ԹՈՒՐՔԻԱՆ ՍՎԻՆՆԵՐՈՎ Է ԸՆԴՈՒՆՈՒՄ ՀԱՅ-ԻՐԱՆԱԿԱՆ ՄԵՐՁԵՑՈՒՄԸ

Արխիվ 12-16

ԹՈՒՐՔԻԱՆ ՍՎԻՆՆԵՐՈՎ Է ԸՆԴՈՒՆՈՒՄ ՀԱՅ-ԻՐԱՆԱԿԱՆ ՄԵՐՁԵՑՈՒՄԸ

Անցած ամսվա վերջին երկու օրերին պաշտոնական այցով Իրանում էր ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Պաշտոնական աղբյուրներն այս անգամ մի տեսակ զուսպ մեկնաբանեցին ինչպես բուն այդ այցի արդյունքները, այնպես էլ, ինչը, թերեւս, ավելի էական է, նպատակները: Մինչդեռ, հաշվի առնելով Իրանի շուրջ այդպես էլ չլիցքաթափվող լարվածությունը, այդ երկիր իրականացվող պաշտոնական այցելությունները, այն էլ` ԱԳ նախարարի մակարդակով, հազիվ թե միայն զրուցելու նպատակ հետապնդեն:
Իսկ այդ այցը, թերեւս, իրոք բավականին ուշագրավ էր: Այն աստիճան, որ պաշտոնական աղբյուրների փոխանցած քիչ տեղեկատվության մեջ էլ բավականին հետաքրքիր դրվագներ կարելի է տեսնել: Մասնավորապես, բուն այն փաստը, որ բացի Իրանի ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհիի հետ բանակցելուց, հանդիպում է ունեցել Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի հետ եւ նրան է ՙփոխանցել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը՚: Պաշտոնական տվյալներով` Նալբանդյանն ու Ահմադինեջադը ՙքննարկել են համատեղ տնտեսական ծրագրերի իրականացման ընթացքը, անդրադարձել Հայաստան-Իրան բարձրավոլտ էլեկտրահաղորդման երրորդ գծի, Արաքս գետի վրա հիդրոէլեկտրակայանների, նավթամթերքների խողովակաշարի եւ նավթամթերքների պահեստարանի, Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման նախագծերին՚ եւ այլն: Ավելին` փոխանցվում է նաեւ, որ ՙԻրանի նախագահն ընդգծել է վերոհիշյալ նախագծերի իրականացման կարեւորությունը՚: Մի խոսքով, կարելի է տպավորություն կազմել, թե հանդիպումը հիմնականում տնտեսական ուղղվածության էր, թեպետ հազիվ թե այս ծրագրերը ճիշտ լինի զուտ տնտեսական համարել: Ամեն դեպքում, մեր որոշ աղբյուրների համաձայն` այդ բավականին երկարատեւ հանդիպման ժամանակ այս թեմաները հենց քաղաքական, ավելի ճիշտ` աշխարհաքաղաքական հարթությունից էլ հիմնականում դիտարկվել են: Բանն այն է, որ Իրանի նկատմամբ ամերիկյան հայտնի տնտեսական պատժամիջոցների ու, մասնավորապես, այդ երկրի նավթի նկատմամբ էմբարգո սահմանելու ծրագրերի պարագայում նրա հետ այնպիսի նախագծեր քննարկելը, ինչպիսիք են նավթամթերքների խողովակաշարը, պահեստարանը եւ երկաթուղին, հազիվ թե ԱՄՆ-ի կողմից բարի աչքով նայվի: Ընդ որում, մեր աղբյուրը փոխանցում է, որ այդ ծրագրերի ՙիրականացման կարեւորությանը՚ զրուցակիցները հանգել են բուն քաղաքական քննարկումների արդյունքում: Ասել է թե` այդ քաղաքական քննարկումներն ի վերջո հանգեցրել են նրան, որ պետք է ոչ թե դադարեցնել կամ գոնե սառեցնել հիշատակված տնտեսական նախագծերը, այլ նույնիսկ ի ցույց դնել, անկախ նրանից, թե դա ԱՄՆ-ին դուր կգա±, թե± ոչ:Իհարկե` Իրանն իրեն կարող է եւ առանձնապես նեղություն չտալ մտածել այնպիսի բաների մասին, ինչպիսին է ամերիկյան նեգատիվ ռեակցիան: Սակայն հազիվ թե նույնը հնարավոր լինի ասել Հայաստանի մասին եւս, որն այս պահին առավել խոցելի է նաեւ նրանով, որ գտնվում է ընտրությունների շեմին: Իսկ ընտրությունները հենց այն գործիքն է, որը չափից դուրս հաճախ է ԱՄՆ-ի աչքից ընկած երկրների համար վերածվում ՙգունավոր հեղափոխության՚ կամ, առնվազն, դրա փորձի: Եվ, նկատենք, որ երբ այս հայտնի իրողությունն աչքի առաջ ունենալով` ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարը մի կողմից` Իրանի նախագահին փոխանցում է ՀՀ նախագահի ուղերձը, մյուս կողմից էլ` նրա հետ քննարկում է նավթային էմբարգոյի գաղափարին ամենեւին ոչ համահունչ ծրագրեր, ապա դա հիմք է տալիս ենթադրել, որ հայ-իրանական այդ ծրագրերը հազիվ թե ապահովված չլինեն առնվազն ռուսական երաշխիքներով: Դա էլ` իր հերթին, ավելի է տանում քանիցս մեր կողմից հնչեցրած այն տեսակետին, որ ներկայումս Հայաստանի մասնակցությամբ ռուս-իրանական հարաբերությունները գնալով էլ ավելի են սերտանում:
Ամեն դեպքում, այս օրերին Թուրքիայում կիսապաշտոնական մամուլը եւս մի տեսակ ՙպատահաբար՚ հիշեց ռուս-իրանական հարաբերությունների մասին. ՙԹուրքիային տարածաշրջանում հակադրվում է ռուս-իրանական դաշինքը, որը ձգտում է թույլ չտալ Անկարային` իրագործել ակտիվ քաղաքականություն Կովկասում եւ պահում է նրան անատոլիական աշխարհագրության շրջանակներում՚, ինչն արվում է ՙհայկական պատի՚ միջոցով. ՙՆերկայումս ռուս-իրանական միությունը ձգտում է շրջանցել Թուրքիային Մերձավոր Արեւելքում, փորձելով նրան հակադրել Սիրիային եւ Իրաքին` օգնություն ցուցաբերելով այդ երկրների ռեժիմներին՚: Եվ, ըստ այդմ, Կովկաս մուտք գործելու Թուրքիայի միակ ճանապարհը Վրաստանն է, որը, սակայն, ՙանկայուն է վրաց-ռուսական հակամարտության պատճառով՚:
Դժվար թե պատահական լինի նաեւ, որ գրեթե միաժամանակ թուրքական հեղինակավոր լրատվամիջոցներում հնչեցին մեղադրանքներ, թե Իրանն ու Հայաստանը զենքով օժանդակում են Քրդական աշխատավորական կուսակցությանը: Մի խոսքով, այս ամենը տանում է նրան, որ Իրանի հետ Հայաստանի հարաբերությունների զարգացումը, առավել եւս, եթե դրանում կա ռուսական մասնակցություն, միանշանակ, ինչպես Վաշինգտոնում, այնպես էլ` Անկարայում սվիններով է ընդունվում: Անկարայի մտավախություններն այստեղ արդեն իսկ մատնանշվում են վերը նշված հրապարակման մեջ. Հայաստանը խանգարում է նրան մուտք գործել Հարավային Կովկաս եւ ՙկապվել թուրքական աշխարհի հետ՚, եւ այստեղ նա ակնհայտորեն զիջում է Իրանին: Իսկ ահա Հայաստանի միջոցով ռուս-իրանական կապն էլ իր հերթին է կարծես թե սկսում գնալով հունից հանել ԱՄՆ-ին: Բանն այն է, որ չնայած առերեւույթ հանդարտությանը, Իրանին ռազմական հարված հասցնելու թեման, կարծես թե, գնալով հասունանում է: Համենայնդեպս, այս վերջին ժամանակներս գնալով ավելի մեծ տրամաչափի ամերիկյան չինովնիկներ են սկսում բաց տեքստով խոսել այդ մասին: Թեկուզեւ բերենք վերջին օրինակներից մեկը, երբ ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը հայտարարեց, թե ՙմիակ հնարավորությունը, որը մենք չենք ձեռնարկել Իրանի նկատմամբ, դա պատերազմն է...՚: Դրա հետ մեկտեղ էլ` Իսրայելից են հնչում բարձրաստիճան անձանց հայտարարություններ, ըստ որոնց` Իսրայելը պատրաստ է հարվածել Իրանին, եւ նույնիսկ, որ դա արդեն հաշված ամիսների խնդիր է: Այս իրավիճակում, պարզ է, որ այդ պատերազմին միջամտելու ռուսական հնարավորություններն էապես կսահմանափակվեն, եթե չկարողանա օգտվել Իրան-Հայաստան կապից, քանի որ Ադրբեջան-Իրան ուղուց, կարծես թե, ե°ւ ռուսները, ե°ւ պարսիկներն արդեն վերջնականապես հույսները կտրել են: Մի կողմից` Իրանը շարունակում է ներկայացնել նորանոր փաստեր, թե Ադրբեջանն իր այս կամ այն ռազմական օբյեկտն արդեն իսկ հատկացրել է Իսրայելին` պատերազմական նկատառումներով: Մյուս կողմից էլ, չնայած երկարատեւ բանակցություններին, այդպես էլ տեղից չի շարժվում Գաբալայի ռադիոլոկացիոն կայանը ռուսների կողմից վարձակալելու հարցը: Նախ` Ադրբեջանը դրա համար խելքից դուրս բարձր վարձավճար պահանջեց, եւ երբ այդ ուղղությամբ բանակցությունները մի կերպ սկսեցին առաջ գնալ, հիմա էլ նոր պահանջ մոգոնեցին` Գաբալան չի կարող օգտագործվել Թուրքիայի դեմ: Եվ դա` այն դեպքում, երբ նույն Թուրքիայում են տեղակայված ինչպես ամերիկյան օդուժի ստորաբաժանումներ, այնպես էլ` հակաօդային պաշտպանության աղմկահարույց համակարգը:
Մի խոսքով, կարծես թե մեր տարածաշրջանի պետությունների մոտ աշխարհաքաղաքական կողմնորոշումներն արդեն սկսում են վերջնականապես հստակեցվել: Իսկ դա նշանակում է, որ իրավիճակն արդեն մոտ է հիմնական հանգուցալուծմանը, եւ մեծ է հավանականությունը, որ դա կարող է լինել պատերազմի տեսքով:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում