ՙՙՔԱՐՈԶԱՐՇԱՎԻ ԺԱՄԱՆԱԿ ԱՄԵՆԱԶՈՒՍՊ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԸ ՀՀԿ-Ն Է՚

Արխիվ 12-16


ՙՔԱՐՈԶԱՐՇԱՎԻ ԺԱՄԱՆԱԿ ԱՄԵՆԱԶՈՒՍՊ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԸ  ՀՀԿ-Ն Է՚



ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ ուղղված հարցերն առնչվում էին նախընտրական քարոզարշավին, ամենատարբեր սոցիոլոգիական հարցումներին: Ներկայացնում ենք հարցերի մի մասը:
ՙ
ԸՆԴԴԻՄԱԽՈՍՆԵՐԸ ԵՐԲԵՄՆ ԱՅՍ ԿԱՄ ԱՅՆ
ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԻ ԳՈՎԱԶԴՈՂԻ ԴԵՐՆ ԵՆ ՍՏԱՆՁՆՈՒՄ՚


( - Ինչպե±ս կգնահատեք նախընտրական գործընթացները (Արամ Հախոյան):
-Ամեն ինչ բավականին հանդարտ, նորմալ է անցնում, եւ, եթե մի փոքր ժողովրդի լեզվով խոսենք, պետք է ասենք` քարոզարշավն առանց որեւէ միջադեպի, առանց որեւէ խոչընդոտի իր բնական հունով գնում է: Եվ որքան էլ մեր ընդդիմախոսները փորձում են սադրել, փորձում են որոշակի արհեստական խնդիրներ տեսնել եւ ներկայացնել, չի հաջողվում:

Դրա պատճառն այն է, որ այս տարիների ընթացքում այն աշխատանքը, որը տարվել է ժողովրդի հետ, եւ այն քայլերը, գործողությունները, որոնք իրականացրել Է   կառավարությունը, իշխանությունն իր ծրագրերով, ժողովուրդը գնահատում է: Եթե անցած հինգ տարիները համեմատում ենք, երբ տնտեսական ճգնաժամ էր, տեսնում ենք, որ բավականին լուրջ աշխատանք է տարվել, բավականին լուրջ գործողություններ են իրականացվել` անկախ ամեն ինչից: Բայց ցավալի է, որ ընդդիմախոսները, երբեմն անելիք կամ ասելիք չունենալով, փորձում են սեւ քարոզչությամբ զբաղվել եւ նույնիսկ երբեմն այս կամ այն քաղաքական ուժի գովազդողի դերն են ստանձնում: Այսինքն` նաեւ ուղղակի կոչեր են լինում, ուղղորդում են ընտրողներին` ասելով. ՙՁայն մի° տվեք Հանրապետականին, ում ուզում եք` տվեք՚: Սկզբնական շրջանում ինձ` որպես Սպիտակի տարածաշրջանի ՀՀԿ կուսակցության ղեկավարի, դա մի փոքր մտահոգում էր, բայց, ժողովրդի հետ շփվելով, հասկացա, որ ժողովուրդը ճիշտ գնահատականը տալիս եւ հասկանում է, որ ասելիք չունենալու պատճառով են նման կոչով հանդես գալիս: Մեր ժողովուրդը կարողանում է իրավիճակը ճիշտ գնահատել, եւ չեմ կարծում, որ ընդամենը սոցիալական խնդիրների վրա խաղալով ու կոչեր անելով ոմանք լուրջ հաջողություն են ունենալու: Ու դրա մասին են  վկայում նաեւ սոցհարցումները...

ՙԱՄԲՈՂՋ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏԸ ՎԵՑ ԱՄԻՍ ԱՌԱՋ ԼԾՎԱԾ ԷՐ
ՔԱՐՈԶԱՐՇԱՎԻ՚


( - Սոցիոլոգիական տարբեր հարցումներ են անցկացվում: Ինչպիսի± վերաբերմունք ունեք դրանց նկատմամբ (Անահիտ Խաչատրյան):
-Ես մշտապես ասել եմ, որ, եթե այդ սոցիոլոգիական հարցումները նպատակ ունեն որոշել թիրախային խմբերը եւ վեր հանեն այն խնդիրները, որոնք առկա են, կամ այն շրջանակները, որտեղ կա թերահավատություն, որոնք, ասենք, ձայնը տալիս են այս կամ այն քաղաքական ուժին...  Որ հատվածը չի տալիս, ինչի համար չի տալիս, տարիքային որ խումբն է, որ տալիս է... Այ, եթե այս ամենն ամբողջական կարողանան վերլուծել եւ ուղղորդել քաղաքական ուժերին, դա լուրջ գիտություն է, եւ կարծում եմ` օգուտ կտա: Բայց մենք երբեմն տեսնում ենք, որ միջազգային հեղինակություն ունեցող կազմակերպությունները սոցիոլոգիական հարցումների արդյունքում տալիս են այս կամ այն գնահատականը, եւ որոշ քաղաքական ուժեր դա միանգամից տանում են այլ հարթություն: Հիշում եմ, որ միջազգային այդ հեղինակավոր կազմակերպություններից մի քանիսը նախընտրական քարոզարշավի սկզբում` ապրիլի 8-ին եւ դրանից առաջ նշեցին, որ ՀՀԿ-ն մոտավորապես 27-28, տարբեր խմբերի մոտ` մինչեւ 30 տոկոս ձայն ունի, եւ միանգամից այդ քաղաքական ուժերն արձագանքեցին. ՙԱյ, տեսեք, եթե հեղինակավոր այս կազմակերպություններն ասում են, ուրեմն իրենց տոկոսը սա է՚: Այսօր այդ նույն կազմակերպությունները ՀՀԿ-ին տալիս են (տարբեր հաշվարկներով, տարբեր հասարակական շերտերի մոտ) 39-42 տոկոս, եւ մենք տեսնում ենք, թե ինչպիսի վայնասուն են բարձրացնում` վայ, տեսեք` պատվիրած է եւ այլն եւ այլն: Իսկ այն ժամանակ, երբ որ տոկոսը ցածր էր, պատվիրած չէր: Երբ ՀՀԿ-ն քարոզարշավ չէր անում, ամբողջ քաղաքական դաշտը վեց ամիս առաջ լծված էր քարոզարշավի: Ու երբ ՀՀԿ-ն սահմանված ժամանակաշրջանում սկսեց իր քարոզարշավը, այդ տոկոսները բարձրացան, որովհետեւ   կատարած աշխատանքները ներկայացրինք, ժողովուրդն էլ դա ընկալեց, վստահեց: Եվ ասում են` պատվիրած էր: Պետք է ասենք, որ քարոզարշավի ընթացքում ՀՀԿ-ն իր մեկնարկային ժամանակահատվածից սկսած` առնվազն 10-15 տոկոս աճ է ունեցել, եւ ամենակարեւորն այն է, որ դա այն կայուն հատվածն է, զանգվածը, որը մշտապես եղել է մեր կողքին: Նրանք հավատով են, կարծում եմ` առաջիկայում նաեւ այդ միտումը կպաշտպանվի, եւ մենք առնվազն այդ քվեների քանակով, այդ տոկոսով մայիսի 6-ին կգնանք դեպի ընտրություն:

ՙԻՐ ՆԵՐԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ
ԽՆԴԻՐՆԵՐԸ ԹՈՂ ԲՀԿ-Ն ՊԱՐԶԻ՚


