ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ՕՐԵՆՍԴԻՐ ՄԱՐՄԻՆ

Արխիվ 12-16


ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ՕՐԵՆՍԴԻՐ ՄԱՐՄԻՆ


- Մայիսին Հայաստանում սպասվում են Ազգային ժողովի ընտրություններ: Չե±ք կարծում, որ Հայաստանի պես երկրում անհրաժեշտ չէ Ազգային ժողով եւ ավելորդ ճոխություն է պետության համար` պահել հարյուր երեսունմեկ պատգամավոր, աշխատակազմ, վճարել աշխատավարձ եւ այլն: Ո±րն է դրանց գործը, բացի քամի անելուց, կամ իրենց անձնական գործերը լուծելուց:
Վահագն

-Պաշտոնական տվյալներով աշխարհի մոտ հարյուր երեսուն երկրներում գործում են խորհրդարաններ: ԱՄՆ-ում Սենատն է, Գերմանիայում` Բունդեսդագը, հարեւան Մելիքությունում` Միլի մեջլիսը, Բանգլադեշում` Պառլամենտը, Հայաստանում` Ազգային ժողովը եւ այլն: Պատգամավորների թիվը, որը կարգավորվում է օրենքով եւ Հայաստանի Ազգային ժողովում կազմում է հարյուր երեսունմեկ պատգամավոր, կարծում եմ` երկու անգամ ավելին է, բայց… Երկրի զարգացման, կայացման գործում մեր օրենսդիր մարմինն ընդհանուր առմամբ անուրանալի գործ է կատարել ու կատարում:

Ե°վ նախկինում, ե°ւ ներկայում ունենք պատգամավորներ, որոնք պատիվ կբերեն աշխարհի ցանկացած խորհրդարանի: Այսօր երկրին անհրաժեշտ է բազմակուսակցական, կյանքի փորձով, քաղաքականապես կայացած, ազգային մտածողությամբ անհատներ: Նախընտրական մեկնարկը տրված է, եւ, վեր կանգնելով քաղաքական ամբիցիաներից, ինձ համար հանրահայտ փաստ է, որ երբեւիցե Հայաստանում այսքան պրոֆեսիոնալ, բաց եւ թափանցիկ լիազոր մարմինները, սկսած կենտրոնական ընտրական հանձնաժողովից վերջացրած ոստիկանական ծառայություններով, չեն եղել: Ինչ վերաբերում է ընտրողների ցուցակների հետ կապված թերություններին եւ բացթողումներին, հարկավոր է, որ յուրաքանչյուրը մինչեւ ընտրությունները գտնի իր կամ իր ընտանիքի անդամների հետ կապված բոլոր թերությունները` ՙմահացած, կրկնակի ցուցակում ներառված, երկրից բացակայող՚, եւ ներկայացնի լիազոր մարմնին` մինչ ընտրություններն այն ճշտելու, իսկ անհրաժեշտության դեպքում` շտկելու համար: Ինչ վերաբերում է քաղաքական կուսակցությունների նախընտրական քարոզարշավին, ապա, ցավոք, չի գործում միմյանց հարգելու ներքին կուլտուրան, որի արդյունքում, վերջում տուժում է ինքը` ընտրողը:
Հարկավոր է գիտենալ.
ա. քաղաքացու ընտրական ազատ իրականացումը խոչընդոտելը, ինչպես նաեւ լրատվամիջոցների լիազորությունների խոչընդոտելն անձանց կողմից նախատեսում է մինչեւ հինգ տարվա ազատազրկում,
բ. ընտրությունների ընթացքում ձայներն ակնհայտ սխալ հաշվելը, քվեատուփ հափշտակելը կամ այլ եղանակով ընտրությունների կամ քվեարկության արդյունքները կեղծելը նախատեսում է միչեւ հինգ տարվա ազատազրկում,
գ. ընտրողների ցուցակները կազմելու համար պատասխանատու պաշտոնատար անձի կողմից ընտրողների ցուցակները կազմելու համար սահմանված կարգը խախտելով կեղծիքներ կատարելը նախատեսում է մինչեւ մեկ տարվա ազատազրկում,
դ. քվեարկության գաղտնիությունը խախտելու նպատակով ընտրողին քվեարկության արդյունքը հայտնելուն հարկադրելը, քվեարկած թերթիկը քվերակության արդյունքը բացահայտելու նպատակով ստուգելը, քվեարկության խցիկ մուտք գործելը, ինչպես նաեւ քվեարակության գաղտնիությունն այլ կերպ խախտելը պատժվում է մինչեւ երկու տարի ազատարկմամբ:
Բարի գալուստ ապագա պատգամավորներին օրենսդիր մարմին, եւ թող նրանք լինեն ամենաարժանավորները:

ԼԵՎՈՆ ՍՈԽԱԿԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
ՙԼԵՎ ԳՐՈՒՊ՚ փաստաբանական գրասենյակի գլխավոր տնօրեն
www.levgroup.am

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում