբակցության պատգամավոր ԼԵՌՆԻԿ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻՆ եւ հարցրինք, թե ինչպես է գնահատում այն խմբակցության ղեկավարի վարմունքը, ով կարող է 13 տարեկան երեխաներին օգտագործել քարոզչական հարցեր լուծելու համար, վերջինս նշեց. ՙԵս լավ չեմ նայում դրան, չի կարելի 13-14 տարեկան երեխաներին օգտագործել քաղաքական հարցեր լուծելու համար եւ, ճիշտն ասած, Ռուբեն Հայրապետյանին ավելի շատ եմ հավատում՚:
Փաստորեն, ոմանց համար նախընտրական քարոզարշավ է, մյուսների համար մանկապարտեզի հանդես:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
ՙՓԼԵՅԲՈՅԸ՚ ԵՎ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՍՈՑԻՈԼՈԳԻԱՆ
ՙԺառանգության՚ համամասնական ցուցակի 9-րդ հորիզոնականում գտնվող անկուսակցական բլոգեր Իզաբելլա Աբգարյանը անդրադարձել է IMA-consulting գործակալությանը, որի անցկացրած սոցիոլոգիական հարցումների համաձայն ԲՀԿ-ն մյուսներից ավելի շատ քվեներ է ստանալու: Իր բլոգում պատգամավորության թեկնածուն տեղադրել է մի շնորհակալական նամակ, ուր ՙՓլեյբոյի՚ ռուսական խմբագրության գլխավոր խմբագիրն ու PR տնօրենը շնորհակալություն են հայտնում այդ տնօրինությանը` ՙՇանգրիլա՚ խաղատանը ՙՓլեյբոյի՚ հետ համատեղ նախագիծը լավ նախապատրաստելու եւ իրագործելու համար:
ՍԵՓ. ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