( - ԲՀԿ-ն, կարծես թե, երկու թեւի է բաժանված. Վարդան Օսկանյանը մի բան է ասում, կուսակցության ղեկավարը, այլ անդամները` ուրիշ բան: Բայց չէ± որ կոալիցիոն գործընկեր են, ունեն առանցքային նախարարներ (Արմեն Սիմոնյան):
-Դա առանձին քաղաքական ուժ է, եւ ներկուսակցական խնդիրները թող իրենք պարզեն, թե ինչու կուսակցության լիդերը մի բան է ասում, կուսակցության երկրորդ համարը կամ այլ տարբեր քաղաքական կշիռ ունեցող անձինք` այլ բան: Իմ կարծիքով` դա ԲՀԿ-ի խնդիրն է, եւ իրենք այդ ներկուսակցական խնդիրները պետք է փորձեն իրենց մեջ պարզել, որպեսզի կարողանան կողմնորոշվել, թե ով ինչ տեսակետ է հայտնում: Օրինակ` մեր քաղաքական թիմը հարցերը քննարկում է երկրի նախագահի հետ ե°ւ գործադիրում, ե°ւ քաղաքական խորհրդում, ու մենք բոլորս հայտնում ենք այն տեսակետը, որը ծնվում է քննարկումների արդյունքում, այլ ոչ թե իմպերատիվ ձեւով իջեցվում է: Եվ այդ քննարկումների ժամանակ կարող են լինել նույնիսկ հակառակ կարծիքներ, որոնք քննարկումների արդյունքում կարող են մոտենալ: Եվ բոլորն արդեն ունենում են այդ նույն տեսակետը, ինչ որ քննարկումների արդյունքում ձեւավորվում է: Իսկ երբ որ մեր կոալիցիոն գործընկեր ԲՀԿ-ն սոցիալական եւ այլ խնդիրներ է բարձրացնում, ընդամենը պետք է ասեմ, որ կոալիցիոն հուշագրով սոցիալական, սպորտի եւ երիտասարդության, քաղաքաշինության, առողջապահության այդ կարեւորագույն նախարարությունները գտնվում են հենց իրենց ձեռքում: Եվ, եթե հիշողությունս չի դավաճանում (ուրախ կլինեմ, որ, եթե մոռացել եմ, հիշեցնեն), որեւէ հակառակ տեսակետ իրենց նախարարների կողմից չի հնչեցվել թե° կառավարության նիստերի, թե° ԱԺ քննարկումների ժամանակ, թե° համապատասխան հանձնաժողովներում... Եվ կարծում եմ` դա ընդամենը նախընտրական որոշակի քայլ է, որպեսզի նաեւ որոշակի դիվիդենտներ հավաքեն: Դա իրենց խնդիրն է: Եթե տեսնում եք, քարոզարշավի ժամանակ ամենազուսպ քաղաքական ուժը ՀՀԿ-ն է, որը ունի մեծամասնություն, ունի  այն տեղը, որ կարող է նաեւ քաղաքական որոշ ուժերի վրա բարդել այն խնդիրը, որ երբեմն պարզապես անգործության են մատնվել: Բայց մենք զուսպ քարոզարշավ ենք տանում, հանդուրժողականության կոչեր ենք անում: Դա պարզ է եւ գալիս է նրանից, որ մենք պատասխանատվություն ենք վերցրել ոչ միայն Հանրապետականի համար, այլ նորմալ, արդար, մաքուր ընտրություններ անցկացնելու համար, բոլոր քաղաքական թիմերի եւ ուժերի համար, որովհետեւ մենք ունենք երկրի նախագահ, ունենք կուսակցության նախագահ, ով միջազգային հանրության շրջանում ունի բավականին բարձր վարկանիշ: Ու նաեւ այս ընտրություններով պետք է ապացուցենք, որ ունենք այդ վարկանիշը` ի դեմս մեր լիդերի, եւ այդ վարկանիշը ընդամենը որոշակի քայլերի արդյունք չէ, այլ դա կապացուցենք նաեւ գործով, որ բոլորը նաեւ հավատան:

ՙՈՒղիղ կապը՚ վարեց ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆԸ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում