ՙԱՅՍՏԵՂ ԵՂԵԼ ԵՆ ՕՍՅԱՆ ԵՎ ԿԻՍԱՆ ԿԱՄ ՌԵՎԱՆՇԻՍՏԱԿԱՆ ՈՒԺԵՐԻ ՄԱՅՐԱՄՈՒՏԸ

Արխիվ 12-16


ԱՅՍՏԵՂ ԵՂԵԼ ԵՆ ՕՍՅԱՆ ԵՎ ԿԻՍԱՆ ԿԱՄ ՌԵՎԱՆՇԻՍՏԱԿԱՆ ՈՒԺԵՐԻ ՄԱՅՐԱՄՈՒՏԸ

Հույսը վերջում է մեռնում, եւ Վարդան Օսկանյանին ՙոեւէ՚ այլ հույս չմնաց, քան ամերիկապատկան ՙիրավապաշտպան՚ կառույցների գնահատականը Հայաստանի մամուլին: Նա ՙՖեյսբուքի՚ իր էջում գրել է. ՙFreedom House իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է ՙՄամուլի ազատությունն աշխարհում՚ ամենամյա զեկույցը: Ցավալի է, որ Հայաստանը շարունակում է դասվել ՙանազատ՚ մամուլ ունեցող երկրների շարքին եւ 197 երկրների մեջ գրավում է 149-րդ տեղը` Անգոլայի եւ Պակիստանի միջեւ: Երբ Հայաստանում մամուլը նույնիսկ ՙմասամբ ազատ՚ չի դասակարգվում, ի±նչ ժողովրդավարության մասին կարող է խոսք լինել: Հիմա պատկերացրեք` եթե մեր հեռուստատեսությունները նույն ազատությունն ունենան, ինչ ինտերնետային լրատվամիջոցները, որքան արագ Հայաստանը կդառնա նորմալ պետություն՚,- բարբաջում է այն նույն Օսկանյանը, որի օրոք կուկուները ՙՊապլավոկի՚ զուգարանում մարդ էին սպանում, իսկ Օսյան բերանը ջուր առած լռում էր:

ՀԻՄՆԱՐԱՐ ՀԱՐՎԱԾ ՙԿՈՆՍԵՆՍՈՒՍ ՄԻՆՈՒՍ ՀՀԿ՚ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅԱՆԸ


Անշուշտ, պարզից էլ պարզ է, թե ինչու ՙքեռի Սեմը՚ հանկարծ որոշեց, որ մեր մամուլը ու այլ լրատվամիջոցները ահավոր անազատ են, եւ, առաստաղին նայելով, մեզ համար սահմանեց 149-րդ տեղը: Չէ± որ մեր երկրում այդպես էլ չստացվեց ՙնարնջագույն՚ տրամադրություններ սերմանելը: Իսկ ինչ վերաբերում է խոսքի ազատությանը, ապա բացարձակապես չվերահսկվող ինտերնետի պայմաններում ինչ-որ սահմանափակումների կամ անազատության մասին խոսելը ծիծաղելի է: Եվ Օսկանյանի այն բաղձանքը, որ հեռուստաընկերությունները լինեն նույնքան սանձարձակ, որքան ինտերնետային որոշ ԶԼՄ-ները, ակնհայտ ձգտում է ֆեյսբուքյան ՙհեղափոխական փրփուրը՚ դուրս բերել էկրանին եւ այն դարձնել նույնքան գժական, ինչ ֆեյսբուքյան ՙպատերը՚: Համ էլ այդ ինչպե±ս նախորդ բոլոր ընտրությունների ժամանակ մեր մամուլը մասամբ ազատ էր, իսկ հիմա հանկարծ դարձավ ՙանազատ՚, երբ նույն հեռուստաեթերում ՀՀԿ-ն քարոզարշավի ընթացքում բավականին համեստ էր ներկայացրած, իսկ եթերային ռեկորդակիրը այն կուսակցությունն է, որի համամասնական ցուցակում երկրորդը լինելու պատիվ կամ տարաբախտություն ունի Վարդան Օսկանյանը: Եթե դրան գումարենք նաեւ օսկանյանաստեղծ ՙՍիվիլիթասի՚ ոչ պաշտոնական հովանու ներքո համացանցում սանձազերծած սեւ քարոզչությունն ընդդեմ ՀՀԿ-ի, որի ընթացքում կիրառվում էին ամենաանթույլատրելի հնարքները, որոնք մինչ այդ համացանցի հայկական հատվածում անվիճելիորեն ՙմովետոն՚ էին, ապա պարզ է, որ զանգվածային քարոզչական գրոհը` ՀՅԴ-ի ու ՀԱԿ-ի բովանդակ ներուժի ներգրավմամբ, ՙտրակտորային արշավանքներն՚ էլ վրադիր, չօգնեցին ո°չ Օսկանյանին, ո°չ էլ նրա պատվիրատուներին իրականացնել այն, ինչը նախկին արտգործնախարարը եւ Ռոբերտ Քոչարյանի աջ ձեռքը անվանում էր ՙՀՀԿ-ի քաղաքական մենաշնորհի վերացում՚: Ընդհակառակը` ՙԳելլափի՚ արդյունքները պարզ ցուցանեցին, որ քարոզչական զանգվածային հարձակման հորձանուտը իջեցրեց ոչ թե ՀՀԿ-ի, այլ հենց ՀՀԿ-ին ՙմինուս՚ անել ձգտող ուժերի վարկանիշերը: Ու այդտեղ շատ թույլ մխիթարություն է քոչարյանական քարոզչամեքենայի այն նզովքը, թե` ՙՀՀԿ-ն քվե չունի: Խոսքն, իհարկե, այն մասին չէ, որ կուսակցությունն այդ առաջիկա ԱԺ ընտրություններում չի հաղթահարի 5 տոկոսը: Ցանկացած երկրում իշխանությունը միշտ էլ 10-ից 12 տոկոս ՙքնած՚ կարող է ունենալ եւ ՀՀԿ-ն բացառություն չէ՚: Դե, եթե ՙքնած՚ ՀՀԿ-ն ունի 10-12 տոկոս, ապա արթնացած վիճակում կունենա 45-50 տոկոս: Այնպես որ, լեւոնաքոչարյանական քարոզչությունը հերթական անգամ հայտնվեց այն փոսում, որը փորում էր ուրիշի համար:
Ու ինչքան էլ նույն ՙԳելլափի՚ հարցումները փորձեն սուտ հանել, ռեալ պատկերը բոլորն էլ լավ գիտեն: Ու հենց այդ լավ իմանալու պատճառով է, որ ԲՀԿ-ն գործնականում վերադարձավ իր այն ավանդական կեցվածքին, որը համապատասխանում է իշխող կոալիցիայի անդամ կուսակցության նկարագրին: Ու հենց ռեալ պատկերն իմանալով` ԼՏՊ-ն շտապեց ունենալ առողջական խնդիրներ ու այլեւս չմասնակցել ընտրողների հետ հանդիպումներին: Դաշնակներն էլ ամեն ինչ սթափ գնահատեցին եւ մայիսմեկյան ՙազիզ՚ տոն օրով ՀՅԴ համամասնական ցուցակը գլխավորող Վահան Հովհաննիսյանը հայտարարեց, որ Դաշնակցությունը դժվար թե խորհրդարանում կոալիցիայի կազմի ՀԱԿ-ի եւ այսօր իշխող կոալիցիայի մաս կազմող ԲՀԿ-ի հետ: Դե, իսկ հիմա հետին թվով պարզվում է, որ դաշնակները ՙհմայականոց՚ էին գնում ոչ թե ՙնարնջագույն՚ հակապետական հեղաշրջման նախագծին մասնակցելու, այլ զուտ տեխնիկական բնույթի համագործակցություն ունենալու ընտրությունների թափանցիկության հարցի շուրջ: Ինչ վերաբերում է ԲՀԿ-ի շուրջ 2000 տեսախցիկներին` մեկական ամեն ընտրատեղամասում, ապա եթե մինչ այդ դրանց ֆունկցիան կարող էր լինել հայտնի կուսակցականացված հեռուստաընկերությունների եթերը ՙխախտումների՚ սրտաճմլիկ տեսարաններով լցնելը, ապա այժմ դա ընդամենը կդառնա եւս մեկ ապացույց, որ ընտրությունները որակյալ են:
Դե, իսկ Օսկանյանի` կառավարության գործունեության քննադատությունից քարը քարին չթողեց ՀՀԿ խորհրդի անդամ Վարդան Արամյանը, ով պարզ ցույց տվեց, որ Օսկանյանը, կամ, եթե օգտագործենք Իլֆի ու Պետրովի հայտնի վեպերի պերսոնաժների անունները, Օսյան, հեռու է տնտեսագիտական տարրական գիտելիքներից, ու իրարից չի տարբերում կառավարության ու Կենտրոնական բանկի գործառույթներն ու գործունեությունը:
Այնպես որ, մնում է սպասել, թե վերջնականապես ինչպես կկողմնորոշվի Ռոբերտ Քոչարյանը, որի ոչ պաշտոնական կայքէջը թեեւ ՙնյարդացած՚ ճիչ արձակեց ապրիլ ամսվա վերջին օրով, բայց, այնուամենայնիվ, ՀՀ երկրորդ նախագահը դեռ շարունակում է պահել ԱԺ ընտրություններին խառնվել-չխառնվելու իր ինտրիգը: Հավանաբար` նա կխոսի կամ կլռի արդեն ԱԺ ընտրությունների արդյունքներից ելնելով, իսկ ինչ վերաբերում է Օսկանյանին, ապա վերջինիս համար մոտենում է ՙլռությունը օսկի է՚ կարգախոսի կենսագործման ժամանակը: Հա, քիչ էր մնում Իլֆի ու Պետրովի մյուս պերսոնաժի` Կիսայի մասին մոռանայինք: Ի դեպ, քաղաքական շրջանակներում հենց այդպես են անվանում Հմայակ Հովհաննիսյանին, որի տարածքը հենց ծառայում էր ՙնարնջագույն՚ շտաբի ՙծննդատուն՚, բայց, կարծես թե, կա°մ տատմերի հմտությունն էր պակաս, կա°մ ՙնորածինը՚ գլխանց գենետիկ արատներ ուներ:

ՙՆԱՐՆՋԱԳՈՒՅՆ՚ ՎԵՐՋԻՆ ԲԱՍՏԻՈՆԸ

Ծանր է Լեւոն Ակոպիչի բեռը... Ընտրազանգվածն այնքան է նոսրացել, որ Գորիսում ընդամենը երկու տասնյակ մարդ արեւածաղիկ չրթելով կեսականջ լսում էին նրա ելույթը, մեկ էլ մի քանի հոգի էլ պատշգամբներից էին թամաշա անում: Եվ քաղաքական ծեր ղառղառի երկաթյա նյարդերը տեղի տվեցին ու նա շուրջ 10 րոպե շարունակ ՙմուննաթ՚ եկավ ժողովրդի վրա, տվեց ահավոր ջադույական անեծքներ բոլոր նրանց, ովքեր պատրաստվում են քվեարկել ՀՀԿ-ի օգտին, ու ճիշտ ու ճիշտ քոչարյանական քարոզիչների պես ՀՀԿ-ի ընտրողներին մեղադրեց մազոխիզմի մեջ: Մի խոսքով` Լեւոն Ակոպիչը հիսթերիայի մեջ է:
Եվ բավականին պարզ երեւում են անկումային տրամադրությունները այդ ճամբարում: Լեւոն Զուրաբյանն ու խղճուկ Արամ Մանուկյանը բավականին ալարկոտ խոսում են, հանդիպում սրա-նրա հետ, Արամ Զավենիչն էլ աչքից հեռու Բրյուսելում ՆԱՏՕ է խաղացնում, բայց դրա մասին մտադիր է խոսել միայն ընտրություններից հետո: Դե, իսկ ՀԱԿ-ի առաջնորդի զարմիկը` Տիգրան Տեր-Պետրոսյանը, իր հիմնական զբաղմունքն է սարքել բողոքը բողոքի հետեւից գրելը, թե ինչու իր մրցակիցներ` Ապարանից Էրեբունու ընտրատարածք տեղափոխված Լյովա Խաչատրյանը եւ ՀԱԿ-ին սատարող լրատվամիջոցի լրագրող Գոհար Վեզիրյանը իրենց քարոզչական նյութերը փակցնում են էլեկտրասյուների վրա:
Մաշտոցի պուրակի հարցում էլ շատ ալարկոտ իրեն դրսեւորեց ՀԱԿ-ը: Երբ այդտեղ վրաններ տեղադրելու փորձեր արածներին տարան ոստիկանություն, ՙԺառանգության՚ կին թեկնածուները շտապեցին ոստիկանատուն, իսկ ՀԱԿ-իստները դա էլ չարեցին, այլ ընդամենը ժամեր անց, երբ ակտիվիստներին բաց էին թողել, էլեկտրոնային փոստի միջոցով հերթապահ սատարող-դատապարտող հայտարարությունը տարածեցին...
Ինչո±ւ հիշատակեցի Մաշտոցի պուրակը: Այն պատճառով, որ ավանդաբար հենց մայրաքաղաքի կենտրոնն է ընդդիմադիր տրամադրությունների միջնաբերդը: Եվ երեկ ՀՀ նախագահը ընդամենը մի քանի րոպեում Մաշտոցի պուրակի հարցին լուծում տվեց` հանձնարարական տալով քաղաքապետին իրականացնել կրպակների ապամոնտաժման եւ տարածքի բարեկարգման աշխատանքները: Տարոն Մարգարյանն էլ հանրությանը տեղեկացրեց, որ այսօր արդեն լինելու է համապատասխան կարգադրությունը: Դե ինչ, լուծվեց այդ թնջուկը, որի շուրջ սկզբում համախմբվել էին քաղաքացիական ակտիվ դիրքորոշում ունեցող երիտասարդները, իսկ հետո տզրուկի պես ՙշիթիլ՚ էին եղել տարատեսակ գրանտակերներ, որոնք երազում էին պուրակը վերածել ՙքաղաքացիական անհնազանդության՚ օջախի: Իսկ հիմա նրանք, երեւանցու ժարգոնով ասած, ՙմանթրաժ՚ են, քանզի, պատկերավոր ասած, ՙնարնջագույն՚ այդ վերջին բաստիոնն ընկավ, ու իրենց արդեն ընտրությունների օրը ու, հատկապես, հետընտրական շրջանում անելիք չմնաց: Ու այնպիսի կադրերին, ինչպիսին է ՙընտանեկան կապալով՚ միաժամանակ ե°ւ իշխանական, ե°ւ ընդդիմադիր դաշտում տեղավորվելու ձգտող Տիգրան Խզմալյանը կամ թունդ աղանդապաշտպան Ստեփան Դանիելյանը, այլ բան չմնաց, քան ոչ համոզիչ պոզ ու պոչ կպցնել ՀՀ նախագահի քայլին, թե ինչ գործ ունի երկրի նախագահը պուրակների հետ, դա առավելագույնս քաղաքապետի գործն է... Սակայն էլ ում են հետաքրքրում տարբեր բառային աճպարարությունները: Գնացքը գնացել է:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում