Ինչեր ասես, որ չես տեսնի...
Արխիվ 12-16![]()
Ինչեր ասես, որ չես տեսնի ընտրարշավի ընթացքում: Այսպես` ՄԱԿ-ի նախագահ, ԲՀԿ համամասնական ցուցակում 4-րդ պատվավոր հորիզոնականը զբաղեցնող ԳՈՒՐԳԵՆ ԱՐՍԵՆՅԱՆԸ քվեներ որսալու նոր միջոց է հայտնաբերել` սեփական ակնոցը:
Դե, երեւի թե մարդը ինչ-որ մի հատուկ տեղ մոգական ակնոց է պատվիրել. ՙԴե, որտեղ որ նայում ենք, ձայն կա, գնում, բռնում, բերում ենք մեր կուսակցություն: Իզո±ւր եմ ակնոց դնում: Դնում եմ, որ տեսնեմ` որտեղ ձայն կա ու ձայն չկա: Մեր կողմնակիցների, մեր բարեկամների, մեր քարոզչությունից հետո մարդիկ իրենց վերաբերմունքը փոխում են, որի արդյունքում դա դառնում է ձայն՚: Էլ ով լինի, որ Արսենյանի հայացքին դիմանա, այն էլ` մոգական ակնոցի միջով անցնող հայացքին: Արտը խախուտ, մահանան` կարկուտ. վերջապես ՙԺառանգություն՚ խմբակցության ղեկավար ՍՏՅՈՊԻԿ ՍԱՖԱՐՅԱՆԸ փորձեց բացատրել, թե ինչպես տեղամասային հանձնաժողովներում ՙԺառանգությունը՚ կորցրեց իր բաժին 50 տեղը. ՙԴա եղել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից պատրաստված բարդ ֆայլի պատճառով:Երբ ԿԸՀ-ն խնդրեց ներկայացնել մեր հանձնաժողովի անունները, պարզվեց, այնտեղ, որտեղ պետք է ներկայացվեն անունները, դա սովորական ՙէքսելի՚ ու ՙվորդի՚ ֆայլ չէր: Դա մի փոքր համակարգչային մասնագետի միջամտության ենթարկված ֆայլ էր, որտեղ ցուցակի բջիջները` տողերը, որոշակի միջամտության դեպքում կարող են պահել մուտքագրված տեղեկատվությունը: Այսինքն` դու պետք է բլոկից հանես այն բոլոր տեղեկատվությունը, որպեսզի այդ մուտքագրված անունները պահպանվեն՚: Զարմանալի է, ախր, ՙԺառանգության՚ գրասենյակներում լիքը երիտասարդներ կան, որոնք ամբողջ օրը համակարգչային ՙմկնիկ՚ են տշում` զօր ու գիշեր սոցիալական ցանցերում զբաղվելով հարազատ կուսակցության PR-ով, այդ ինչպես պատահեց, որ պիտի այդպիսի տարրական, բայց ճակատագրական սխալ թույլ տային: Ինչեւէ, ինչպես կասեր Ստանիսլավսկին` ՙչեմ հավատում՚, ու չափազանց դժվար կլինի համոզել, որ այդ ՙբացթողումը՚ միտումնավոր չի արվել: Մինչ ՙժառանգականները՚ սեփական արածը համակարգչային ծրագրի վրա են գցում, ՀԱԿ-իստները ավելի զարմանալի բաներ են անում: Ինչպես կասեր ժողովուրդը` նրանց ՙլրիվ տարել է՚: Այլապես` ինչես բացատրել թիվ 20 ընտրատարածքում (Մեծամոր) ՀԱԿ-ի թեկնածու ՄԵՐՈՒԺԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ այն խոստովանությունը, որ իրենք ընկերներով գնացել են գերեզմանոց ու բարձրախոսով հայտարարել. ՙՀարգելի հանգուցյալներ, խնդում ենք չգաք ընտրության՚: Հետաքրքիր է, իսկ, օրինակ, շրջակա գյուղերի ջադուների մոտ թուղթուգիր չե±ն պատվիրել այլ թեկնածուների վրա: Չնայած` հիմա ամեն ինչ էլ հավատալու է:
Արդեն քանիցս հիշատակել էինք այն փաստը, որ Վարդան Օսկանյանը գորովանքով խոսում էր արաբական երկրների, մասնավորապես` ԵԳԻՊՏՈՍԻ հեղափոխության մասին: Դե, տեսնենք` ի±նչ գովելի բաներ են տեղի ունեցել այդ երկրում հեղափոխությունից հետո: Այդտեղ խորհրդարանում մեծամասնություն կազմող արմատական մահմեդականները պատրաստվում են ընդունել մի այնպիսի օրինագիծ, որ դրա համեմատ կմնա կարոտով հիշել ՀԱԿ-իստ Մերուժան Աբրահամյանին: Սրանք պատրաստվում են ընդունել օրենք, որ ամուսինը իրավունք ունի ՙհրաժեշտի սեքսով՚ զբաղվել իր մահացած կնոջ հետմահից հետ 6 ժամվա ընթացքում: Դե ինչ, բոլորս դեպի հեղափոխական նեկրոֆիլիա, առավել եւս, որ, ըստ Եվրախորհրդի չափանիշների, դրանում դատապարտելի ոչինչ չկա, եթե տեղի է ունենում ողջի ու հանգուցյալի փոխադարձ համաձայնությամբ:
Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

