ՔԱՂԱՔԱԿԱՆ ՍԱՖԱՐԻ
Արխիվ 12-16![]()

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՍԱՖԱՐԻ
Կենդանագետները ուսումնասիրելով ՙԺառանգություն՚ կուսակցության անդամ Ստյոպիկ Սաֆարյանի նախընտրական քարոզարշավի ընթացքը, նրա մոտ հայտնաբերել են Ժառանգուտանգ արարածի դրսեւորումներ:
ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ`
ՍՈՒՐԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ
(ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ՔԱՐՈԶԱՐՇԱՎԻ
ԸՆԹԱՑՔՈՒՄ ԼՏՊ-Ի ՃՆՇՄԱՆ
ՏԱՏԱՆՄԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ
ՔԱՐՈԶԱՐՇԱՎԻՆ
ՉՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ` ՙՕՍՏԱՊ ԲԵՆԴԵՐԻ՚ ՆՄԱՆՈՒԹՅԱՄԲ)
Դուք գիտեք Սուրիկ, յուրաքանչյուր քաղաքացուն, նույնիսկ` առաջին նախագահին, ճնշում է 214 կիլոգրամանոց մթնոլորտային սյունը եւ ինձ թվում է այդ սյունը ինձ Սյունիքում ավելի ուժեղ է ճնշում:
ԱՂՎԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ`
ԸՆՏՐՈՂՆԵՐԻՆ
Չէ, գնացեք սոցապ նախարարություն եւ հարցրեք, թե ի±նչ էր անում Աղվան Վարդանյանը նախարար եղած ժամանակ...
% % %
ՍԱՐԻ ԹԱՂԻ ԸՆՏՐՈՂՆԵՐԸ`
ՄԱՆՈՒՇԱԿ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ
(ՎԵՐՋԻՆԻՍ ԿՈՂՄԻՑ ՍԱՐԻ ԹԱՂՈՒՄ ԹՌՈՒՑԻԿ ԲԱԺԱՆԵԼՈՒ
ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Մի Մանուշակով Սարի թաղում գարուն չի գա:
% % %
ՀԻՆ
ԱՍԱՑՎԱԾՔԸ` ՆՈՐՈՎԻ
Օսկանյանը նստել է Ռոբերտ Քոչարյանի հովին, գիտի իր հովն ա:
% % %
30 ՎԱՅՐԿՅԱՆԱՆՈՑ ՏՂԱՄԱՐԴԻԿ
Ըստ սեքսոպաթոլոգների` ՀԱԿ-ի հեղափոխական կարողությունից մնացել է ընդամենը 30 վայրկյանը:
% % %
ՀԿԿ-Ի
ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՏՐՏՈՒՆՋԸ` ՊԱՆԻԿՈՎՍԿՈՒ ՆՄԱՆՈՒԹՅԱՄԲ
Ես շատ աղքատ եմ, մեկ տարի է չեմ լողացել, ընտրողներն ինձ չեն սիրում:

